Կարապետյանի թիմն ԱԺ-ում քչախոս է դարձել, անփոխարինելիության հարցից ջղաձգվում, սրտնեղում են

Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանի պայմանական թիմը հայտնվել է խեղճուկրակ վիճակում: Պատգամավորները, որոնք համարվում են Կարապետյանի թիմակիցները, լրագրողների հետ միշտ էլ զգուշավոր են շփվել, իսկ այս վերջին շրջանում, երբ լսում են «անփոխարինելիության» մասին հայտի հարցերը, կտրուկ հրաժարվում են խոսել: Մասնավորապես, նմանատիպ հարցերից խուսափում է Կարեն Կարապետյանի մտերիմներից Անդրանիկ Հարությունյանը, որը հայտնի է Գազի Անդո մականվամբ: Անդրանիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդկանցից» է: Վարչապետի ցանկությամբ է առաջադրվել: Անդրանիկ Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից է:

Քչախոսներից է նաեւ վարչապետի հավատարիմներից Շուշան Սարդարյանը: Երբ նրան ԱԺ-ում խնդրեցինք մեկնաբանել գեներալ Մանվել Գրիգորյանի այն խոսքերը, թե Կարեն Կարապետյանն Արցախից, պատերազմից ի՞նչ գիտի, որ վարչապետ դառնա, Սարդարյանը միանգամից մերժեց հարցազրույց տալը: Նա պարբերաբար մերժում է նաեւ Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու, Կարապետյանի եւ Սարգսյանի միջեւ զուգահեռներ տանելու թեմայով հարցազրույցներ տալ:

Զարմանալի է, բայց փաստ, որ Կարեն Կարապետյանի մասին խուսափում է խոսել նաեւ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ուշագրավն այն է, որ այս ընթացքում ԲՀԿ-ականներն ԱԺ-ում աջ ու ձախ քննադատում են Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, իսկ Վարդան Բոստանյանը հրաժարվել է պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ գնահատական կտա Կարեն Կարապետյանի աշխատանքին: Վերջինս հարցը լսելուց հետո ջղաձգվել է, գործավարուհուն կարգադրել, որ որեւէ լրագրողի ներս չթողնել: Միանշանակ պարզ է, որ Բոստանջյանը չի ցանկացել Կարապետյանին թթու խոսք ասել, գովեստի խոսքեր էլ չի շռայլել, որ ԲՀԿ-ականներն «աչոտ» չպահանջեն: Վարդան Բոստանջյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ թույլ, բայց մտերմիկ կապեր կան:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի մարտի 17-ի համարում

Տպել
3394 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին