ԵԼՔ դաշինքում փողոցային պայքարի մի քանի տարբերակ է քննարկվում. Արարատ Միրզոյան

ԵԼՔ դաշինքում Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի մեթոդների քննարկումը շարունակվում է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ քննարկվում է նաեւ փողոց դուրս չգալու տարբերակը: Սակայն պատգամավորը չի նշել, թե որ կուսակցությունը չի ցանկանում փողոցային պայքար մղել: 

- Պարոն Միրզոյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ապրիլի 3-ին հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել եւ սա այն դեպքում, երբ դաշինքում պայքարի ճանապարհային քարտեզ է քննարկվում: Սա չի՞ ենթադրում, որ ՔՊ-ն փողոցային պայքարի որոշում է կայացրել, իսկ դաշիքնի քննարկումներն արդեն անիմաստ են դառնում: Բացի այս, ՔՊ-ն հանրահավաքի օրն ամրագրելիս, տեղյակ չէր պահել դաշինքի մյուս կուսակցություններին:

Քննարկումները բոլորովին անիմաստ չեն, դաշինքն այն շարունակում է ճանապարհային քարտեզի շուրջ, որն առաջարկել է ՔՊ-ն: Մեր խմբակցության վերջին նիստում մյուս կուսակցություններից եղան նաեւ այլ առաջարկներ այլ կուսակցությունների կողմից, որը քննարկում ենք: Հանրահավաքի օր որոշելը մարտավարական մի բան է, երբ որոշում կայացվի, չստացվի, որ բաց է թողնված ժամանակը:

- Ի վերջո, դաշինքը դուրս գալո՞ւ է փողոց:

- Ես հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել: ԵԼՔ դաշինքը պատասխան չունի այս մասին:

- Պատասխանի օրն ինչո՞ւ է ձգձգվում:

Կան հստակ ժամկետներ: Քննարկումները հավերժ չեն կարող տեւել: Կարծում եմ, որ մյուս շաբաթվա, եթե ոչ սկզբում, ապա ընթացքում, անպայման կունենանք պատասխան:

- Դաշինքում տարաձայնություններն այդքան շա՞տ են, որ կոնսենսուսի չեք գալիս:

- Դե բնական է, որ տարբեր կարծիքներ կան: Ճանապարհային քարտեզը տարբեր դետալներից է բաղկացած. մեկ ուժի համար բավարար է, մյուսի համար՝ ոչ: Հիմա կլինի կոնսենսուս կամ չի լինի:

- Իսկ եթե չլինի՞:

- Կրկին որոշում չկա, եթե լինի՝ կխոսենք: Եթե չլինի, կարծում եմ, որ դրանից բխող որոշում կլինի:

- Նշեցիք, որ մյուս ուժերը վերջին նիստին առաջարկություններ են արել: Խոսքը պայքարի ա՞յլ մեթոդի մասին է, թե՞ փողոցային պայքարի իրենց տեսլականն են առաջարկում:

- Կան առաջարկներ, որոնք այլ մեթոդներ են եւ կան առաջարկներ, որոնք լրացնում են փողոցային պայքարի ծրագիրը:

- Ի՞նչ մեթոդներ են քննարկվում փողոցային պայքարից զատ:

- Պատկերացրեք, որ կան փողոցային պայքարի այլ տարբերակներ: Չեմ ցանկանում շատ դետալներ բացահայտել, բայց կան տարբեր մեթոդներ: Եթե փողոցային պայքարը վերցնենք պայքարի մի մեթոդ, ապա այն ունի շատ ռազմավարություններ:

- Պարոն Միրզոյան, եթե կոնսենսուս չլինի, ապա նման դեպքերում դաշինքի հուշագրում ի՞նչ է նշված: Լուծարվու՞մ է այն:

Բանն այն է, որ դեպքերի 100 տոկոսում հնարավոր է եղել գալ կոնսենսուսի: Երբ կոնսենսուս չի լինում, ուրեմն հուշագիրն ասում է, որ այդ երեք կուսակցությունը պայմանավորվում է ծավալել համատեղ քաղաքական գործունեություն եւ սա նշանակում է, որ կարող են լինել նաեւ առանձին գործողություններ:

- Տպավորություն այնպիսին է, որ դաշինքում ոչ թե ինչ-որ առաջարկություններ են քննարկում, այլ կտրականապես դրված է փողոց դուրս գալու եւ չգալու հարցը:

Քննարկվող տարբերակների մեջ այդպիսինն էլ կա:

- Ո՞վ է այդ տարբերակն առաջարկում:

- Այս պահին չեմ ցանկանում բացահայտել:

- Ի՞նչ է անելու դաշինքը, որ քաղաքացիներին չհիասթափեցնի:

- Իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ պետք է քաղաքացիներին փողոց դուրս գալու հնարավորություն տալ, որպեսզի այս ճանապարհով կարծիք հայտնեն:

- Պահանջարկ կա՞ քաղաքացիների կողմից:

Այո, ես այդպիսի բան զգացել եմ: Պահանջարկ՝ քաղաքացիների միջոցով փոխել իշխանությունը, կա 1995 թվականից սկսած:

- Ձեր պատգամավորներից Մանե Թանդիլյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ չկա պահանջարկ:

Չկա՞ պահանջարկ: Մենք միշտ էլ ասել ենք, որ տարբեր հարցերի շուրջ ԵԼՔ-ում միշտ էլ տարբեր կարծիքներ են լինում:

- Իսկ, գուցե այս տարբեր կարծիքներով յուրաքանչյուրը փորձում է հիմնավորել փողոց դուրս գալու եւ չգալու անհրաժեշտությունը:

Չգիտեմ, չեմ մտածել այդ հարցի շուրջ: Դուք կարող եք տարբեր տպավորություն ունենալ:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 17-ի համարում:

Տպել
2610 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին