Ինչ կապ ունեն Մոցարտն ու կասկաները Սեֆիլյանի գործի հետ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով այսօրվա նիստին պաշտպանական ճառի ընթացքում հիշեցին Մոցարտին, իսկ ճառն ավելի արտահայտիչ դարձնելու համար գործի դրվեց անգամ թղթե գրատախտակ:

Մասնավորապես այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, ինչը տեւեց 5 ժամ: Խոսելով զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքի մասին, Հայրապետյանն ասաց, որ մեղադրանքի ձեւակերպումից չի երեւում, թե Ժիրայր Սեֆիլյանը կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, որոնք որակվել են որպես զանգվածային անկարգությունների նախապատրաստում: Ըստ նրա՝ որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցներ բազմաթիվ իրեղեն ապացույցներ են նշված, օրինակ կապրոնից 1 մետր երկարությամբ խողովակներ, որոնք պետք է ծառայեին որպես դրոշակի ձողեր, փայտյա ձողեր սկսած 50սմ-ից մինչեւ 2.5 մետր երկարությամբ, ջրի կես եւ ¾ դյույմանոց ջրատար խողովակներ, փայտյա մահակներ, երկաթի կտորներ, շինարարական աշխատանքներ կատարելու պաշտպանիչ կասկաներ եւ այլն: Ընդ որում, այս իրերից մեծ մասը ունեն 5 տարուց ավելի վաղեմություն:

«Չնայած այսքան իրեղեն ապացույցներ կան, որոնք իբրեւ թե հիմնավորում են Սեֆիլյանի մեղքը, սակայն դրանք եւս որեւէ ձեւով չեն պարզաբանում կամ նկարագրում, թե կոնկրետ որ գործողություններն են համարվել հանցագործության համար նախապատրաստական գործողություններ»,- ասաց Հայրապետյանը: Նա նաեւ ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի բնակարանից հայտնաբերվել են գործարանային արտադրության արտասահմանյան հուշանվեր- երկաթյա բացվող ձողեր, որը Սեֆիլյանին են նվիրել առնվազն 10 տարի առաջ:

«Բնականաբար սա հնարավոր չէ որակել որպես զանգվածային անկարգության համար գործիքներ ձեռք բերել, քանի որ, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանի մոտ զանգվածային անկարգություններ իրականացնելու մտադրությունը առաջացել է 2015 թվականի մարտ ամսից, երբ քաղաքապետարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի»՝ քաղաքի տարբեր մասերում հանրահավաք անցկացնելու հայտերը: Հետեւաբար, ինչպես կարող է 10 տարի առաջ նվեր ստացած կամ ձեռք բերած իրը որակվել որպես այնպիսի առարկա, որը ձեռք է բերվել հենց 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կատարելու նպատակով: Ով ասաց, որ այդ մահակները ձեռք չեն բերվել, ասենք, 2009 թվականի իքս օրը ինչ- որ մի միջոցառման համար: Ընդ որում, այս սուվինիր մահակը, ոչ թե հարձակվելու համար է, այլ պաշտպանվելու: Այն կրելը անօրինական չէ, եւ այն չի համարվում արգելված իր»,- իր ճառում նշեց Սեֆիլյանի պաշտպանը:

Ավելին՝ ըստ պաշտպանի, քրեական գործի նյութերում որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցներ նշվել է այն հանգամանքը, որ տեսանյութերում հնչել է կարծիք, որ «եթե մեզ վրա կրակեն, մենք էլ կկրակենք»: Բացի այդ, Սեֆիլյանի մեղադրանքում հիշատակվում է զինված դիմադրություն ցույց տալու հանգամանքը: «Հարց է առաջանում, եթե զանգվածային անկարգությունները պետք է կատարվեին զենքով, ապա մահակները ինչ կապ ունեն այդ մեղադրանքի հետ: Չէ որ գոնե կիսագրագետ անձի համար պարզ է, որ փայտյա մահակով չի կարելի կրակել»,- ասաց Հայրապետյանը: Նա անդրադարաձավ որպես իրեղեն ապացույց դատաքննության ընթացքում հետազոտված դեղին շինարարական սաղավարտներին, որոնք, ըստ Հայրապետյանի՝ ձեռք են բերվել 2012-2013 թվականներին: Դրանք Հիմնադիր Խորհրդարանի կողմից օգտագործվել են Մաշտոցի պուրակում տաղավարներ չտեղադրելու քաղաքացիական ակցիաների ժամանակ, ինչպես նաեւ Ծածկած շուկա պատմամշակույթային հուշարձանը քանդելու եւ տեղում բարձրահարկ շենք կառուցել չթույլատրելու հաջողված ակցիաների ժամանակ: Ավելին, այդ կասկաները հիմնականում կրել են մտավորականները, որպես բողոքի նշեն:

«Սակայն չգիտես ինչու վարույթն իրականացնող մարմինը այս կասկաները դրել է մեղադրանքի հիմքում եւ բավականին լուրջ եւ խելացի կեցվածքով դրանք հետազոտվեցին Հայաստանի Հանրապետության դատարանում, իբրեւ իրեղեն ապացույց՝ հանցագործությունը հիմնավորող»,- նկատեց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինչպես կարող էր 6 տարի առաջ ձեռք բերված շինարարական կասկաները դիտվել որպես թե 2015 թվականի մարտ ամսին ձեռք բերված կասկաներ, եւ սա դեռ ըստ պաշտպանի՝ բավական չէ, այդ կասկաները 2015 թվականի ապրիլի 24-ին որպես զանգվածային անկարգությունների գործիք օգտագործել: «Ավելին, այդ զանգվածային անկարգությունը պետք է կատարվեր զենքի գործադրմամբ: «Շատ ուժեղ մտքի թռիչք եւ շատ ուժեղ տրամաբանություն»: Նշեմ, որ ամբողջ քրեական գործը հիմնավորված է այս նույն տրամաբանությամբ եւ այս զանազան նմանատիպ մտքի թռիչքներով: Ավելին. վերջին ժամանակները չումայի պես տարածվում է այսպիսի մտքի թռիչքներով գործերը հիմնավորելը եւ դատական ակտերը պատճառաբանելը: Մոցարտը, որ կենդանի լիներ՝ կզարմանար: Մոցարտը ինչ կապ ունի, բա կասկաները ինչ կապ ունեն»,- Հայրապետյանի այս խոսքերը հնչեցին ծափահարությունների ներքո:

Հայրապետյանն իր ճառում անդրադարձավ նաեւ Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ կիրառված սանկցիաներին, ինչպես նաեւ դատաքննությանը, որն, ըստ Հայրապետյանի, անցավ ծիծաղաշարժ մթնոլորտում, չնայած այն բանին, որ թե՛ մեղադրողների, եւ թե՛ նախագահող դատավորի կեցվածքը բավականին լուրջ էր ամբողջ դատաքննության ընթացքում: Հայրապետյանի խոսքով՝ քննչական մարմինը հայտնագործություն էր կատարել եւ Հիմնադիր Խորհրդարանի գրասենյակից հայտնաբերված՝ վերանորոգման համար օգտագործվող փայտյա ձողը, որի վրա ամրացվում էր պատերը եւ առաստաղը ներկելու ռոլիկը՝ դիտել է որպես զանգվածային անկարգությունների գործիք: «Անգամ նախնադարյան դարաշրջանում կամ քարե դարում այդ փայտը հնարավոր չէր լինի օգտագործել որպես գործիք ասենք բադերին կամ նապաստակներին հարվածելու համար»,- նկատեց պաշտպանը: Նա ասաց, որ նիստերի ժամանակ դահլիճում ներկա են գտնվել բազմաթիվ ոստիկաններ եւ շատ քիչ դատական կարգադրիչներ: «Միայն նիստերի նման ընթացքին հետեւելիս տպավորություն է, որ ոչ թե դատական նիստ է ընթանում, այլ ռազմականացված ինչ- որ միջոցառում: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ նիստերի դահլիճում կարգուկանոնը հաստատեն կարգադրիչները, այլ ոչ թե ոստիկանները»,- իր ճառում նշեց Հայրապետյանը: Վերջինիս խոսքով, նախագահող դատավորը եւս մեկ այլ «նորամուծության» հիմնադիրը դարձավ:

Դատական նիստի ժամանակ դատական կարգադրիչները նրան զեկուցագրեր էին փոխանցում: Զեկուցագրերով կարգադրիչները զանազան հանգամանքներ էին նշում: Ըստ նրա՝ օրինակ, կարգադրիչները նշում էին, որ պաշտպանները հրաժարվել են զննության ենթարկվել: «Առանց ձեռքի տակ այլ ապացույցներ ունենալու, առանց պարզելու, թե դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ եւ դատական սանկցիաներ կիրառելու որոշումներ է կայացրել պաշտպանների նկատմամբ: Փաստորեն դատավորը նիստերի դահլիճից դուրս գտնվող իրադարձություններին գնահատականներ է տվել եւ առանց ստուգելու փաստերի գոյությունը դատական ակտեր է կայացրել, խախտելով եւ անտեսելով ՀՀ քր. դատ. օր-ի դրույթները: Մինչ այս, երբեմն մեղադրանքներ էր հնչում որոշ դատավորների հասցեին այն բովանդակությամբ, որ նրանք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի պատվերով դատական ակտեր են կայացնում, սակայն այս դեպքում դատավորը դատական ակտեր էր կայացրել կարգադրիչների պատվերով, ինչը չի կարող անդառնալի հետեւանքներ չունենալ դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի նվազման նկատառումներից:

Հայրապետյանն անդրադարձավ Սեֆիլյանի դեմ տված ցուցմունքներին՝ նշելով, որ դրանք պետք է անթույլատրելի ճանաչել: Մասնավորապես, խոսելով Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված այս գործով ամբաստանյալ  Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքների մասին, Հայրապետյանն  ասաց, որ իր պաշտպանյալի եւ Հովհաննես Պետրոսյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել, որով Սեֆիլյանի մի շարք հիմնարար իրավունքներ խախտվել են: Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը դատարան գրատախտակ էին բերել, որի վրա ընդգծում էին Հովհաննես Պետրոսյանի տված ցուցմունքների հակասությունները: Մասնավորապես հակասություն կար Հովհաննես Պետրոսյանի՝ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչելու ժամկետների մեջ` նա երկու ցուցմունքներում տարբեր տարիներ էր նշել: Հաջորդը հանդիպումների հաճախականության մասին էր, հակասություններ կային նաեւ գտնված զենքերի մասին տված ցուցմունքներում: Ապա Հայրապետյանը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին է ներկայացրեց՝ ով է Սեֆիլյանը, Արցախյան ազատամարտին նրա մասնակցությունից դրվագներ պատմելով։ Նա շեշտեց, որ վերջին տարիներին դպրոցական դասագրքերից հանվել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի անունը:

Սույն գործով նիստը հետաձգվեց մինչեւ վաղը. ճառով հանդես կգա Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:

Տպել
3456 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե