Ամուլսարում սպասվում է ջրերի աղտոտում. Լիդիանը սխալ եւ անհիմն պնդումներ է անում․ ՀԲՃ

Գիտությունների դոկտորներ Անն Մաեստի, Անդրեա Գերսոնի եւ Ռոջեր Սմարթի կողմից 2018թ. փետրվարի 13-ին հրապարակվել են երկու հուշագրեր, որոնք պատասխանում են Լիդիանի փորձագետ Լարրի Բրեքենրիջի ս․թ․ հունվարին արված հայտարարություններին: Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Հատկապես միջազգայնորեն ճանաչված երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստի հրապարակած անգլերեն հուշագիրը վերջնականապես վկայում եւ ապացուցում է Ամուլսարում արտադրվող թթվային դրենաժի բարձր մակարդակը: Օգտագործելով «Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցի» (INAP) «Թթվային ապարների դրենաժի համաշխարհային ուղեցույցի» (GARD Guide) առաջարկած մոտեցումները եւ հիմնվելով Լիդիանի փաստաթղթերի ու տվյալների վրա՝ մեկ անգամ եւս հաստատվում է, որ Ամուլսարում գրեթե ամբողջ հանքաքարը եւ թափոնների վերլուծված նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են։ Սրանով վերջնականապես ջախջախվում են Լիդիանի փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջի այն պնդումները, թե «հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող», եւ որ «հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա»։

Ներկայացնում ենք դոկտոր Անն Մաեստի հուշագրի ամփոփման թարգմանությունը․

«Ամփոփում
- Այս հուշագիրը արձագանքում է Global Resource Engineering (GRE) ընկերության ինժեներ Լարրի Բրեքենրիջի կողմից արված հայտարարություններին` կապված Ամուլսարի ոսկու ծրագրի հետեւանքով աղտոտման արտադրողական բնութագրերի հետ:

- Լարրի Բրեքենրիջը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրը թթվագոյացնող չէ, իսկ դատարկ ապարների լցակույտի թափոնների միայն մի մասն է թթու առաջացնող: Այս հայտարարությունները չեն համապատասխանում անգամ Լիդիանի կողմից արված սեփական հետազոտությունների արդյունքներին եւ անտեսում են այն փաստը, որ բացահանքերի երկրաբանական բարդությունների պատճառով՝ դժվար է թափոնները հաջողությամբ բաժանել հանքաքարից:

- Լիդիանը նշում է, որ պարոն Բրեքենրիջը անկախ փորձագետ է, սակայն նրա ընկերությունը՝ GRE-ն, բազմաթիվ տեխնիկական ուսումնասիրություններ եւ հաշվետվություններ է ներկայացրել Լիդիանի եւ Ամուլսարի նախագծի համար։

- Լիդիանը թերագնահատել է Ամուլսարի հանքաքարի եւ թափոնների թթվագոյացման պոտենցիալի ներուժը, քանի որ կիրառել է հնացած մասնագիտական մոտեցում, որը չի առաջարկվում GARD Guide-ի կողմից, որոնք Լիդիանն իր փաստաթղթերում շարունակաբար մեջբերում է եւ ասում, որ հետեւում է դրանց: Օգտագործելով GARD Guide-ի առաջարկած միջազգային մոտեցումը՝ ստացվում է, որ գրեթե ամբողջ հանքաքարը եւ վերլուծված թափոնների նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են:

- Լիդիանի մեղմացման միջոցառումները թթվագոյացումը կանխելու կամ նվազեցնելու համար հիմնված են հանքաքարի եւ թափոնների թթուների արտազատման ու աղտոտման պոտենցիալների վերաբերյալ սեփական սխալ եզրակացությունների վրա:

- Պարոն Բրեքենրիջի հայտարարությունները ցածր թթվագոյացման պոտենցիալի մասին անտեսում կամ չեն հիշատակում հանքավայրի աղտոտող բաղադրիչների ներհոսքը դեպի մոտակա ջրահոսքերն ու ստորերկրյա ջրերը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում թափոնների լցակույտից եւ բացահանքերից արտահոսող ջրերը պարունակելու են մետաղների, սուլֆատի եւ նիտրատի ավելի բարձր կոնցենտրացիաներ քան Հայաստանի ջրի որակի չափանիշներն են։ Դա տեղի է ունենալու ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ դրանից շատ տարիներ անց: Ջրային հոսքերի մոտիկությունը ենթադրում է, որ աղտոտող նյութերն արագորեն կհասնեն մակերեւութային ջրերին եւ աղբյուրներին:

- Հաշվի առնելով Ամուլսարի թափոնների եւ հանքաքարի արտազատման խոշոր ներուժը, աղտոտող նյութերը եւ այդ փաստի գնահատման բացակայությունը հանքավայրի շահագործման նախագծերի մեջ՝ դատարկ ապարների լցակույտը եւ կույտային տարրալվացման հարթակը պետք է ամբողջովին վերանախագծվեն` լավագույն փորձի կիրառմամբ: Բացի դրանից, այդ օբյեկտները պետք է ավելի հեռու տեղադրվեն ջրային հոսքերից եւ ավելի մոտիկ հանքափոսերին»:

Հիշեցնենք, որ 2017թ․ հունիս ամսից առ այսօր չորս միջազգային փորձագետներ Ավստրալիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից ներկայացրել են թվով 11 հաշվետվություններ եւ հուշագրեր, որոնցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում եւ կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ եւ ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն եւ այլ լրջագույն խնդիրներ։ Դրանցում նրանք պատասխանել են նաեւ այս ընթացքում Լիդիանի ներկայացրած բոլոր պատասխան հիմնավորումներին եւ սխալ եզրահանգումներին։ Պարզվել է, որ Ամուլսարի դեպքում 600-700 միլիոն ԱՄՆ դոլար հարկավոր կլինի միայն հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի հետեւանքով աղտոտված ջրերի մաքրման համար։

Պարզվել է նաեւ, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ եւ ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար եւ երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը եւ թթվային ապարների դրենաժի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին եւ ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։

Բոլոր չորս գիտնականները եկել էին հետեւյալ միասնական եզրահանգմանը․

«Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատեւ թթվագոյացումը սպառնում է ջրի որակին։ Ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային եւ հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում եւ հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները եւ պարտավորությունները»։

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ՀՀ նախորդ կառավարությունը թույլատրել այս աղետալի ծրագրի իրագործումը, եւ ինչո՞ւ է ներկա կառավարությունն անտեսում հայկական եւ միջազգային գիտնականների անհերքելի փաստարկներն ու շարունակում ամեն կերպ աջակցել Լիդիանին։

Տպել
2288 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ