Միքայել Հարությունյանը պիտի փաստաբանի միջոցով կազմակերպի իր պաշտպանությունը ՀՔԾ-ում

Մարտի 1-ի Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցի հրապարակումից 8 տարի անց ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել դրան եւ զեկույց ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ուսումնասիրության:

Անդրանիկ Քոչարյանը «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե զեկույցն ուսումնասիրվի եւ ՀՔԾ-ն մտնի պրոցեսի մեջ՝ ուզի, չուզի, սկսելու է մարդկանց կանչել, բացատրություններ վերցնել, հարցաքննել:

«Այդտեղ նրանք առնչվելու են այն պերսոնաժների հետ, որոնք Փաստահավաք խմբում հարցաքննվել են: Բնականաբար, խոսքը նաեւ Միքայել Հարությունյանի մասին է»,- ասել է Քոչարյանը: Հիշեցնենք, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե առնվազն Միքայել Հարությունյանը պետք է փաստաբանի միջոցով կազմակերպի իր պաշտպանությունը, եթե իրեն կանչեն հարցաքննության:

Սա այն զեկույցն է, որի ուսումնասիրության շրջանակներում, ըստ Քոչարյանի, շատ հարցերի պատասխաններ կարելի է նորովի գտնել եւ բացի Ռոբերտ Քոչարյանից, էլի շատ մարդիկ կանհանգստանան:

Հարցազրույցը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 16-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
3331 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)