«Պոլիմետալ»-ին թույլտվություն տվողը կառավարությունն է, նա պետք է հրաժարվի. աշխարհագրագետ

Երեկ հայտնի դարձավ, որ «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվում է Լոռու եւ Տավուշի մարզերում հանքարդյունաբերական իր ծրագրից: 

«Պոլիմետալ Արմենիա»-ն, հիշեցնենք, պատրաստվում էր հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Հետազոտման արդյունքում ակնկալվում էր հայտնաբերել եւ գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի եւ ցինկի հեռանկարային հանքայնացումներ: 

Այս ծրագիրը հանային մեծ դժգոհություն առաջացրեց: Բնապահպանները եւ տեղի բնակիչները հայտարարեցին, որ կդիմեն կտրուկ քայլերի, քանի որ հանքարդյունաբերական գործունեությունը սույն տեղանքում բերելու է էկոլոգիական այնպիսի վնասների, որոնք անհամատեղելի են այդ գործունեության հետեւանքով ստացված արդյունքների հետ: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո «Պոլիմետալ Արմենիա»-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ դադարեցնում է ծրագիրը:

Ինչքանո՞վ է սա գոհացնում խնդրով մտահոգվողներին: Ստորեւ ներկայացնում ենք Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանի հետ մեր զրույցը:

- Պարոն Գալստյան, տեղյա՞կ եք, որ «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվում է Լոռու եւ Տավուշի մարզերում հանքարդյունաբերական իր ծրագրից:

- Իրենց մամուլի հաղորդագրությունն ենք կարդացել, իրենք դադարեցրել են հանրային քննարկումների եւ փորձաքննությունների գործընթացը, մենք այդպես ենք հասկացել:

- Նրանք մեզ հետ զրույցում նշել են, որ ընդհանրապես հրաժարվել են այդ ծրագրից:

- Եթե դադարեցրել են, թող պաշտոնական հաղորդագրություն տան, այն հաղորդագրությունում, որը տարածվել է մամուլում, նշված չէ, որ ընդհանրապես հրաժարվել են այդ ամենից:

- Ներկա արդյունքները ձեզ չե՞ն գոհացնում, որպես խնդիրը բարձրացնող մարդ:

- Մենք քաղաքացիական խումբ ենք՝ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը, որի կարծիքը բոլորը վաղուց գիտեն՝ ոչ մի մետաղական հանքավայր Հայաստանում չպիտի շահագործվի: Մեր բոլոր գործողությունները ուղղված են դրան, որ ոչ մի նոր մետաղական հանք չշահագործվի Հայաստանում: Իրենք պիտի ընդհանրապես հրաժարվեն այդ գաղափարից, բայց առաջին հերթին պետք է կառավարությունը հրաժարվի, այդ է ամբողջ խնդիրը: Որովհետեւ կառավարությունն է ի վերջո թույլտվություն տվողը:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ քննարկումները դադարեցվեցին հանրային ճնշման պատճառո՞վ, թե՞ սա ժամանակավոր է, եւ որոշ ժամանակ հետո հնարավոր է շարունակեն:

- Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այո՝ կարող են գնալ, ուրիշ եղանակներ գտնել, որպեսզի հետո եւս մեկ անգամ փորձեն այլ եղանակներով կամ այլ տեղերում, կամ այլ մեթոդներով եւ ձեւերով անեն: Իրենց ասածը վերջնական դադարեցման մասին չի, ընդամենը այդ պահին գործընթացի դադարեցման մասին է խոսքը, քանի որ տեսան, որ տեղի բնակչության կողմից դիմադրությունը շատ ուժեղ է եւ տեսան, որ այդ եղանակով չեն հասնի իրենց ուզածին, դրա համար են այդ որոշումը կայացրել: Թե հետո ինչ կանեն, չեմ կարող ասել, բայց փորձը ցույց է տալիս, որ տարբեր մեթոդներ եւ եղանակներ կան, որը կիրառել են տարբեր կազմակերպություններ՝ տարբեր տարիներին:

- Ինչպիսի՞ հնարավոր եղանակներ են կիրառվել:

- Շատ տարբեր եղանակներ՝ սկսած տարբեր մեթոդներով մարդկանց հրապուրելու, պետք եղած դեպքում նաեւ կրիմինալների միջամտությամբ, որպեսզի տեղի բնակիչներին վախեցնեն, որ չխոսեն այդ ծրագրի դեմ, չգիտե՞ք՝ Հայաստանում այնքա՜ն եղանակ կա: Բայց քանի որ այս դեպքում բնակչությունը շատ է, մի գյուղ չէ, որ 200 հոգի բնակիչ լինի, եւ վախեցնելը հեշտ լինի, այստեղ մի քիչ բարդ է, դրա համար հասկացան, որ հնարավոր է չստացվի իրենց մոտ: Ընդհանրապես, ժողովուրդն իրենց առաջարկում է՝ թող մտքերից հանեն եւ իզուր տեղը չչարչարվեն, այդ ուղղությամբ:

                                                                                                      Նիկոլայ Ավետիսյան

Տպել
1881 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին