Բակո Սահակյանի այցը ԱՄՆ լայնորեն լուսաբանվում է սոցցանցերում, ավելի քիչ՝ ԶԼՄ-ներում

Լուսանկարում՝ Բակո Սահակյանը ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի շենքում, 15.03.18, լուսանկարը՝ Հայ Դատի հանձնախումբ (ԱՄՆ մասնաճյուղ)

Մարտի 14-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Բակո Սահակյանը այցելել է Կոնգրես, որտեղ հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Սահակյանը, կարեւորելով ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված հանդիպումները, նշել է, որ դրանք նպաստում են երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելուն: Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված հարաբերությունների զարգացման նկատմամբ: «Լավատես եմ, որովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին»,-ասել է նա:

Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Արցախին սատարելու եւ Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար:

Հայկական Կոկուսի անդամներ Ֆրանկ Պալոնեն եւ Ջիմ Կոստան Թվիթերի իրենց էջերում անդրադարձել են Բակո Սահակյանի հետ հանդիպմանը: Ֆ. Պալոնեն մասնավորապես գրել է. «Ես լիովին համաձայն եմ նրա (Սահակյանի)՝ Արցախում կայուն խաղաղություն հաստատելու կոչի հետ եւ կարծում եմ դրա միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նրանց համար տեղ հատկացնելն է»:

Բակո Սահակյանի այցին սոցցանցերում անդրադարձել են ոչ միայն ԱՄՆ կոնգրեսականները. այցի դեմ ծավալուն ու բազմալեզու արշավ են կազմակերպել ադրբեջանցի օգտատերերը՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի տարածք, իսկ ազատամարտի հետ այս կամ այն կերպ կապված մարդկանց անջատողականներ եւ ռազմական հանցագործներ: Տարածվող նյութերում կար նաեւ Մոնթե Մելքոնյանի նկարը: Նա ներկայացվում էր որպես Լիբանանում իսրայելցի զինվորների սպանության համար ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետախուզվող ահաբեկիչ: Պարզ է, որ լայնամասշտաբ քարոզչության ժամանակ մանրուքները հաճախ տուժում են: Սակայն փորձել հանրային կարծիքի վրա ազդել՝ ասելով, թե իբր բյուրոն, որի լիազորությունները սահմանափակվում են ԱՄՆ տարածքով, փնտրում էր Լիբանանում պատերազմի ժամանակ իսրայելցի զինվոր սպանած մարդու՝ մանրուք չէ, այլ շատ մեծ բացթողում: Իսկ այն հանգամանքը, որ ադրբեջանցիները մինչ օրս հիշում են Մոնթեին, ինչ խոսք, հաճելի է:

Սոցցանցերի հակահայկական քարոզչությունից զատ սպասելի էր նաեւ կոշտ արձագանք ադրբեջանական մամուլի կողմից, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Մարտի 12-ի մի քանի «հերթապահ» հոդվածներից հետո ադրբեջանական մամուլը կտրուկ անցում կատարեց Բաքվի 6-րդ գլոբալ ֆորումին, որի բացումը տեղի ունեցավ հինգշաբթի օրը: Ի դեպ, բացման խոսքում Իլհամ Ալիեւը Արցախյան հակամարտությունը անվանեց ոչ ավել, ոչ պակաս՝ «ժամանակակից պատմության մեծագույն անարդարություն»:

Միջազգային մամուլում Բակո Սահակյանի այցը ԱՄՆ եւս առայժմ լայն արձագանք չի ստացել: Մարտի 11-ին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest-ում հրապարակեց մի հոդված, որում դրական էր արտահայտվում Արցախի վերաբերյալ: Eurasianet կայքում վերլուծաբան Ջոշուա Կուչերն էր ներկայացրել Կոնգրեսում տեղի ունեցած հանդիպումը: Ռուսական լրատվամիջոցներից այցի մասին հպանցիկ հիշատակում է եղել Ria-ի եւ Regnum-ի կայքերում: Մամուլի կողմից նման աղքատիկ անդրադարձի պատճառը, թերեւս, միջազգային կարեւոր իրադարձություններով լեցուն շաբաթն է. Թիլերսոնի հեռացումը, ռուս-բրիտանական «թունավոր» սկանդալը եւ դրա հետեւանքները:

Փաստենք, որ ադրբեջանական զորավարժությունների եւ արցախյան տանկային վարժանքների ֆոնին ընթացող այցը իրոք կարեւոր է: Նախ եւ առաջ, այն աննախադեպ է. սա Արցախի նախագահի առաջին այցն էր Վաշինգտոն: Բացի դրանից, անհրաժեշտ էր որպեսզի «Արցախի հանրապետություն» եզրույթը հնչի ավելի առարկայական: Մի բան է, երբ այն վերացականորեն հնչում է տարբեր փաստաթղթերից, մեկ այլ բան երբ կոնգրեսականը տեսնում է Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին սեփական երկրում: Պետք չէ մոռանալ նաեւ Բակո Սահակյանի այցին նախորդած հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի նույնպես պատմական որակված այցը ԱՄՆ: Այս իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայկական կոկուսն առաջիկայում առնվազն կակտիվանա Արցախի հարցով, ինչը, հաշվի առնելով ահագնացող ռուս-անգլիական սկանդալը, կարող է բերել առայժմ անկանխատեսելի եւ անհնար թվացող արդյունքների՝ դրական կամ բացասական:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպել
7368 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին