Հայկական ֆուտբոլում վերջերս բացասական առումով աչքի են ընկնում մրցավարները

Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում իրենց մասին հիշեցնում են հայ մրցավարները: Հատկապես մեծ արձագանք է ստացել անցած հանգստյան օրերին կայացած ՀՀ Բարձրագույն խմբի 18-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղի գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի որոշումներից մեկը: 2-րդ խաղակեսում՝ «Փյունիկի» օգտին 2:1 հաշվի ժամանակ արարատցիները մրցակցի նկատմամբ խախտել են կանոնները սեփական տուգանային հրապարակում, մրցավարը սուլել է ու 11-մետրանոց նշանակել: Խառը իրավիճակում «Փյունիկի» վրա հասած խաղացողը՝ Դրիսսա Դիարասուբան, գնդակն ուղարկել է դարպասը, մրցավարն էլ որոշել է գոլ արձանագրել, այլ ոչ թե հրահանգել, որ իրացնեն իր նշանակած 11-մետրանոցը: Ու այժմ հայկական ֆուտբոլային շրջանակներում քննարկվում է՝ ինչպես պետք է մրցավարը վարվի ամենապարզ իրավիճակում:

««Փյունիկի» գոլի դրվագում, ինձ թվում է, մրցավարը չհասկացավ՝ այդտեղ ինչ կատարվեց: Սկզբում սուլեց ու 11-մետրանոց նշանակվեց, եւ դա, կարծում եմ, ճիշտ որոշում էր, որովհետեւ այդտեղ կանոնների խախտում կար: Իսկ սուլիչից հետո տեղի ունեցած հարվածից հետո գոլ գրանցելը միանշանակ սխալ որոշում էր Զավեն Հովհաննիսյանի կողմից: Եթե նա սուլել է, եւ խաղը կանգնել է, բնականաբար խաղը չի կարող շարունակվել, եւ սուլիչից հետո տեղի ունեցած հարվածը չի կարող համարվել գոլ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց armtfootball.com կայքի գլխավոր խմբագիր, մարզական լրագրող Ռաֆայել Խալաթյանը:

«Փյունիկ»-«Արարատ»՝ 3:3

Անցած օրերի ընթացքում սա հայ մրցավարների՝ խոսակցությունների առիթ դարձած 2-րդ վիճահարույց որոշումն էր: Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Գանձասար Կապան»-«Շիրակ» խաղում էլ գլխավոր մրցավարը չեղարկել էր «Շիրակի» օգտին նշանակած 11-մետրանոցը: Տեսագրությունից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նրան համոզել են «Գանձասարի» խաղացողները:  

«Ընդհանուր առմամբ, տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվում: Միշտ էլ վեճեր, վիճելի դրվագներ լինում են: Բայց մի բան է, երբ դրվագը վիճելի է, ու կողմերը քննարկում են՝ որն է ճիշտ, որը՝ սխալ (խմբ. «Գանձասար»-«Շիրակ» հանդիպման դեպքը), մեկ այլ բան է այս սա, երբ 100% քննարկելու բան չկա նույնիսկ: Ամեն դեպքում մրցավարությունը, իմ կարծիքով, նախորդ տարիների համեմատ ոչ բարելավվել է, ոչ էլ վատացել»,- ասաց Խալաթյանը:

Մրցավարական սխալներից խուսափելու համար տարիների ընթացքում ավելացել է խաղադաշտում մրցավարների քանակը: Վերջերս որոշ մրցաշարերում սկսել են օգտագործել տեսակրկնությունների (VAR) համակարգը: Փորձագետը, սակայն ընդգծում է, որ այս միջոցները չեն կարող իսպառ վերացնել սխալները, դրանք հնարավոր է միայն մինիմալի հասցնել:

«Մրցավարների քանակը Եվրոպայում էլ է ավելանում, բայց 1 շաբաթ առաջ էլ Չեմպիոնների լիգայում 5-րդ մրցավարի աչքի առաջ բացահայտ կանոնների խախտում է տեղի ունենում, ու նա ոչ մի արձագանք չի տալիս: Այնպես որ լրացուցիչ մրցավարի առկայությունը չի ապահովում մրցավարության որակի բարձրացում: Ինչ վերաբերում է տեսակրկնությունների համակարգին, դա համենայնդեպս, էականորեն քչացնում է մրցավարական սխալները, թեւ ինչ-որ տեղ, ճիշտ է, գցում է խաղի տեմպը: Բայց որքանո՞վ դա կարող է օգտագործվել Հայաստանում՝ հաշվի առնելով մեր նկարահանող տեխնիկայի որակը: VAR-ի դեպքում մի տեսախցիկով որոշում կայացնելը, ինձ թվում է, սխալ է: Պետք է ունենալ շատ ավելի լավ տեխնիկա, մի քանի տեսախցիկ խաղադաշտի տարբեր տեղերում, որպեսզի կարողանան օգտագործել այդ համակարգը»,- ասաց նա:

Վերը նշված 2 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի: «Փյունիկն» ու «Արարատը» 3:3 են խաղացել: «Գանձասար»-«Շիրակ» հանդիպումն ավարտվել է 1:1:

Տպել
2186 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է