Նիկոլ Փաշինյանը՝ Ազատության հրապարակում. առաջին հանրահավաքը կկայանա ապրիլի 3-ին

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն Երեւանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար: Երեւանի քաղաքապետարանն արդեն ի գիտություն է ընդունել իրազեկումը. ապրիլի 3-ին՝ ժամը 18:00-22:00-ին, Ազատության հրապարակում պետք է տեղի ունենա հանրահավաք: Այդ օրը նաեւ երթ է անցկացվելու՝ ժամը 20:00-ից սկսած: Երթի հիմնական ուղղությունն է՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ:

Ի դեպ, այս ընթացքում ԵԼՔ դաշինքում քննարկվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքար սկսելու ճանապարհային քարտեզը: Նախնական տեղեկություններով՝ դաշինքից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել, որին կտրուկ դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Հայկական ժամանակ»֊ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրազեկումները ներկայացրել են «մարտավարական նկատառումներից ելնելով, որևէ միջոցառում անցկացնելու քաղաքական որոշում այս պահին չկա»:

Հիշեցնենք, նախօրեին ԵԼՔ խմբակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով հնարավոր չէր եղել պողոցային պայքարի հարցում կոնկսենսունսի հանգել: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ վերջնական որոշման կգան առաջիկա երկու օրվա ընթացքում:

Տպել
3122 դիտում

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ