Եզդի տղան կմնա նույն դասարանում եւ հենց դպրոցից էլ բանակ կգնա

26/03/2018 schedule13:11

Շիրակի մարզի Ազատան համայնքի եզդիները շարունակում են պայքարն ավագ դպրոցի դեմ: Առաջին կիսամյակում եզդի աշակերտներն ընդհանրապես դպրոց չեն գնացել, երկրորդը եւս սկսել են բացակայություններով: Եզդիներն ասում են առաջնայինն իրենց ավանդույթներն են: Տուժում են հատկապես աղջիկները: Դպրոց մտնելու արգելքը մեծապես նրանց է առնչվում: Այս պահին Ազատանի դպրոցում մեկ աշակերտուհի կա, ով ընդհանրապես չի հաճախում դասի: Անուն-ազգանունը մատյանում կա: Տնօրենը նրան ցանկից հանելու իրավունք չունի, բացակաները նշանակվում են, աղջիկն ինքնաբերաբար մնում է նույն դասարանում:

«Բրոյան Արմինեի մասին է խոսքը: Հենց սեպտեմբերին ծնողները թույլ չտվեցին գա դասի: Մենք էլ զրուցեցինք, Ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցներն էլ եկան, իրենց եզդի առաջնորդը խոսեց հետները, հնար չեղավ: Պատճառների մասին չեն էլ խոսում, թույլ չեն տալիս, եւ վերջ: Բայց աղջիկը դպրոց գալ ուզում է, լավ էլ սովորում է»,- մեզ հետ զրույցում ասաց Ազատանի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը: Ասում է հիմնականում սա կապված է նրանց վաղ ամուսնությունների հետ: «Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հկ նախագահ Հուսիկ Ֆերոյանն էլ է խնդրով մտահոգ: Ասում է հիմա ազգությամբ եզդի մի աղջիկ կա 10-րդ դասարանում, Զինան է, բացարձակ գերազանցիկ է, մեծ նպատակներ ունի, բարձրագույն կրթություն ստանալու, աշխատելու մասին է երազում, սակայն լսել է, որ գալիք սեպտեմբերից նրան էլ չեն թողնելու, որ դպրոց մտնի:

«Եզդի աղջիկն եղավ 14, 15 տարեկան, արդեն մտածում են ամուսնության մասին:  Դա մեր վատ սովորույթներից է, հին ավանդույթ է, որը վերացնելու փոխարեն մեր եզդի ինտելիգենտները շարունակում են պահպանել: Բայց ախր չի կարելի, երբ էլ ուզեն, էդ ամուսնությունը կա, երեխայի ապագան խորտակում են: Եզդի ծնողն ինքը ոտնահարում է իր երեխայի իրավունքը: Տղաներին էլ դասի գալ չեն թողնում, որ ուղարկեն կամ արտագնա աշխատանքի, կամ տեղում աշխատանք գտնեն, ապրեն: Հատկապես որ տղաները սովորող չեն»,- ասաց Հուսիկ Ֆերոյանը:

Արմինեից բացի, նույն դասարանում կմնա նաեւ Մամոյան Ռոմանը: Առաջին կիսամյակում, երկրորդն էլ հետը, տղան 400 ժամից ավելի բացակայություններ ունի, այսինքն՝ կորցրել է վերաքննություն հանձնելու իրավունքը նաեւ: Հիմա դպրոց գալիս է, սակայն գալիք սեպտեմբերից կսովորի ոչ թե համադասարանցիների, այլ իրենից 1 տարով փոքր աշակերտների հետ: Չնայած Ռոմանի պարագայում ոչ թե մեկ, այլ 2 կամ երեք տարով փոքր կլինեն աշակերտները, քանի որ հաջորդ տարի Ռոմանը կդառնա 19 տարեկան:

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ եզդի տղան դեռ դպրոցական է, երբ չափահասության շեմը հատել, մի բան էլ անցնում է: Տնօրենն ասում է, անընդհատ ընտանիքով տեղափոխվել են ՌԴ, հետո վերադարձել են, ու դասարանները խառնվել է, դրա համար էլ, նա իր տարիքից արդեն մեկ տարով փոքրերի հետ է սովորում, իսկ սեպտեմբերից կմնա նույն դասարանում, կստացվի ավելի փոքր համադասարանցիներ կունենա: Ռոմանը, սակայն, ըստ տնօրենի, երեւի դասի գալ էլ չհասցնի: Տարկետման ժամկետը կլրանա եւ 19-ը տարին լրանալուն պես կզորակոչվի բանակ:

Ազատանում 13 եզդի դպրոցական կա, եւ մեկ նախակրթարան հաճախող: Նրանց համար արվում է հնարավոր ամեն ինչ մայրենի լեզվի ուսուցման եւ եզդիերենին տիրապետելու համար: Շաբաթը երեք անգամ դպրոցում արտաժամյա պարապմունքներ են անցկացվում, կան դասագրքեր, դրանք, սակայն եզդիներին քիչ են հետաքրքրում: Առաջնորդն ասում է՝ մեղավորը կրթություն չունեցող ծնողն է:

Տպել
5030 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն