«Ռենտա» ընկերությունում մարդկանց շահագործում եւ չե՞ն վճարում դրա դիմաց. ահազանգ

Լուսանկարում ընկերության հիմնադիր Արամ Խաչատրյանն է

«Ռենտա աութսթաֆինգ» ընկերության կողմից աշխատակիցների հնարավոր շահագործման մասին «Հայկական ժամանակ»-ին աղաղակող տեղեկություններ են հայտնի դարձել: Ընկերության արդեն նախկին աշխատակից Նարա Մարտիրոսյանը մեր զրույցում մանրամասներ է հայտնել, թե ինչպես է այս ընկերության ղեկավար կազմն իր ծրագրերում ներգրավում տարբեր աշխատակիցների, աշխատացնում եւ դրա դիմաց վճարում չի կատարում: Այս ընկերությունը կազմակերպում է էքսպո ցուցադրություններ, համտեսներ, տարբեր ընկերությունների արտադրանքների գովազդ եւ այլն:

Նարա Մարտիրոսյանի խոսքով, «Ռենտա աութսթաֆինգ» անվան ներքո գործունեություն ծավալող այս ընկերությունը պարբերաբար ներգրավում է տարբեր ոլորտների մասնագետների, սակայն ձգձգում է նրանց հետ աշխատանքային հարաբերությունների օրինականացումը: Ստացվում է, որ գործում են թաքնված աշխատողներ։ Աշխատանքային կոնֆլիկտներն առաջանում են աշխատակիցների կողմից պայմանագիր կնքելու եւ աշխատավարձը ժամանակին ստանալու պահանջ առաջադրելուց հետո։Նախորդ տարի ծրագրած եւ նույն թվականի դեկտեմբերի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում պանրի եւ գինու համտես ցուցադրություն իրականացրած այս ընկերությունը միջոցառումից դեռ մի քանի ամիս առաջ ներգրավել էր տարբեր մասնագետների: Այդ թվում՝ 4 մարքեթոլոգ, որոնք պետք է ներկայանային տարբեր ընկերությունների տնօրեններին՝ միջոցառման հրավեր ներկայացնելու եւ միաժամանակ առաջարկելու գովազդային ծառայությունները, 3 դիզայներ՝ գովազդին առնչվող պատվերներն իրականացնելու համար, 10 պրոմոութորներ՝ միջոցառման ընթացքում հյուրերին դիմավորելու եւ գովազդ պատվիրած ընկերությունների մասին տեղեկատվություն տարածելու համար և 2 հեռախոսավարուհի։ «Այս աշխատակիցներից եւ ոչ մեկի հետ այդպես էլ չկնքվեց ո՛չ աշխատանքային եւ ո՛չ էլ քաղաքացիաիրավական պայմանագրեր»,- նշեց Նարա Մարտիրոսյանը:

Աշխատակիցներն այս տարվա փետրվարին բողոք են ներկայացրել ՊԵԿ կապված «Ռենտա Աութսթաֆինգ» ընկերության թաքնված աշխատողներ պահելու խնդրի առնչությամբ։ Սակայն մինչ օրս ՊԵԿ-ը որեւէ նորություն չի հայտնել դիմումի ընթացքի վերաբերյալ:

«Ներկայումս «Ռենտա աութսթաֆինգ» ընկերությունը պատրաստվում է կազմակերպել եւս մեկ միջոցառում, այս անգամ արդեն նախապատրաստվելով վարձակալել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ աշխատողներին չվճարած աշխատավարձների, չվճարած հարկերի և որոշ ընկերություններից անօրինաբար վերցրած գումարների հաշվին»,- նկատեց Նարա Մարտիրոսյանը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով «Ռենտա աութսթաֆինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին: Միակ հիմնադիրը Արամ Խաչատրյանն է: Խնդրի վերաբերյալ փորձեցինք զրուցել ընկերության տնօրենի հետ, սակայն մեր հարցերին պատասխանեց Վարդան Վարդանյանը, որը վստահեցրեց, որ ինքն իրավասու է պատասխանել մեր հարցերին: Ներկայացրեցինք Նարա Մարտիրոսյանի բարձրաձայնած խնդիրը, որին ի պատասխան Վարդան Վարդանյանն ասաց, որ նշված անձն ընդամենը փորձաշրջան է անցել իրենց մոտ եւ չի հանդիսացել աշխատակից: Հարցին՝ ձեւակերպված է եղել, որ փորձաշրջան է անցնում, «Ռենտա» ընկերության ներկայացուցիչն ասաց, որ մի քանի ժամ փորձաշրջան անցնողի վրա մեծ պարտականություն չի դրվում եւ նրան ձեւակերպելու անհրաժեշտություն չկա: Վարդան Վարդանյանը նշեց նաեւ, որ ինքը կապ կհաստատի Նարա Մարտիրոսյանի հետ եւ կփորձի հասկանալ խնդիրն ինչումն է:

Վարդան Վարդանյանը տեղյակ է, որ ՊԵԿ-ում իրենց ընկերության վերաբերյալ հարց է քննարկվում, սակայն մանրամասներին չի տիրապետում: Հարցին՝ ձեր ընկերությունում քանի՞ աշխատակից ունեք, նա պատասխանեց, որ ընդամենը երկու գրանցված աշխատակից ունեն: Վարդան Վարդանյանը նշեց, որ եթե իրենց ընկերության հետ համագործակցություն են իրականացնում այլ մարդիկ, ապա նրանց հետ քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքվում:

Խնդրի վերաբերյալ մենք գրավոր հարցում կանենք նաեւ պետական եկամուտների կոմիտե:

Տպել
4281 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ