Լուսանկարը՝ Ֆոտոլուրի, Սերժ Սարգսյանը պարգեւատրում է Գագիկ Ծառուկյանին, Երեւան, 2016, սեպտեմբերի 18

ԱԺ ընդդիմադիր համարվող Ծառուկյան խմբակցությունը քաղաքական իրադարձությունների ետնաբեմում է մնացել: Այս ընթացքում, երբ քաղաքական դաշտում ակտիվ խմորումներ են՝ ԵԼՔ-ը փողոցային պայքարի  ճանապարհային քարտեզն է վերջնական տեսքի բերում, «Հանուն Հայաստան պետության» ճակատն արդեն մեկ հանրահավաք է իրականացրել եւ նախապատրաստվում է մարտի 16-ին 2-րդն անել, խորհրդարանական մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժը դիտորդի դերում է մնացել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է. «Եթե ԵԼՔ-ում դեռ ընդհանրական հայտարարի չեն եկել, ինչու՞ եք Ծառուկյան խմբակցությունից գործողություններ պահանջում»:

«ԵԼՔ-ից միայն Քաղաքացիական պայմանագիրն է ասել, որ միանալու են մարտի 16-ին կայանալիք հանրահավաքին,  անգամ իրենք այդ մասով միասնական դիրքորոշում չունեն, իսկ դուք ուզում եք, որ Ծառուկյան դաշինքը դիրքորոշում արտահայտի՞: Մենք ունենք մեր օրակարգը եւ այդ սկզբունքներով ցանկացած պայքարի մեթոդ ընդունելի է մեզ համար: Այս պահին հարթակում հնչող տեսակետները դեռեւս մեզ համար բավարար չեն եւ մեր օրակարգում չունենք այդ հարցերը»,- ասում է Բագրատյանը եւ նշում, որ իրենց առջեւ դրած խնդիրն այժմ այն է, որ ՀՀԿ-ն չկարողանա գերակայություն ձեռք բերել այլ ինստիտուտներում:

«Մենք չենք ուզում ետ նայել, ուզում ենք հստակ օգտվել պառլամենտական կառավարման համակարգի տված հնարավորություններից: Ուսումնասիրվա՞ծ է, որ կա փողոց դուրս գալու պահանջ: Մենք չեն հասկանում հանրահավաք ասելով ի՞նչ են ասում, նրանց առջեւ ի՞նչ խնդիր է դրված: Ամեն մեկը մի քանի հոգի հավաքի գնա կանգնի այնտե՞ղ: Հանրահավաք անի, որ ի՞նչ անի: Պետք է դրա պատասխանը ունենանք, մենք չենք տեսնում ձեւակերպված օրակարգ, չենք տեսնում քայլեր եւ քայլերի հերթականություն: Այս պահին առաջարկ էլ չունենք, որ միացեք այս խնդրին, ինքնանպատակ փողոց դուրս գանք ի՞նչ անենք»:

Ծառուկյան խմբակցությունում, պարզվում է, Սերժ Սարգսյանի 2014 թվականի սեպտեմբերի հայտնի հայտարարությունը քննարկման առարկա չի դարձել: ՀԺ-ն Բագրատյանից հետաքրքրվեց, եթե ստացվի այնպես, որ Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու առաջադրվի, Ծառուկյան դաշինքը որպես քաղաքական ուժ, ի՞նչ եզրակացություն կտա նման քաղաքական գործունեությանը:

«Մենք նման քննարկում չենք ունեցել, որովհետեւ ձեր ասած հայտարարությունը կատարվել է այլ կուսակցության նախագահի կողմից, դա հանրապետական կուսակցության ներքին խնդիրն է: Ծառուկյան դաշինքը չի քննարկել ու չի քննարկելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը»,- ասում է Բագրատյանն ու հայտարարում, որ քանի դեռ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրել, Ծառուկյան դաշինքը մեկնաբանություններից զերծ է մնալու:

«Ժողովուրդն ասում է՝ ջրին չհասած, մի բոբիկացեք: Մենք չգիտեն ընթացքը, միայն ենթադրություններով ենք առաջ գնում»,- ասում է նա:

Ծառուկյան խմբակցությունը ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուին կողմ էր քվեարկել եւ հիմնավորել, որ Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյան դաշինքի ծրագրերը ներդրումների մասով համընկնում են: «Հայկական ժամանակ»-ը Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեց՝ հնարավոր է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի ներկայացրած ծրագիրն էլ ԲՀԿ-ականների սրտով լինի եւ կրկին կողմ քվեարկեն:

«Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Սակայն քանի դեռ չկա ծրագիրը, չկա թեկնածուն, չկա ծրագիրը ոչինչ չենք կարող ասել»,- ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը եւս մտահոգված է այն խնդրով, որ վարչապետի ընտրությունն ի տարբերություն նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի կազմի եւ ՍԴ անդամի ընտրության, փակ չի լինելու:

«Ես ճիշտ եմ գտնում, որ բոլոր քվեարկությունները փակ անցկացվեն: Բաց քվեարկելու մեջ ես որեւէ առանձնահատկություն չեմ տեսնում, բայց փակ-գաղտնի քվեարկությունը շատ ավելի կարեւոր է»,- ասում է եւ միաժամանակ նշում, որ, եթե Սահմանադրությամբ է բաց քվեարկության  ընթացակարգ նշված, ուրեմն ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակներում:

Տպել
3760 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին