Սերժ Սարգսյանն ընդունել է Կոսաչովին եւ հիշել Մյունխենի անվտանգության համաժողովը

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից եւ միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից մի քանի շաբաթ անց կրկին հանդիպելու պարոն Կոսաչովի հետ եւ Երեւանում քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Սարգսյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում են բարձր եւ բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ ու արդյունավետ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական եւ հումանիտար:

Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների անընդհատ եւ հետեւողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Հանրապետության Նախագահը հավելել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցողական եւ փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում: Այս համատեքստում Նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար:

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում Նախագահ Սարգսյանը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին եւ համոզվածություն հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների երեւանյան համատեղ նիստերն անցել են բարեկամության, կառուցողական մթնոլորտում, եւ ընդունված որոշումները դրական ազդեցություն կունենան միջպետական հարաբերությունների վրա:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ընդունելության համար եւ համակարծիք լինելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ Նախագահի տեսակետին, նշել է, որ իր երկրի բարձրագույն ղեկավարության եւ խորհրդարանականների ցանկությունը եւս նույնն է՝ պահպանելու եւ զարգացնելու առավելագույն ակտիվ, պարբերական, բաց եւ բովանդակալից շփումներ հայ գործընկերների հետ: Նա գոհունակությամբ է խոսել նաեւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում հայ եւ ռուս խորհրդարանականների արդյունավետ ու փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցության մասին:

Կոնստանտին Կոսաչովը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է կառուցողական մթնոլորտում խորհրդարանականների անցկացրած երեւանյան համատեղ նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները՝ միտված երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության եւ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ խորհրդարանական մակարդակով հայ գործընկերների հետ փորձում են լիարժեքորեն իրացնել այն գործընկերային ու բարեկամական մեծ ներուժը, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները ներդնում են երկկողմ հարաբերություններում:

Տպել
1761 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր