Վրաստանում ՀՀ դեսպանն «ուղղեց» այդ երկրի վարչապետի` Բաքվում արած հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու այդ երկրում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը տարբեր թվեր են ներկայացնում ՀՀ-ից ու Ադրբեջանից Վրաստան տուրիստական այցելությունների մասին:

Մի քանի օր առաջ Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ Վրաստան այցելուների քանակով Ադրբեջանն առաջին տեղում է: «Ադրբեջանն առաջին տեղում է Վրաստան այցելուների քանակով, ինչը շատ ուրախալի է»,- նշել էր Վրաստանի վարչապետը՝ հղում կատարելով վիճակագրական տվյալներին:

Մի քանի օր անց, մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այդ երկրի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ հանդիպման ժամանակ կարելի է ասել հեռակա կարգով «պատասխանել» էր Կվիրիկաշվիլիի հայտարարությունը կամ «ուղղել» նրան։

Խոսելով տուրիստական այցելությունների մասին՝ դեսպանը նշել էր, որ առաջին տեղում Հայաստանն է եւ նույնպես վկայակոչել վիճակագրական տվյալներ:

«Դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) եւ հույս հայտնեց, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ Սադոյանը հստակ նշում է այցելությունների ժամանակահատվածի մասին, իսկ Կվիրիկաշվիլին՝ ոչ: Սակայն ենթադրվում է, որ խոսքը կրկին 2017 թ.-ի մասին է:

Իսկ ինչ է ասում Վրաստանի պաշտոնական վիճակագրությունը: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2017 թ-ին Վրաստան այցելած մարդկանց քանակը կազմել է շուրջ 7,5 մլն, որոնցից միայն 3,5 մլն է համարվում զբոսաշրջիկ, քանի որ այդ երկրում մնացել են 24 ժամից ավել:

Նույն աղբյուրը վկայում է, որ անցյալ տարի այցելուների թվով երկրների շարքում առաջին տեղում իսկապես Հայաստանն է: ՀՀ-ից Վրաստան է այցելել 1,7 մլն մարդ, որը 14,8 տոկոսով գերազանցում է նախանցած տարվա ցուցանիշը: Ադրբեջանը 1,69 մլն (աճը՝ 11,2 տոկոս) այցելուներով երկրորդ տեղում է, Ռուսաստանը՝ երրորդ (1,39 մլն մարդ, աճը՝ 34,1 տոկոս), Թուրքիան՝ չորրորդ (1,2 մլն մարդ):

Առաջին հնգյակը 322 հազար այցելուներով եզրափակում է Իրանը. աճը՝ 118,3 տոկոս:

Տպել
3819 դիտում

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան