Իշխանությունում «եւ այլք» են. Լիլիթ Ավագյանի հոդվածը

14/03/2018 schedule12:46

Ջորջ Օրուելի «1984»-ում Ճշմարտության նախարարությունն ամեն օր, ամեն ժամ, ըստ անհրաժեշտության` վերափոխում, վերաձեւում էր պատմությունը: Հիմա, օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ, դա անում է ՀՀԿ-ն:

Կա պաշտոնական վիճակագրություն. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանում ունենք 30 տոկոս աղքատություն: Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ դոլար է: Տնտեսագետների հաշվարկով՝ 2020 թ. բյուջեից միայն 900 միլիոն դոլարը պետք է հատկացվի պետական պարտքը սպասարկելու նպատակին: Հայաստանից, պաշտոնական տվյալներով, վերջին տասը տարիներին արտագաղթել է 380 000 մարդ: Տակավին վերջերս Հայաստանը կորցրեց իր տարածքից 800 հեկտար … Գուցե վիճակագիրները դեռ չեն հասցրել արձանագրել, որ մեր աչքի առաջ հայաստանցիների կյանքի միջին տեւողությունը դառնում է 40-50 տարին:

Եվ պարզվում է, որ Ս. Սարգսյանն է այն ստրատեգը, որից լավ ոչ ոք չի կարող համակարգել Հայաստանի պաշտպանությունը:

«Իմ անձնական տեսակետը,-ասում է ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը,- հետեւյալն է՝ ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ առավել եւս Հայաստանի գործող ընդդիմադիր, թե իշխանական գործող ակտիվ քաղաքական գործիչների ցանկում չկա գործիչ, որն ավելի լավ կարող է իրականացնել պետության վարչապետի գործառույթը, քան ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը», - ասաց Շարմազանովը https://www.azatutyun.am/a/29079492.html:

Սա էլ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի անկեղծացման պահն է. «Եթե հանրապետության նախագահն այսօր փայլուն ձեւով իրականացնում է իր գործառույթները, ուրեմն նա պետք է շարունակի պաշտոնավարել»:

 Խնդիրը այս դեպքում ո՛չ այս քծնող անձինք են, ո՛չ էլ կոնկրետ ՀՀԿ ղեկավարի անձը:

Խնդիրն այն է, թե ինչպես կարող է օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ կեղծվել նորագույն պատմությունը:

Պատմությունը կոնկրետ փաստերի, թվերի գիտություն է: Պատմաբանները, քաղաքագետներն աշխատում են եղած աղբյուրներով, համադրում են դրանք: Եվ, ըստ այդմ, գրում պատմությունը: Հայաստանի նորագույն պատմության տեքստը կեղծ է:

Բայց այդ կեղծիքը խոր արմատներ ունի: Մի առիթով դարձյալ բերել էի ինձ հետ տեղի ունեցած դեպքը: Երբ փորձ արեցի «Վէմ» ռադիոկայանով ռադիոհաղորդում պատրաստել Ավարայրի ճակատամարտի մասին, մասնավորապես՝ Վասակ Սյունուն իբրեւ դավաճան, Վարդան Մամիկոնյանին՝ իբրեւ հերոս ներկայացնելու փաստին Լեոյի, Ադոնցի, այլ պատմական աղբյուրների հիման վրա քննարկելու, ՈՉ ՄԻ պատմաբան չհամաձայնեց մասնակցել հաղորդմանը:

Նրանցից մեկն ուղղակի ասաց. «Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել, քանի որ հասարակությունը, եկեղեցին եւս պատրաստ չեն լսել այլ փաստարկներ: Պատմաբանները հրաժարվում են, որովհետեւ հաղորդմանը մասնակցող պատմաբանն իրեն հարվածի տակ պիտի դնի: Այնպես որ, ներեցեք»:

Այն դեպքում, երբ խոսքը հեռավոր 5-րդ դարի իրադարձությունների մասին է, երբ կողմերից եւ ոչ մեկը, որքան հասկանում ենք, ողջ չէ, եւ, թվում է, բարոյական, բարեկամական, անձնական որեւէ գործոն պիտի որ չխանգարի մասնագետին՝ բարձրաձայնել իր գիտական եզրակացությունը:

Բայց՝ ո՛չ, պատմաբանն իրեն նման շքեղություն թույլ տալ չի կարող. պատմության ամեն դրվագ ունի իր տերը:

Արցախյան պայքարը սեփականաշնորհված է. հազարավոր զոհերի գնով ձեռք բերված պայմանական հաղթանակը, ճշգրիտ լինենք՝ հրադադարը, այսօր արդեն վերագրվում է Սերժ Սարգսյանին:

Մինչեւ հոկտեմբերի 27-ը պատերազմի հաղթանակի տերը Վազգեն Սարգսյանն էր: Եվ ոչ ոք չէր համարձակվի վիճարկել այդ փաստը. թանկ կարժենար:

Երբ Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվեց Վիգեն Սարգսյանը, ԱԺ-ում պատգամավորներից մեկը իր ելույթում այնքան ոգեւորվեց, որ Վիգեն Սարգսյանին անվանեց «պաշտպանական համակարգի ակունքներում» կանգնած գործիչ: Սուտ:

Իրականում, նրանք, ովքեր կանգնած էին Հայաստանի անկախության, Արցախյան պատերազմի ակունքներում, այսօր կա՜մ չկան, կա՜մ կյանքի լուսանցքում են:

Ի՞նչ եղան նրանք, որտե՞ղ են հիմա: Մի մասը զոհվեց Արցախում: Պատերազմից հետո այդ երիտասարդների մեծ մասը բարոյապես կոտրվեց: Պատերազմում չզոհված շատերը, որոնք ժամանակի բերումով չկարողացան կրթություն ստանալ, բարձրանալ սոցիալական սանդուղքով, այսօր ապրում են իրենց գյուղերում` կարիքի, հիվանդությունների ու մոռացության մեջ: Այդ երիտասարդների սպասելիքները եւ իրականությունը հայտնվեցին վտանգավոր հեռավորության վրա: Բարոյական անջրպետը հասավ իր բարձրակետին, երբ այդ սերնդի ներկայացուցիչներից մեկը` Նաիրի Հունանյանը, հոկտեմբերի 27-ին գիտակցված գնաց խորհրդարան` ավտոմատը ձեռքին: Այդ սերնդի առանցքային ֆիգուրներից մեկն էլ Տիգրան Նաղդալյանն էր: Նրան եւս սպանեցին ավելի ուշ: Մյուսները, որոնց մասին խոսելիս անունները չէին էլ նշում, այլ ասում են` «եւ այլք», տեղ զբաղեցրեցին պետական ապարատում, իշխող կուսակցությունների՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ շարքերում:

Անհատականությունը կորցրած այս մարդկանց փորձիր հարցնել, դիցուք, ո՞վ է ձեր կուսակցության վարչապետի թեկնածուն, բոլորը կտան նույն պատասխանը՝ «Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել»: Մարդկանց այս տեսակի մասին ասում են «հասարակ»: Այսինքն՝ մարդիկ, որոնք բարոյական, բարեկրթական որեւէ չափանիշով իրենց չեն կաշկանդի, եթե փող տաս: «Հասարակ» այս մարդիկ վստահ են, որ երջանկությունն ու ազատությունը անհամատեղելի են: Նրանք իրենց ազատությունը ստորադասել են երջանկությանը, որը ամիսը մեկ, ծրարով, տրվում է նրանց:

Եվ այս մարդիկ սեփականաշնորհել են պատմությունը:

Սեփականաշնորհված է նորանկախ հանրապետության պատմության ամեն դրվագ: Պաշտոն զբաղեցրած բոլորն ունեն իրենց «անուրանալի ավանդը» պետականաշինության, եկեղեցաշինության, տնտեսության զարգացման, ղարաբաղյան պայքարի, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարի, Ցեղասպանության ժամանակ թուրքերի դեմ ֆիդայական ջոկատներ կազմելու, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու գործում: Եվ հերոսական այլ դրվագներում:

Տպել
11651 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին