Շատ լուրջ քննարկում կլինի Հ1-ի ղեկավարության հետ. նախարարը` «Լավ երեկոյի» ռեպորտաժի մասին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցը:

Այս մասին մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ դա անթույլատրելի է, եւ ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետեւ, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել», - նշեց Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե որն էր առաջին դեպքը:

Մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը հումորային համատեքստով հարցազրույց է վերցրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների հետ: Համացանցում մի շարք օգտատերեր, իրավապաշտպաններ եւ լրագրողներ նշել են, որ դատապարտելի է խոցելի խմբի հետ նման ձեւաչափով հարցազրույց անցկացնելը եւ նրանց ծաղրի առարկա դարձնելը:

Տպել
2274 դիտում

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ՝ Հյուսիսային պողոտայում Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ

Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ հաղթելով թուրք ըմբիշին

Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. վարչապետ

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ. Նիկոլ Փաշինյան

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն