ՊՆ-ում սկսվում է ամբողջ համակարգի թվայնացման գործընթաց. հայտարարվելու է նոր ծրագիր

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մշակված, Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործնական ծրագիրն է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ հայեցակարգն ունի չորս մակարդակ. «Առաջինն ընդհանուր թեզերն ու սկզբունքներն են, գաղափարախոսությունը, որը բազմիցս ներկայացվել է Հանրապետության նախագահի ելույթներում, մասնավորապես՝ 2017 թ. ապրիլին կայացած նույնանուն կոնֆերանսի եւ հոկտեմբերին` Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում ունեցած իր ծրագրային ելույթներում, մեր կառավարության գործունեության եւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում, 2016 թվականի հոկտեմբերին՝ ԶՈւ կոլեգիայի եւ բանակի 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստերում իմ ելույթներում։ Հիմնական սկզբունքներն են. բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակություն համար, ամրապնդել բանակ-հասարակություն կապը եւ բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի եւ օգտավետ դարձնել նաեւ մեր հասարակության առավել լայն շերտի համար»։

Երկրորդ կարեւոր բաղադրիչը, նշում է նախարարը, օրենսդրական հենքն է, որն ամրագրեցինք անցյալ տարի ընդունված «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» երկու հիմնարար օրենքներով։

«Երրորդ կարեւոր բաղադրիչը հենց «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող եւ Նախագահի հրամանագրով հաստատված արդիականացման յոթնամյա ծրագիրն է։ Այն առաջիկա յոթ տարիների բարեփոխումների մեր ուղեցույցն է։ Ակնհայտ է, որ այդ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են, նախ՝ բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք ամրագրվում են մեր տարեկան, ամսական ծրագրերով եւ նախատեսում են ամենօրյա աշխատանք նախեւառաջ` զորքերում, եւ երկրորդ՝ համապատասխան գնումներ, որովհետեւ նյութական բազան շատ կարեւոր է։ Նպատակն է` մեր Զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացումը, հրամանատրման նոր սկզբունքների ներդրումը, զինանոցի հագեցումը գերժամանակակից եւ մեր պայմաններին համապատասխանող զենքով եւ զինամթերքով, անձնակազմի ուսուցումն ու ներդաշնակեցումը` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար»,- նշել է նա։

Յոթնամյա ծրագիրն այդ առումով, ընդգծում է նախարարը, առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը հստակ ձեւակերպում է նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել եւ ինչ հերթականությամբ։ «Այսինքն՝ սա «Ազգ-բանակի» զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզն է։ Մեզ համար այն ոչ թե ձեւական փաստաթուղթ է, որը քննարկվեց, ընդունվեց եւ դրվեց դարակը, այլ ամենօրյա աշխատանքի հիմնական ուղեցույց. ցանկացած պլանավորում եւ վերահսկողություն նախարարությունում ու գլխավոր շտաբում այսուհետ իրականացվում է այդ յոթնամյա ծրագրով՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների եւ մարդկային ռեսուրսների հաշվառում եւ այլն։ Այս ամենն այսուհետ արվում է մեկ ընդհանուր տեսլականով. մեր բանակի մարտունակությունը եւ զինված ուժերի կարողությունները անընդհատ զարգացնել մեկ կենտրոնացված վեկտորով։ Դա ազդելու է թե՛ մատակարարների հետ մեր հարաբերությունների, թե՛ մեր ներսում պլանավորման գործընթացների, թե՛ դրանց նկատմամբ հսկողության սահմանման վրա»,- ասել է Սարգսյանը։

Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ անցած տարի ՊՆ-ի բոլոր գնումների կտրվածքով ունեցել են մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ «Ընդ որում՝ դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի եւ զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը», - ասել է նա։

«Եվ վերջապես՝ «Ազգ-բանակի» չորրորդ, մեր հասարակության համար ամենատեսանելի մակարդակը կոնկրետ ծրագրերն են։ Հայեցակարգը ձեւակերպված է, հիմնական ուղղությունները հասկանալի են, իրավական հիմքերը կան, առկա է յոթնամյա ծրագիրը, ինչպես նաեւ կա փաստաթղթի բաց մասը, որն այդ տեսլականը պետք է հասկանալի դարձնի հասարակության համար։ Ու կան ծրագրերը, որոնց հետ հանրությունն անմիջականորեն է առնչվում։ Օրինակ՝ «Ես եմ»-ը, որով ձմեռային զորակոչին ունեցանք շուրջ 150 նորակոչիկ, որոնք իրոք տարբերվում են իրենց որակով, տարբերվում են իրենց դիրքորոշմամբ։ Սա փաստում են նաեւ հրամանատարները, ովքեր նշում են, որ եթե բոլոր ստորաբաժանումներն այդ ձեւով համալրվեին, իրենց խնդիրն ավելի հեշտ կլիներ լուծել, որովհետեւ գործ ունենք ինքնուրույն որոշում կայացրած եւ հետեւողական երիտասարդների հետ»,- ասել է նա։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը ՀՀ հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն եւ, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ «Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսեւորվելու եւ արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։

Նույն «Դիտակետ» ծրագիրը, որը հետադարձ կապն է մեր զորացրված զինվորների հետ եւ հարուստ նյութ տվեց մեզ` ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցերում քաղաքականության մշակման եւ մոտեցումների վերանայման, ինչպես նաեւ առանձին զորամասերում առկա խնդիրների եւ ձեռքբերումների մասին պատկերացում կազմելու համար»,- ասել է նա։

Նախարարը նաեւ առաջին անգամ հայտնել է, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող եւ ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ «Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ եւ սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երեւանում։

Եվս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա կարեւոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։

Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ Այդ նպատակով բանակում ձեւավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) եւ իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչեւ հաշվապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք եւ այլն։

Ռազմական կրթության ծրագրերն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամբողջական ձեւափոխումը, ռազմական երկու բուհերի առաջիկա միավորումը մեկ խոշոր համալսարանական կառույցի մեջ, եւ բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք այժմ մշակման եւ ներդրման փուլում են»,- եզրափակել է նա։

Տպել
2128 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին