Հ1-ը Մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանության օրը, խախտեց կանանց իրավունքները

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել, պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից (Կանանց գաղութ): Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում, թերեւս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել:

Մեր զրույցում «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանն ասաց, որ բազմիցս դիմել է քրեակատարողական վարչությանը նաեւ Արդարադատության նախարարին՝ խնդրելով նկարահանում իրականացնել օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նրա խոսքով՝ մեկ տարի շարունակ մերժել են՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռված են, նպատակահարմար չէ, դրանով կխոչընդոտվի քրեակատարողական հիմնարկի աշխատանքը: «Քրեակատարողական վարչությունը պետք է դրսեւորի ավելի շատ հրապարակայնություն, թափանցիկություն, դրա մասին առիթը բաց չթողնելով պարբերաբար հայտարարում են, բայց երբ գալիս է գործ անելու ժամանակը դառնում է ամբողջությամբ փակ հիմնարկ: Հասկանում եմ, որ դրանք փակ հիմնարկներ են եւ յուրաքանչյուր անձ չի կարող գնալ այնտեղ նկարահանում իրականացնել, բայց հաշվի առնելով կոնկրետ լրատվամիջոցների ուղղվածությունը, գործունեությունը ՔԿՎ-ն, այդ թվում՝ ԱՆ-ն պետք է դրսեւորին ավելի հանդուրժողականություն եւ թափանցիկ գործելաոճ: Սիմպատիայով են իրենք որոշում, որ լրատվամիջոցին կամ լրագրողին թույլատրեն նկարահանումներ իրականացնել, որին՝ ոչ: Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող այդ ռեպորտաժում՝ հումորային,  ՔԿՎ-ն կարծես խնդիր չի տեսնում եւ այդտեղ ՔԿՀ-ի աշխատանքն էլ, կարծես թե, չի տուժում եւ ծանրաբեռված չեն: Պատրաստ են նման հաղորդումների համար հարթակ տալ, դե ո՞նց կլինի դա Հանրային հեռուստաընկերությունն է, որը ծաղրել է պատիժը կրող կանանց, բայց այն լրատվամիջոցները, ովքեր ուզում են գնալ եւ խնդիրներ բարձրաձայնել, նրանց համար քրեակատարողական հիմնարկները միշտ ծանրաբեռված են»,- ասաց լրագրողը:

Անդրադառնալով ռեպորտաժում կանանց ծաղրի ենթարկելու փաստին՝ Գրիշա Բալասանյանն ասաց, որ անազատության մեջ գտնվող անձինք շատ խոցելի են եւ նրանց հետ պետք է շատ նուրբ աշխատել: «Ես վստահ չեմ, որ այդ կանայք, ովքեր խոսել են, ծանոթ են եղել հաղորդման ֆորմատին, թե ինչ ֆորմատով է դա հեռարձակվելու, ես վստահ եմ, որ նրանց զգալի մասը կհրաժարվեր այս ֆորմատով ներկայանալ: Իրականում կա խնդիր՝ կանայք ավելի շատ բացասական ֆոնով էին ներկայացվում, գումարած շոուն: Միանշանակ խախտվել են այդ անձանց իրավունքները»,- եզրափակեց Բալասանյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց, որ կա ակնհայտ խտրական վերաբերմունք է, ընտրողական մոտեցում ՔԿՀ մուտքի թույլտվության տեսակետից՝ ԱՆ-ի կամ ՔԿՎ-ի կողմից: Նա ասաց, որ ռեպորտաժում թեմայի ներկայացման բնույթը հեռու է տարրական էթիկայի պահանջներից: Ըստ նրա՝ խոսքը վերաբերվում է ազատազրկված կանանց, որոնք իրենց կյանքում հնարավորություն չեն էլ ունեցել մինչ այդ շփվելու լրագրողների հետ եւ իրենց խնդիրը ներկայացնելու: «Կանանց առումով ՔԿՀ-ում բազմաթիվ խնդիրներ կան, դա՝ միանշանակ: Երբ Մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանության օրը, լրագրողը այլ թեմա չի գտել, քան մարդկանց ներկայացնել նման կերպով՝ մոռանալով, որ նրանք ազատազրկված մարդիկ են եւ ազատազրկման ընթացքում ունեն շատ ավելի բարդ խնդիրներ, փոխանակ դրանց անդրադառնան, նրանց ներկայացնում են նման ծաղրանքով.... ազատազրկված կանանց ներկայացնելը հանրությանը նման տեսքով, պարզապես խեղաթյուրում է ազատազրկված անձանց վերաբերյալ հանրային պատկերացումները: Սա հերթական անգամ ամբողջովին տեղավորվում է իշխանության այն մոտեցման մեջ՝  հնարավորին չափով կոծկել խնդիրը եւ հանրությանը չիրազեկել տեղի ունեցող խնդիրների ամսին: Մարտի 8-ն էլ կոմեդիայի կամ զվարճանքի օր չէ եւ իրենց գրաքննությունը թող ծաղրեն, ծիծաղելի վիճակում են գտնվում»,- ասաց իրավապաշտպանը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից խնդրել էինք ճշտել, թե երբ են այս ռեպորտաժի համար դիմել ՔԿՎ, երբ են պատասխանել եւ ինչ հիմքով է թույլատրվել նրանց մուտքը «Աբովյան» ՔԿՀ եւ ինչու է ՔԿՎ ընտրողական մոտեցում ցուցաբերում: Ղլեչյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ, իսկ ավելի ուշ նա արդեն անհասանելի էր,  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանն էլ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել: Արդարադատության նախարարությունից էլ հորդորեցին հարցերը ուղղել ոչ թե իրենց, այլ՝ ՔԿՎ-ին:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:

Տպել
4564 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում