Օֆշորային ընկերությունը սահմանամերձ գյուղերում ոսկի է փնտրելու. ծրագիրը կարող է տապալվել

Մարտի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի է ունենալու հանրային քննարկում «Պոլիմետալ Արմենիա» ընկերության կողմից մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Նոյեմբերյանի քաղաքապետարանը համապատասխան հայտարարությունը տեղադրել է համայնքի պաշտոնական կայքում, որտեղ նշված է, որ այս ընկերությունը պատրաստվում է հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Հիշեցնենք, որ Պոլիմետալ ընկերությունը տարիներ առաջ գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ընկերության պաշտոնական կայքում առկա տեղեկությունների համաձայն, «Պոլիմետալ Ինթերնեյշնլ Փիէլսի» ընկերությունը ռուսական ծագում ունի, գրանցված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օֆշորային երկիր համարվող Կիպրոսում, մասնավորապես՝ Լիմասոլ քաղաքում:

Ընկերության հայաստանյան ներկայացուցչության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանից տեղեկացանք, որ հետազոտման արդյունքում ակնկալվում է հայտնաբերել եւ գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի եւ ցինկի հեռանկարային հանքայնացումներ: Նախատեսված է հետազոտական աշխատանքներն իրականացնել 2018 թվականի 3-րդ եռամսյակին եւ ավարտել 2021 թվականի 3-րդ եռամսյակին: Առաջին փուլում իրականացվելու են որոնողական, երկրորդ փուլում՝ որոնողագնահատման եւ երրորդ փուլում՝ գնահատման աշխատանքներ:

Աշխատանքներն իրականացվելու են շուրջ 180 կիլոմետր քառակուսի տարածքում, որի պայմանական անվանումն է Հյուսիսային հարթակ: Ուսումնասիրության ենթակա տարածքներն ընդգրկում են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի մեջ մտնող Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Ոսկեպար, Դովեղ, Ջուջեւան գյուղերը, Նոյեմբերյան քաղաքը, Կողբ համայնքը, Լոռու մարզի Ալավերդի, Հաղպատ, Ծաղկաշատ, Թեղուտ եւ Շնող համայնքները: Ընկերությունից պնդում են, որ աշխատանքների հետեւանքով էկոհամակարգի, պատմամշակութային հուշարձանների եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները կհասցվեն նվազագույնի: «Հյուսիսային հարթակի տարածքում ներառված չեն հատուկ պահպանվող տարածքներ: Ընկերությունը բացառում է Հյուսիսային հարթակի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում որեւէ գործունեության իրականացումը»,-ասված է մեզ տրված պատասխանում:

Բնապահպաններն ու տեղի բնակիչները բացասաբար են տրամադրված Լոռու եւ Տավուշի մարզերում մեկնարկող ուսումնասիրությունների ծրագրին: Նոյեմբերյան համայնքի բնակիչ Սուրեն Անանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հետեւելով Թեղուտի հանքի օրինակին՝ համայնքի բնակչության մեծ մասը դեմ է թե՛ ուսումնասիրություններին, եւ թե հետագայում հանքի շահագործմանը: «Հանքի մասին խոսք գնալ չի կարող: Դա համայնքի բնակչության որոշ շերտի եւ իմ դիրքորոշումն է»,- ասաց Սուրեն Անանյանը՝ նշելով, որ պետք է բնակիչներն ամեն ինչ անեն, որպեսզի մարտի 20-ին նշանակված հանրային քննարկումը տապալվի: «Հետագա գործողությունները կապված են ավագանու դիրքորոշումից եւ համայնքների ղեկավարների դիրքորոշումներից»,- ասաց մեր զրուցակիցը:

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը միանշանակ պնդում է, որ ոչ մի նոր մետաղական հանքավայր Հայաստանում չպետք է շահագործվի: «Այդ տեղանքը, ինչպես ամբողջ Հայաստանը, այնպիսի տարածք է, որ այդտեղ հանքարդյունաբերական գործունեությունը բերում է, բերելու է էկոլոգիական այնպիսի վնասների, որոնք անհամատեղելի են այդ գործունեության հետեւանքով ստացված արդյունքների հետ: Դրանք չեզոքացրել են բոլոր այլ տեսակի գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները: Այդ կարծիքը միանշանակ է ու փաստերն այնքան շատ են, որ ապացուցման կարիք էլ չունեն»,- ասաց Լեւոն Գալստյանը՝ նշելով, որ Պոլիմետալ ընկերությունը սովորական օֆշորային ընկերություն է, որը ՌԴ-ում, Ղազախստանում եւ Հայաստանում հանքեր է շահագործում:

Բնապահպանները կպայքարեն նշված տարածքներում հանքեր շահագործելու հեռահար ծրագրի դեմ այն դեպքում, երբ տեղի բնակիչները ոտքի կանգնեն: Լեւոն Գալստյանի խոսքով, մարդիկ իրազեկված են, գիտեն խնդիրները, հատկապես Թեղուտի հանքի դեպքը:

Անդրադառնալով հանրային քննարկում իրականացնելու պահանջին, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամը նշեց, որ եթե ընկերությունը հանրային քննարկում չանցկացնի, ապա չի կարող անցնել հաջորդ քայլերի: Հանրային քննարկում անցկացնելն Օրհուսի կոնվենցիայի պահանջով է անցկացվում: Կապ չունի, թե բնակիչներն ինչ դիրքորոշում կհայտնեն ուսումնասիրությունների իրականացման ծրագրին, կապ չունի՝ 1 հոգի կմասնակցի խաղին, թե 100 հոգի: «Քննարկման արդյունքներն իրավական հետեւանք չունեն: Որոշում կայացնողը միեւնույնն է, մնում է բնապահպանության նախարարությունը, որը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն: Իսկ դա, գիտեք, Հայաստանում արվում է ըստ մարդկանց ճաշակի, կամ վերեւից տրված հրամանի: Եթե պետք եղավ, կտան բացասական, եթե պետք եղավ, կտան դրական եզրակացություն»,- նկատեց նա:

Ստեղծված իրավիճակի միակ լուծումը Լեւոն Գալստյանի պատկերացմամբ, հանրային քննարկումը տապալելն է, ինչպես եղավ Լոռու մարզի Արդվի համայնքում, երբ գյուղի բնակիչները փակեցին ուսումնասիրություն իրականացնողների ճանապարհը եւ տապալեցինք հանրային քննարկումը: «Այդ ժամանակ իրավական փակուղի է առաջանում, փաստաթուղթը չկա, քննարկումը չի եղել, առաջ չես կարող գնալ: Պետք է ամեն գնով նորից փորձեն քննարկում կազմակերպել, որովհետեւ եթե չլինի քննարկման արդյունքը, չես կարող իրականացնել փորձաքննությունը եւ մյուս գործընթացները: Այս պահին Հայաստանում միակ իրատեսական գործիքը սա է մնում»,- եզրափակեց Լեւոն Գալստյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:

Տպել
4909 դիտում

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից