Փոխնախարարը հողօգտագործողներին հորդորել է ժամանակին ավարտել այգեգործական աշխատանքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներ` այգիներում ընթացող այգեբացի եւ էտի աշխատանքներին հետեւելու, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության նոր ծրագրերի մասին իրազեկելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Փոխնախարարի դիտարկմամբ` գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, արդեն իրականացվել են նաեւ ծառերի առաջին բուժման աշխատանքները: Նշելով, որ այս տարի եղանակային պայմանները բարենպաստ են գյուղատնտեսության համար` նախարարի տեղակալը միաժամանակ հորդորել է այգեգործներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար

«Այս պահի դրությամբ ես մեր հողօգտագործողներին, այգեգործներին, գյուղացիներին կհորդորեի, որ նրանք փորձեն ժամանակին ավարտել աշխատանքները, նախապատրաստական աշխատանքներ տանեն, որ հետագայում եթե նույնիսկ լինեն ցրտահարության դեպքեր, գոնե կարողանան պատրաստ լինել ծխահարման, կրակի միջոցով բերքի պահպանմանը», - նշել է Աշոտ Հարությունյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ ծրագրերին` փոխնախարարը նշել է, որ պահեստավորված գարնանացան սերմերի բաշխումն ակտիվ փուլում է, շուտով նոր խմբաքանակ կներմուծվի Ռուսաստանի Դաշնությունից:

Նա նաեւ տեղեկացրել է, որ բացի գարնանացան գարուց եւ ցորենից, այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկրում եւ սուբսիդավորված գներով հողօգտագործողներին տրամադրում է նաեւ կերային մշակաբույսերի սերմացուներ (առվույտ, կորնգան), ինչպես նաեւ հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմեր (սիսեռ, ոսպ, ոլոռ)` ցանքաշրջանառության խնդիրը կարգավորելու եւ հանրապետությունը բարձրարժեք մշակաբույսերով ապահովելու համար:

Նրա խոսքով` արդեն ավարտին են մոտենում դիզվառելիքի տրամադրման համար հայտարարված մրցույթի անցկացման աշխատանքները:  «Նախատեսվում է, որ դիզվառելիքը հողօգտագործողներին կհասցվի տեղերում մեկ լիտրը 380 դրամով, այսինքն` 60 դրամ պետությունը սուբսիդավորում է», - հավելել է փոխնախարարը:

Այս տարի մեկնարկած ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ մի շարք ֆինանսական կառույցների հետ արդեն կնքվել են պայմանագրեր, եւ մոտ օրերս հողօգտագործողներն ու այգետերերը կարող են դիմել համապատասխան բանկերին վարկավորման գործընթացը սկսելու համար:  

Արմավիրի Հացիկ գյուղի բնակիչ Էմիլ Ներսիսյանը, որը մոտ 5 հեկտարի վրա զբաղվում է ավանդական այգեգործությամբ, նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է,  եւ գարնանային աշխատանքները սկսել են սովորականից ավելի վաղ: Գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի վերաբերյալ տեղյակ է եւ շուտով պատրաստվում է դիմել, հատկապես հետաքրքրված է կաթիլային ոռոգման ծրագրով. «Վերջին տարիներին կյանքը ցույց տվեց, որ ջուրը սակավ է, տեղումները շատ քիչ են, բնականաբար, ուզում ենք, որ ջրի հարցը գոնե ինչ-որ չափով կարգավորված լինի: Ծրագրին ծանոթանալով` գիտենք, որ բավականին մեծ խնայողություն է արվում, դրա համար ցանկանում ենք օգտվել», - նշում է նա:     

Նույն համայնքի բնակիչ Նազարեթ Ներսիսյանի այգում ծիրանենին արդեն ծաղկման փուլում է, ընթացքի մեջ է փոշոտումը, ամեն ծառից տարեկան ստանում են 300-400 կգ բերք: Այգեգործը նշում է, որ արդյունավետ գործունեությանը հիմնականում խոչընդոտում է ոռոգման ջրի սակավությունը. «Հիմա մեզ մոտ ընդհանուր է ոռոգվում, եթե կաթիլային լինի, առանձին ամեն ծառի համար ջրի պահանջը շատ քիչ կլինի, կծախսվի օգտագործվող ջրի մոտ 10 տոկոսը», - նշել է նա: Այգեգործը պետական աջակցության ծրագրերից  առանձնացնում է հատկապես գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա գյուղացիներին նվազեցնել բնական աղետների, մասնավորապես` կարկտահարության հետեւանքով կրած վնասները:

Տպել
9426 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս