Վրաերթ Երեւանում․ հետիոտնը վնասվածքներից մահացել է, վարորդը՝ հեռացել դեպքի վայրից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երեւանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ 

Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով:

11.03.2018թ.՝ ժամը 01:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել մի քաղաքացի եւ հայտնել, թե վրաերթը կատարել է ինքը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1203 դիտում

ԱՆ նախկին պաշտոնյաների ապօրինությունների հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս (տեսանյութ)

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական