Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Հաց բերողի մահվան տարելիցի օրը՝ մարտի 16-ին (թարմացված)

18:34 Մարտի 16-ին՝ ուրբաթ օրը, լրանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարելիցը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ օրը՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու հաջորդ հանրահավաքը: Նաեւ քայլերթ է տեղի ունենալու: Այս պահին ավարտվեց համահայկական հանրահավաքը:

18:25 «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքին ելույթ ունեցավ իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ եւս մեկ անգամ թվարկեց քաղբանտարկյալների անունները.

«Այսօր այն մարդիկ, ովքեր դատարանում ենթարկվում են անօրինական հետապնդման, պատճառը միայն նրանց քաղաքական այլ հայացքներն են: Նրանք են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, Անդիրաս Ղուկասյանը եւ Կարո Եղնուկյանը: Նրանք բացառապես հետապնդվում են միայն ազատ կարծիք ունենալու համար, իսկ այն մարդիկ, ովքեր պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ ազատ ման են գալիս»,- ասաց նա եւ հավելեց, որ երկրում ահագնացող կոռուպցիա կա, ինչը եւս գործող ռեժիմի վարած քաղաքականության արդյունքն է:

18:03 Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը եւ ափսոսանք հայտնեց, որ Ազատության հրապարակում չկա այնքան մարդ, որքան 88-ի շարժման ժամանակ:

«Նայում եմ, ու արցունքները գնում են սրտիս մեջ: 88-ի միասնականությունը, որը կարող էր սարեր շուռ տալ, հիմա չկա: Որին որձ բռնեցինք` քած դուրս եկավ: Հուզվեցի, որ այսքան քիչ ենք, մի՞թե այսքանով ենք ուզում երկիր ունենալ: Ես գիտեմ, թե ինչքանով եք հուսախաբված, բայց այսպես չի լինի: Մի ամբողջ Եռաբլուր ունեցանք կորուստ, ճիշտ է` ազատագրեցինք Արցախը, բայց ոնց կռվախնձեր էր, այդպես էլ մնաց, ամեն օր զինվոր ենք կորցնում: Ես հիմա խոսքս ուղղում եմ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ իրավական համակարգի չինովնիկներին: Արա՛, էդ փողի մեջ ի՞նչ կա, հայրենիքից թա՞նկ է: Առավոտից իրիկուն լափում եք: Ի՞նչ անուն եք թողնում: Նույն ոստիկակնները, որ այսօր խաղաղ ցույցեր են ցրում, որ ինչ-որ մեկի կայֆերը բավարարեն կամ ԱԱԾ-ն, որ իրենց պահապանն է»,- ասաց ազատամարտիկը:

17: 43 Ազատության հրապարակում՝ ընդդեմ ռեժիմի եւ հանուն քաղբանտարկյալների ազատության տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ եկույթ ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը եւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս ժամանակ.

«Ես կներկայացնեմ իմ պատկերացումները, որոնք նախատեսում ենք իրականացնել 30-40 օրվա ընթացքում: Մենք գիտենք, որ իշխանությունը 98 թվականից սկսած ընտրութունները կեղծել է: Հիմա մենք հասել ենք վերջին փուլին, քանի որ ապրիլի 9-ից մինչեւ 17-ն այն ժամանակն է, երբ անցում ենք կատարելու խորհրդարանական համակարգին: Մենք պարտավոր ենք կանխել այդ գործընթացը, քանի որ կշարունակվի նույն թալանը: Կանխելու համար պետք է դուրս գանք հրապարակ եւ պարտադրենք, որ հաստատեն ժամանակավոր անցումային կառավարություն: Պետք է համաներում հայտարարվի, ազատ արձակվեն քաղբանտարկյալները, իսկ բնակիչներից թալանած միջոցները պետք է ներդնել բանակի վերազինմանը:  Նրանք, ովքեր կհամագործակցեն ժամանակվոր կառավարության հետ, մեղմացուցիչ մոտեցում կլինի, իսկ մյուսներին կկուլակաթափենք, որին դեմ է Սերժ Սարգսյանը: Ժամնակավոր կառավրությունը պետք է անցկացնի ազատ եւ արդար ընտրություններ»,- ասաց Մակեյանը:

17:00 Այս պահին Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ կազմակերպած հանրահավաքը: Ինչպես հանրահավաքի կազմակերպիչներն են նշում` պայքարում են հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության: Հարահավաքներ միաժամանակ տեղի են ունենալու ոչ միայն Երեւանում, այլեւ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում:

Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ է:  «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները հանրահավաքին միանալու կոչեր էին արել նաեւ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններին: Նրանց առաջարկն ընդունել են Քաղաքացիական պայմանագիր եւ Ժառանգություն կուսակցությունները:

Տպել
6739 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան