Պոլսի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցը Թուրքիայի լավագույն բժշկական հաստատություններից է

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գլխավոր գինեկոլոգ Հակոբ Չիլինգարյանը հարցազրույցից առաջ խնդրում է իրեն ներկայացնել ոչ թե Yakup Çilingar, ինչպես գրված է իր ընդունարանի դռանը, այլ ազգանունի հայկական վերջավորությամբ:

Սովորել է Քուվեյթում, Հունգարիայում եւ Թուրքիայում: Պոլսում հաստատվել է 1997-ին, սկսել աշխատել երկու խոշորագույն համալսարանական հիվանդանոցներից մեկում: 2006-ին հայ բժիշկի միջնորդությամբ աշխատանքի է անցել հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում:

Դրանից հետո ամեն առավոտ, ժամը 6-ից իր բաժանմունքում է: Հարցազրույցի օրը` ժամը 5-ից, քանի որ վիրահատություն էր նշանակված: Ամեն օր հիվանդանոցում է լինում 12 ժամ:

Բժիշկ Չիլինգարյանն իր աշխատանքային տասնամյակի առաջին ձեռքբերումն է նշում. երկար տարիների դադարից հետո հայկական հիվանդանոցում սկսեցին ծնունդներ ընդունել: Սա միակ նորարարությունը չէր:

«Մեր հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը Պետրոս Շիրինօղլուն է: Նա այն մարդկանցից է, որ հասկանում է` բժշկության մեջ չի կարող առաջընթաց լինել, եթե տեխնիկական նորարարություններն այստեղ չբերենք: Ամեն ինչ սկսվեց փոխվել ամիսների ընթացքում:

Հիմա մենք միայն Ստամբուլում չէ, ամբողջ Թուրքիայում լավագույն բժշկական հաստատությունների թվում ենք: Բարձր եւ վստահելի դիրք ունենք: Միայն իմ բաժանմունքի մասով խոսեմ` գինեկոլոգիայի եւ օնկոլոգիայի բաժնով հայկական հիվանդանոցը Ստամբուլում ոչ թե լավագույնների թվում է, այլ թիվ 1-ն է:

12-13 տարվա աշխատանքով, տեխնոնորությունները, ամենաթարմ սարքավորումները ձեռք բերելով ենք այս աստիճանին հասել: Ամեն 4-5 տարին մեկ թանկ եւ նորագույն սարքավորումներ ենք գնում»:

Տարիներ առաջ հիվանդանոցում միայն հայերն էին բուժվում: Հիմա սկսել են բուժվելու գալ ոչ միայն թուրքերն ու Թուրքիայում ապրող մյուս ազգերը, Թուրքիայում աշխատող դիվանագետները, այլեւ Թուրքիայից դուրս ապրող մարդիկ: Հատկապես արաբական երկրներից, Արեւելյան Եվրոպայից, Գերմանիայից:

«Միջին հաշվարկով օրական 30 հիվանդ եմ ընդունում, միայն 5-6-ն է հայ: Մեզ համար հիվանդը հիվանդ է: Հայ, թուրք, ոչ մի տարբերություն չկա»,- ասում է նա:

Չիլինգարյանների ընտանիքի պատմությունն Ուրֆայից է սկսվում, որտեղից փախել են Հալեպ: Ծնողները հիմա Հայաստանում են: Երեւան են տեղափոխվել սիրիական ճգնաժամի առաջին տարիներին:

«Հարազատներիցս շատերը Եվրոպա, Կանադա գնացին, բայց ծնողներս պնդեցին եւ Երեւան եկան: Հայաստանից էլ երկու հարս ենք բերել` քրոջս երկու տղաների համար: Եվ ստացվեց, որ վերջնականապես հաստատվեցին Հայաստանում: Ես վերջին անգամ նախանցած տարի էի այնտեղ: Այս տարի ամռանը նորից Երեւանում կլինեմ»,- ասաց բժիշկը:

Սուրբ փրկիչ ազգային հիվանդանոցը հիմնադրվել է 1832-ին Գազազ Արթին ամիրա Բեզջյանի նախաձեռնությամբ եւ սուլթան Մահմուդ 2-րդի օժանդակությամբ: Մոտ 200 տարվա պատմություն ունեցող հայկական հիվանդանոցն այսօր նաեւ իր ծերանոցն ունի, որտեղ ապրում է 160 տարեց պոլսահայ: Հատուկ մասնաշենքում խնամք են ստանում մտավոր խնդիրներ ունեցող պոլսահայերը: Նրանց բոլոր ծախսերը հոգում է հայկական հիվանդանոցը: Հիվանդանոցին կից գործում են պատմական դեղարանն ու եկեղեցին:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:

Տպել
1121 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան