Կիմ Չեն Ընը կհանդիպի Թրամփին․ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլորից ճկուն գտնվեց․ փորձագետ

Կիմ Չեն Ընը կհանդիպի Թրամփին, Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլորից ճկուն գտնվեց, կարծում է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր համար բավականին հարմար պահի է  հանդիպում ԱՄՆ նախագահի հետ։

«Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլորից ճկուն գտնվեց.

  1. ստեղծեց միջուկային զենք, չնայած աննախադեպ ճնշումներին։
  2. դարձավ միջուկային պետություն, չնայած «կարմիր գիծը» չանցնելու ամերիկյան 10-ամյա կոչերին։
  3. հիմա արդեն միջուկային պետության դիրքերից պատրաստ է բանակցել, այն էլ թիվ մեկ թշնամու՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։

Այս ամբողջ պատմության մեջ Կիմ Չեն Ընն ավելի ճկուն գտնվեց, քան վեցնյակի պետությունները, որոնք տարիներ շարունակ բանակցում էին միջուկային ծրագրի շուրջ։

Մայիսին , հավանաբար կկայանա Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը», - գրում է Սուրեն Սարգսյանն Facebook-ի իր էջում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տվել է իր համաձայնությունը՝ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մինչեւ մայիս: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Էնը:

«ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումները շարունակվում են, մինչեւ որ Հյուսիսային Կորեան իր խոսքերը գործի վերածի»,-հավելել է Էնը:

ԱՄՆ-ի նախագահի համաձայնությունը՝ Կիմ չեն Ինի հետ հանդիպելու մասին, հաստատել է նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ըստ նրա խոսքերի, հանդիպման տեղն ու ժամը կհամաձայնեցվի քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ ճնշումներն ու պատժամիջոցները Կորեայի նկատմամբ կպահպանվեն:

Տպել
2167 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին