Հայաստանի խորհրդարանականների այցը ԱՄՆ «պատմական» է որակվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները հնարավորություն են ստացել կերտելու երկկողմ հարաբերությունների նոր պատմություն, հայտարարել է Վաշինգտոնում գտնվող հայաստանցի խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը.

«Ձեզ հետ միասին մենք հնարավորություն ենք ստացել կերտելու նոր պատմություն՝ մեր պատմական ժառանգության, մեր ոգու հիման վրա: Մենք ունենք շատ լավ հիմք հայ-ամերիկյան հարաբերությունների նոր պատմություն կերտելու համար»:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց կողմից հայկական կողմին հավաստիացնում են՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանին: «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին 21-րդ դարում հաջողության հասնել»,- նշում է Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ջեքի Սփիրը:

Հայաստանի նման բարեկամների հետ Միացյալ Նահանգներին պետք է զարգացնել հարաբերությունները, շարունակում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագծի հեղինակ Դեվիդ Թրոթը.

«Անհրաժեշտ է, որպեսզի դուք իմանաք, որ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ թե՛ տնտեսական զարգացման եւ թե՛ քաղաքական ոլորտում: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանի քաղաքացիներին հասնել իրենց արժանի կյանքի մակարդակին»:

Միացյալ Նահանգներում կարեւորում եւ գնահատում են Հայաստանի դերը, ավելի վաղ հայաստանցի գործընկերների հետ հանդիպման ընթացքում նշել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին բազմաթիվ քրիստոնյա փախստականներին, որոնք Իրաքից, Սիրիայից եւ Իրանից էին ժամանել, օթեւան տալու համար»:

Իր կողմից Հայաստանն իրեն դիտարկում է որպես Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների կանխատեսելի բարեկամ, նշում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ելույթի ընթացքում նա նաեւ ներկայացրեց նախագահ Թրամփի «Ամերիկան առաջին տեղում» կարգախոսի սեփական մեկնաբանությունը.

«Հայաստանում մեզ անհրաժեշտ է, որ Ամերիկան առաջին տեղում լինի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների չափով, մեզ անհրաժեշտ է, որ Ամերիկան առաջին տեղում լինի Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խորացման գործում»:

ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի կարծիքով, այս այցով հայ-ամերիկյան հարաբերություններում բացվում է խորհրդարանական դիվանագիտության նոր փուլ.

«Հայաստանն այսօր լուրջ բարեփոխումների շեմին է եւ այդ բարեփոխումների ընթացքում է կարեւոր, թե որքանով են մեր բարեկամ երկրները մեր կողքին»:

Ամփոփելով այցի առաջին երկու օրերը Արմեն Աշոտյանը նշեց, որ թեեւ այսօր ամերիկացիներից ոչ շատերը կարող են Հայաստանը գտնել քարտեզի վրա, այնուամենայնիվ, Հայաստանում լավ են գիտակցում Միացյալ Նահանգների գլոբալ դերը.

«Խնդրում եմ, նշեք Հայաստանն Ամերիկայի բարեկամների քարտեզի վրա, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ ընդհանրություններ. Ամերիկան առաջին հերթին հզոր է մարդկանց ոգով, Հայաստանը՝ նույնպես: Եւ երկրի կարեւորությունը չափվում է ոչ թե տարածքով կամ բնակչությամբ այլ՝ մարդկանց ոգու հզորությամբ»:

Տպել
2845 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում