Forbes-ի միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ հայ կին գործարար է հայտնվել, ո՞վ է նա

08/03/2018 schedule15:00

Առաջին անգամ Forbes-ի միլիարդատերերի ցուցակում հայտնվել է ազգությամբ հայ, ամերիկացի դիզայներ՝ Քերոլին Ռաֆայելյանը։ Նա «Ալեքս եւ Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է զարդերի եւ աքսեսուարների արտադրությամբ։

Ռաֆայելյանի հայրը ոսկերչական ընկերությունը հիմնադրել է 1966 թվականին, որտեղ Քերոլինը եւ իր քույրը որպես պատիժ աշխատում էին, երբ անկարգություն էին անում։ Հետագայում նա իր հորն օգնել է ոսկերչական ապրանքների դիզայնի հարցում։ 1994 թվականին նա սկսել է իր անհատական բիզնես ուղին։ 2002 թվականին Քերլինը՝ իր քույր Ռեբեկայի հետ դարձան հոր ոսկերչական «Սիներամա» ընկերության համասեփականատերեր։

2004 թվականին Ռաֆայելյանն իր երկու դուստրերի անուններով հիմնադրեց «Ալեք եւ Անի» ընկերությունը։ 

Ապրանքանիշը սկսեց ընդամենը հինգ մատանուց եւ աստիճանաբար ընդլայնեց տեսականին։ Նա նաեւ Ռոդ-Այլենդի գինեգործական «Carolyn’s Sakonnet Vineyard» ընկերության սեփականատերն է։ Ռաֆայելյանն ունի նաեւ սրճարան «Teas and Javas» անունով։

Ռաֆայելյանը Ռոդ-Այլենդի Նյուպորտ քաղաքում գտնվող 60 սենյակ ունեցող «Belcourt of Newport» պատմական թանգարանի սեփականատերն է։

2010 թվականին Ռաֆայելյանի «Ալեքս եւ Անի» ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն։

2015 թվականին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ Ռաֆայելյանը հայտնվել է ամերիկյան Forbes ֆինանսական ամսագրի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում։

2016 թվականի հունիսին Forbes-ը Ռաֆայելյանին ներառել է ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը։

Այսօր արդեն Քերոլին Ռաֆայելյանը հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Տպել
5760 դիտում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ

Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը կմասնակցեն երիտասարդական ԵԱ-ին. ՀՀ գնում է մեծ կազմով

Մեղրին կգազիֆիկացվի, կառավարությունը պատրաստ է տրամադրել գումարը․ Սուրեն Պապիկյան

Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը վաղը 7 ժամով կդադարեցվի

Լիբանանում ՀՀ առեւտրական ներկայացուցիչն ազատվել է պաշտոնից

ՀՀ ֆուտբոլի հավաքականը Եվրո 2020-ը կդիտի հեռուստացույցով. հնարավորությունը վատնեց

Հրդեհ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում. ջերմահարվել է 80 եղևնի, այրվել խոտածածկույթ

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար. վարչապետ

Երևանում հայրը դանակահարել է 16-ամյա որդուն, որդին հրաժարվել է հաղորդում տալ

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք մամուլի ազատությունը. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

Ոստիկանի զենքը հայտնաբերվել է 16 և 19 տ. եղբայրների տանը, նրանք նախկինում անցել են մի քանի քրգործով (տեսանյութ)