Քաղաքացու դեղը վերջանում է, իսկ հիվանդանոցը չգիտի, որ դեղատոմս գրելու իրավունք ունի

«Հայկական ժամանակի» խմբագրություն դիմած քաղաքացին, որը չցանկացավ անունը հրապարակել, անհանգստություն է հայտնում, որ իրեն անհրաժեշտ դեղը մարտի մեկից չի թույլատրվում առանց դեղատոմսի վաճառել, իսկ հիվանդանոցն էլ, որտեղ բուժում է ստանում, չունի դեղատոմսի անհրաժեշտ ձեւաթուղթը:  

Արմավիրի մարզի այս բնակչի առողջական խնդիրը կապված է վահանաձեւ գեղձի հետ, եւ ամեն օր նա պետք է «Էլ տիրոքսին» ընդունի, որը պատկանում է հորմոնային դեղերի շարքին եւ առանց դեղատոմսի այլեւս բաց չի թողնվում:  

«Ես բժշկիս դիմել եմ, որպեսզի ինձ նորից դեղատոմս տա: Այն հիվանդանոցում, որտեղ որ ես եմ բուժում ստանում, իրենք այդ նոր ձեւաթղթերը չեն ստացել»,- ասաց քաղաքացին, որն այցելում է Վաղարշապատի հիվանդանոց: Սահմանված կարգի համաձայն, սակայն, մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը շարունակելու են ուժի մեջ մնալ նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձեւերը: Քաղաքացին նշեց, թե նախկինում դեղատոմսերը գրվել են սովորական թղթի կտորի վրա, հետեւաբար դրանք այսօր չեն կարող ընդունվել դեղատներում:

Նա նաեւ հավելեց, որ մարզային այլ հիվանդանոցների վերաբերյալ նույնպես տեղեկություն ունի, որ դեղատոմսի ձեւաթղթեր չկան: Դիմողներին, ըստ մեր զրուցակցի, ուղղորդում են պոլիկլինիկա, որտեղ նման խնդիր չկա:

«Բայց այսօր այդ պոլիկլինիկաների հանդեպ բացարձակ ոչ մի վստահություն չկա ու քաղաքացու իրավունքն է՝ ինքը պոլիկլինիկա՞, թե՞ հիվանդանոց է ուզում դիմել: Ըստ էության՝ հիվանդանոցն էլ մեղք չունի, կազմակերպչական աշխատանքները պետք է առողջապահության նախարարությունը կատարեր, բայց ըստ երեւույթին չի կատարել, դրա համար այսօր այս խնդրի առաջ ենք կանգնել: Հիմա իմ դեղը մնացել է երեք հատ, իսկ երեք օր հետո ոչ աշխատանքային օրեր են ընկնում, ու չգիտեմ, հիվանդանոցը այդ ընթացքում կստանա՞ այդ ձեւաթուղթը, որ հասցնի ինձ համար դեղատոմս դուրս գրել, թե չէ, որպեսզի ես կարողանամ նորից դեղ գնել»,- ասաց երիտասարդ կինը:  

«Այսպիսի մի խնդիր էլ կա. իմ վերջին հետազոտությունը եղել է երեւի 10 օր առաջ: Ու եթե ես հանկարծ որոշեմ դիմել պոլիկլինիկա, պոլիկլինիկան նորից պետք է հետազոտություն անցկացնի, որովհետեւ իրենք հենց այնպես դեղատոմսը դուրս չեն գրելու: Փորձել եմ զանգել առողջապահության նախարարություն. իրենց կայքի ներքեւում տարբեր համարներ կան, ոչ մի համարի չեն պատասխանում, թեժ գծով նույնպես ոչ մի պատասխան չկա: Ես նույնիսկ դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի այս հարցը շուտ կարգավորվի»,- շարունակեց քաղաքացին՝ ավելացնելով, թե չի պատկերացրել, որ կարող են նման խնդիրներ ծագել, այլապես մինչեւ մարտի մեկը որոշակի քանակով դեղ կգներ եւ կպահեստավորեր:

Նշենք, որ «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն, պետությունը բուժհաստատություններին պետք է տրամադրի միայն թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսի ձեւերը, մնացած ձեւերը ձեռք են բերելու բժշկական կազմակերպությունները:  

Վաղարշապատի հիվանդանոցի փոխտնօրեն Մելիք Կոնդյանը, մեր հարցմանն ի պատասխան պարզաբանեց, որ հիվանդանոցը դեղատոմս գրելու անհրաժեշտություն չունի, քանի որ խոսքը ստացիոնար բուժհաստատության մասին է: «Մենք դեղորայքով սպասարկում ենք, մենք մեր դեղորայքը ունենք: Դեղատոմս գրում են ամբուլատոր հաստատությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ բուժվելուց հետո դուրս գրված հիվանդներն ուղարկվում են պոլիկլինիկայի հսկողության տակ, հետեւաբար անհրաժեշտության դեպքում պետք է դեղ նշանակեն այնտեղի բժիշկները:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից խնդրի առնչությամբ պատասխանեցին, որ ստացիոնար բուժհաստատությունը դեղատոմս գրելու իրավունք ունի: Կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգն էլ սահմանում է. «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին բուժում ստանալու նպատակով դիմած անձանց, ինչպես նաեւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում ստացած եւ դուրս գրված պացիենտների բուժման շարունակականության անհրաժեշտության, համապատասխան ցուցումների առկայության դեպքում նշանակվում են դեղեր, եւ գրվում են դեղատոմսեր»:

Այսպիսով, հերթական անգամ պարզ է դառնում, որ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է փոփոխություններ՝ առանց համակարգը պատշաճ կերպով նախապատրաստելու եւ բուժանձնակազմին բավարար տեղեկություններ տրամադրելու:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Տպել
2759 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ