2004 թվականից բնակարաններից զրկված բնակիչները հանդիպում են պահանջում Տարոն Մարգարյանի հետ

Այսօր առավոտից քաղաքապետարանի շենքի դիմաց հերթական բողոքի ցույցն են անում մի շարք երեւանաբնակներ: Նրանք պահանջում են հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, պաստառները ձեռքերին բացականչում են, որ երկրի դատարանները կոռումպացված են:

Բողոքավորները նշում են մի շարք անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյան, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, եւ ասում, որ այդ կազմն է ժողովրդին ջարդելով, սպանելով դուրս գցել իրենց բնակարաններից եւ որ սրանք բոլորը անհայրենիք դավաճաններ են:

Շուրջ 14 տարի է այս մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար, հատուցում են պահանջում քաղաքի կենտրոնում իրենցից խլված բնակարանների համար: Ասում են, որ իրենց բնակարանները տարիներ առաջ բռնի կերպով եւ կեղծ պայմանագրերով վերցվել են ձեռքերից:

«2004 թվականից Բյուզանդի փողոցն ու Հյուսիսային պողոտան քանդեցին, մեզ ծեծելով, ջարդելով դուրս գցեցին, սպառնալիքներից դրդված մենք ստիպված ստորագրեցինք այդ պայմանագիրը»,- մեր հետ զրույցում ասաց բողոքող կանանցից մեկը, որը Բուզանդ 9 հասցեի նախկին բնակիչ է:

Բյուզանդի փողոցի վրա 125 քառակուսի մետր բնակարան է ունեցել, քաղաքապետարանը չնչին գնով վերցրել է, երկու ամիսը մեկ 20 հազար դրամ տալով, 2 տարուց հետո էլ տասը տոկոսը տալով պարտքը «մարել». «Կիսատ պռատ են տվել, ոնց տուն առնե՞ինք»,- ասում է նա եւ նշում, որ այժմ ապրում է դստեր տանը:

Նշենք, որ 2004 թվականին ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Բուզանդ փողոցի սեփական տների մի մասը ճանաչվեց հանրային գերակա շահ։  Համաձայն որոշման Երեւանի քաղաքապետը լիազորվում էր հողամասեր տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի անցկացման, ուղիղ բանակցությունների միջոցով, իսկ առանց մրցույթի սեփականատեր դարձած ընկերություններին լիազորվում էր զբաղվել տների արժեքի գնահատմամբ եւ դատարանների վճիռների հիման վրա վտարել արդեն նախկին սեփականատերերին: 

Բուզանդի փողոցի արդեն նախկին սեփականատերերի սեփականությունը գնահատվել է մի քանի անգամ ավելի քիչ եւ ուժի կիրառմամբ (դատարանի միջնորդությամբ) այն վերցվել՝ խոստանալով փոխհատուցել առավելագույնը երեք տարվա ընթացքում։ Իրացման ընդհանուր տարածքը կազմում էր 4200 քմ։ Այն ընդգրկում էր Բուզանդի 13-21 շենքերը, որտեղ ապրում էր, ընդհանուր առմամբ 60 ընտանիք։

2004 թ. մինչեւ այսօր Բուզանդի փողոցի բնակիչները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, դիմել իրավասու մարմիններին եւ պահանջել փոխհատուցում, սակայն նրանց խնդրին լուծում չի տրվել։ «Նախագահին գրել ենք, խորհրդարան գրել ենք, բոլորի պատասխանները եկել է քաղաքապետարան: Եկել ենք ու պահանջում ենք քաղաքապետի հետ հանդիպում 15 տարի է պայքարում ենք, հատուցում ենք պահանջում»,- ասացին նրանք:

«Հյուսիսային պողոտայում տվել եմ հսկայական տարածք՝ 140 քառակուսի մետրի փոխարեն ինձ մեկ սենյականոց բնակարան են հատկացրել՝այն էլ Ավանում»,- ասաց կանանցից մեկը: Ասում են՝ նախատեսված էր եղել, որ երեք փուլով գումարը պետք է տային, այն ինչ չորս ամիս հետո նրանցից մեկը ստացել է գումարի ընդամենը 40 տոկոսը: Բնակիչները բողոքում են, որ եթե փող չունեին հատուցելու, ինչի էին 15 օր ժամկետ դրել իրենց վրա, եւ ձմեռվա կեսին բնակարաններից վտարում:

«2002 թվականին մենք չէինք ուզում մեր բնակարանից դուրս գալ, Պուշկինի 2 հասցեում էինք ապրում, մեր կողքը սեփական տներ չկար, սկսեցին քանդել կողքի գարաժները՝ մեզ փոշու ու կեղտի մեջ կորցրեցին եւ ամեն ինչ արեցին, որ դուրս գանք մեր սեփական տնից»,- ասում է Վալենտինա Հարությանը:

Պատմում է, որ պայմանագիր են կնքել, որ երկու տարում նույն տեղում բնակարան կառուցեն ու բնակարանով ապահովեն: Սակայն տարին դեռ չլրացած գնացել եւ ասել են, որ այդտեղ բնակելի շինություն չի կարող լինել, եւ որ իրենք փողոցում են հայտնվելու, եթե չհամաձայնվեն առաջարկվող պայմաններին:

Տարել են երրորդ մասում կիսաավեր մի բնակարան են հատկացրել՝ պայմանով, որ որոշ ժամանակ ապրեն մինչեւ նոր վերանորոգված տուն հատկացնեն. «Մենք սկզբում չհամաձայնվեցինք, դատարաններ ընկանք, բայց իրենք փողով դատավորներին եւ փաստաբաններին գնեցին, երկու-երեք փաստաբան ենք փոխել»,- ասում է Վալենտինա Հարությանը եւ պատմում, որ իրենց նախկին տան դիմաց վեց ամիս գիշեր-ցերեկ  նստացույց են արել:

«Մեզ վրա շատ մեծ ճնշում են գործադրել, ցեղասպանություն կատարել: Ամբողջ կենտրոնի ժողովրդին հանեցին, դուրս շպրտեցին, անկողնային հիվանդ կնոջը հանեցին դրեցին դուրսը, տները քանդեցին, երկրորդ օրն այդ կինը մահացավ»,- պատմեցին նրանք:

Քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «ՀԺ»-ին փոխանցեց, որ իրենք տեղյակ չեն եղել, թե այսօր ինչ է կատարվել քաղաքապետարանի շենքի դիմաց: Իսկ մեր այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Տարոն Մարգարյանը չմերժի եւ ի վերջո հանդիպում ունենա ցուցարարների հետ, Արթուր Գեւորգյանն ասաց, որ Տարոն Մարգարյանը պարբերաբար հանդիպում է ՀՀ մի շարք քաղաքացիների հետ, բայց պարտադիր չէ, որ հենց ինքը հանդիպի ցուցարարներին եւ որ քաղաքապետի փոխարեն կարող է մեկ ուրիշը հանդիպել եւ լսել, ծանոթանալ, թե ինչի մասին է նրանց բողոքը:

Քաղշինկոմիտեից մեզ հայտնեցին, որ այդ հարցերով ՀՀ կառավարությունն է զբաղվում: Կոմիտեն բացառապես առնչություն ունի կառուցապատման աշխատանքներ նախագծելու եւ իրականացնելու հարցում: Իրացման խնդիրները կոմիտեի լիազորություններից դուրս են:

Հ.Գ. Բազմաթիվ բնակիչներ կան, ովքեր ընտրել են իրենց իրավունքները դատական ճանապարհով անցնելու ուղին, դիմել են Եվրոպական դատարան եւ հաղթել են, իսկ թե ինչքան ֆինանսական վնաս է կրել պետությունը՝ պարզ չէ: 

Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում: 

Տպել
4206 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում