Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ պահանջել Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պատգամավորը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է բացահայտի, թե որտեղից իրեն այն տեղեկությունը, որ խաղաղ ցուցարարները կրակել են ոստիկանների եւ զինվորների ուղղությամբ:

«Լսումների ժամանակ պարզվեց, որ Մարտի 1-2-ի գործը քննող քննչական խումբը գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է ՝ բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին: Այսինքն՝ քրեական գործում այս փաստական գործը չի ուսումնասիրվել: Սա մեծ բացթողում է եւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել: Ես գրել եմ, որ գլխավոր դատախազն ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին եւ ուսումնասիրեն: Երկրորդ կարեւոր հանգմանքը, որ պարզվեց լսումների ընթացքում այն է, որ տասը տարի անց նախաքննական մարմինը չի պարզել, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ Մարտի 1, 2-ին քաղաքացիները դուրս են գալիս մեքենաների հետեւից եւ կրակում զինվորների վրա: Այս հայտարարությունը ի՞նչ փաստերի վրա է հիմնված: Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ եւ պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության եւ պարզաբանի՝ ինչի հիման վրա է արել այն հայտարարությունը Բաղարամյան 26-ում: Սա կարեւորագույն նրբություն է եւ հանրությունը պետք է իմանա, թե Ռոբերտ Քոչարյանին ով է փոխանցել այդ տեղեկությունը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
6219 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի