ԱՄՆ-ՌԴ առճակատման պայմաններում մեզ կփրկի սեփական ռազմարդյունաբերությունը. Թեւան Պողոսյան

Միջազգային ԶԼՄ-ների և համաշխարհային առաջնորդների քննարկման գլխավոր թեմաներից մեկն այսօր դեռ շարունակում է մնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 1-ին Դաշնային ժողովի ամենամյա ուղերձում հնչած նոր միջուկային հրթիռների ստեղծման մասին հայտարարությունը։ Պուտինը խոսել էր նոր «Սարմատ» համակարգերի ստեղծման մասին, որոնք ի զորու են շրջանցել ամերիկյան հակահրթիռային համակարգերը։ Պուտինի ուղերձին զուգահեռ ցուցադրվում էին նոր հրթիռների փորձարկումների տեսահոլովակները, որոնք պարբերաբար ուղեկցվում էին ներկաների «հպարտ» ծափերով։ Պուտինը ներկաների հայրենասիրությունը «շոյում» էր նաև Ռուսաստանի հզորության ու փառքի մասին հայտարարություններով։ Դիմելով ԱՄՆ-ին և Արևմուտքին, Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել էր․ «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք: Եթե Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ որևէ միջուկային զենք կիրառվի, փոքր կամ միջին, կամ որևէ այլ հեռահարության զենք, մենք դա դիտելու ենք որպես հարձակում մեր երկրի վրա, և անհապաղ պատասխան ենք տալու»։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է և Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը կպաշտպանի մեզ ցանկացած հարձակումներից, թե՞ խոսքը միայն միջուկային հարձակումների մասին է, մնացած դեպքերում Հայաստանը միայնա՞կ է դիմակայելու։ Չնայած հաշվի առնելով տարիների փորձը՝ կարող ենք ասել, որ Հայաստանը միայնակ էլ դիմակայել ու դիմակայում է Ադրբեջանի կողմից սանձազերծվող հայ-ադրբեջանական սահմանային դիվերսիաներին ու հարձակումներին, որոնց դեպքերում ՀԱՊԿ-ն սովորաբար լռում է։

Պուտինի վերջին հայտարարությունների ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին «Հայկական ժամանակը»-ը զրուցեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ Թևան Պողոսյանի հետ։ Ըստ նրա՝ Պուտինի վերոնշյալ հայտարարությունը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, այլև ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, որով Ռուսաստանն ուզում է աշխարհին նաև իր ազդեցության տարածքի մասին ասել։

«Ռուսաստանն այսօր ուզում է ասել, որ մի երկիր է, որն աշխարհում ունի դաշնակիցներ, ազդեցության  տարածք, որտեղ ինքն է իրեն «պաշտպանում»։ Հիմա նույն ՆԱՏՕ-ում Ամերիկան ասում է, որ եթե որևէ եվրոպական երկիր վտանգի մեջ հայտվի՝ մենք պաշտպանելու ենք։ Ռուսաստանն այսօր ԱՄՆ-ի նման է գործում»,- ասաց Թևան Պողոսյանը։ «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին մեկ անգամ չէ, որ շեշտել ենք,-նշում է փորձագետն ու ավելացնում,-Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Երկկողմ հարաբերություններով նա ստաձնել է այդ պարտավորությունը, մեկ անգամ չեն բարձրաձայնել, որ ամբողջ ռուսական պոտենցիալով, ինչը նշանակում է նաև եղած միջուկային սպառազինությունը»,-ասաց Թևան Պողոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինի հայտարարությունը կարող է մեսիջ լինել՝ ուղղված Ադրբեջանին ու Թուրքիային, Թևան Պողոսյանը նշեց, որ այն ավելի շատ ուղղված է աշխարհին, Թուրքիան և Ադրբեջանը լավ գիտեն, թե Հայաստանի սահմանի հատումը ինչ հետևանքներ կունենա։ «Էս մեսիջը իմ կարծիքով ավելի շատ ուղղված է աշխարհին, ոչ թե կոնկրետ Թուրքիային ու Ադրբեջանին, ավելի շատ Արևմուտքին՝ ասելու, որ նայեք՝ ինչ երկրի հետ եք գործ ունենալու, եթե չփորձեք մեր շահերը հաշվի առնել։ Նոր զենքեր է արտադրել, փորձում է դրանով աշխարհին ասել՝ նայե՛ք, տեսե՛ք՝ մենք ուր ենք հասել»,-ասաց փորձագետը։

Հայաստանը ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին զուգընթաց խորացնում է հարաբերությունները նաև Արևմուտքի հետ, մասնավորապես նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիրը։ ԵՎ այս ֆոնին Ռուսաստան-Արևմուտք առճակատումը կարող է ոչ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ որպես Ռուսաստանի դաշնակից։ Թևան Պողոսյանը նշեց, որ, եթե Հայաստանը կարողանա իր ներքին կյանքը ճիշտ ձևով տանել, ստանձնած բոլոր պարտավորությունները միջազգային պայմանագրերով կատարել, ոչինչ Հայաստանի վրա չի ազդի։ «Հայաստանն ունի պայմանագիր և համագործակցության ֆորմատ և՛ ՆԱՏՕ-ի հետ, և՛ Եվրամիության հետ։ Փորձում է նրանց հետ հարաբերությունները կարգավորել։ Եթե մեր տնային աշխատանքը, սեփական պարտականությունները կատարենք, չի ազդելու Հայաստանի վրա»,-ասաց Թևան Պողոսյանը։ Վերջինս, խոսելով Ամերիկյան հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանից զենք ձեռք բերած պետությունների նկատմամբ, նշեց, որ մենք պետք է մեր սցենարը մշակենք։

«Եթե մեզ պետք են համապատասխան զինատեսակներ, որոնք թույլ կտան պաշտպանել Ադրբեջանի ագրեսիայից, որտեղի՞ց ենք ձեռք բերելու։ Առաջ է գալիս երկու սցենար։ Առաջինը՝ մենք պետք է բոլորի հետ բանակցենք։ Երկրորդը՝ ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ երկրներից է։ Սա միակ ֆորմատն է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան համագործակցում են։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այս ֆորմատը լինի, և Հայաստանը զերծ մնա Ռուսաստան-Արևմուտք առճակատումից»,- ասաց փորձագետը։ Լավագույն լուծումը Թևան Պողոսյանը համարում է սեփական ռազմաարդյունաբերության զարգացումը։ «Մեր շահերից է բխում, որ մենք սկսենք ներդրումներ անել գիտության մեջ և ռազմարդյունաբերության մեջ։ Այս երկու ուղղությունները օգտագործենք և զարգանանք»,-նշեց մեր զրուցակիցը։

Վերադառնալով Պուտինի ուղերձին՝ պիտի նշենք, որ այն ավելի շատ նախընտրական քարոզարշավի ելույթի էր նման, քանի որ Դաշնային ժողովին ՌԴ նախագահը սովորաբար ուղերձով դիմում է դեկտեմբերին։ Այս տարի Պուտինը որոշեց օրը փոխել՝ տեղափոխելով նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ։ «Պուտինը փորձում է նախընտրական ժամանակահատվածում Ռուսաստանը մեծարել։ Իր քարոզարշավում իր հզորությունը ցույց տալով ասում է՝ Պուտինի ժամանակ Ռուսաստանը եկել, սրան է հասել, պատկերացրեք, որ մնամ, ինչերի՜ կհասնենք»,-մեզ հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։

Էմմա Չոբանյան

Տպել
5093 դիտում

16-ամյա Գրետա Ֆանբերգը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում հանդես է եկել խոսքով

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում են՝ ադրբեջանցի դիվերսանտի դին դուրս բերելու համար

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին. վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին

Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է. հոսպիտալի պետի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով՝ մի քանի հանգամանքից ելնելով. խոսնակ

Ապօրինի պահվող հրացանով կաքավներ է որսացել. հանցագործությունը բացահայտվել է

ԼՀԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին. Է. Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին. ուղիղ

Կեցցե՚ս Հակոբ ջան. վարչապետը շնորհավորել է հայ ծանրորդին՝ հաղթանակի կապակցությամբ

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ չհայտարարագրված ոսկի են հայտնաբերել

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

Ճապկուտ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատանին ներկայացել է ու խոստովանել

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները