Նախորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովն ընտրեց երկրի նախագահ, Բարձրագույն խորհրդի կազմ եւ Սահմանադրական դատարանի անդամ: Վերջին պաշտոնը բաժին հասավ արդեն նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին: ՀՀԿ-ականները տեղը տեղին Թովմասյանին ճանապարհեցին խորհրդարանից դեպի Սահմանադրական դատարան: Անգամ ԱԺ ամբիոնից Հրայր Թովմասյանին նվիրված ձոն հնչեց, գործընկերները գովեցին ու առիթը բաց չթողեցին նշել, որ նա լավագույնն է ոլորտում: Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցում էր Հրայր Թովմասյանի «մեծարման ցերեկույթին»: Փաշինյանը նշեց, որ Թովմասյանից հետաքրքրվել է, թե նա եղե՞լ է ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության հիմնադիր ու վարչության անդամ, բայց ստացել է բացասական պատասխան:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Ժառանգություն կուսակցության կենտրոնական գրասենյակից տեղեկացրին, որ Հրայր Թովմասյանը ոչ միայն եղել է Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության անդամ, այլ նաեւ 2005 թվականին կուսակցության երրորդ համագումարի ժամանակ ընտրվել է վարչության անդամ: Գրասենյակից նաեւ տեղեկացրին, որ նա 2005 թվականին դուրս է եկել կուսակցությունից, որովհետեւ իշխանական թեւից առաջարկ է ստացել` ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողով:

2007-2012 թվականներին Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում ներկայացրեց մի քանի վարկած, որոնք ակտիվ շրջանառվել են Թովմասյանի՝ Ժառանգությունից դուրս գալուն զուգահեռ եւ համարվել հիմնական պատճառ: Մասնավորապես, Սաֆարյանն ասաց, որ 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններին Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմասնակցել, որպեսզի Արդարություն դաշինքին չխանգարի, սակայն Թովմասյանը եւ այլ կուսակիցներ դեմ են եղել Հովհաննիսյանի այդ որոշմանը եւ պնդել են, որ մասնակցեն նախագահական ընտրություններին: Ստացվում է, որ Հրայր Թովմասյանը, որն այժմ իշխանության ջրաղացին ջուր է լցնում, նախկինում էլ նույն ակտիվությամբ ցանկացել է պայքարել իշխանության դեմ: Այնուհետ, տեղեկացանք, որ 2005 թվականին, երբ հանրապետությունում Սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, Ժառանգությունը ներկայացրել է փոփոխությունների իր տեսլականը, որի մշակման գործում մեծ ներդրում է ունեցել Թովմասյանը: Սաֆարյանի փոխանցմամբ՝ Ժառանգության ներկայացրած դրույթները ինչ-որ չափով ընդունելի են եղել, սակայն չգիտես ինչու, Թովմասյանը միավորվել է իշխանության համար սահմանադրական բարեփոխումներ ներկայացնող Վարդան Պողոսյանի հետ եւ առաջ է տարել ՀՀԿ-ի տարբերակը:

Սա էլ հանդիսացել է պատճառ, որ ներքին խռովություն առաջանա Ժառանգության ղեկավարության եւ Հրայր Թովմասյանի միջեւ: Ժառանգություն կուսակցության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ Հրայր Թովմասյանը եղել է այն մարդկանց շարքում, որոնք նախաձեռնել են Ժառանգության ստեղծումը:

Հրայր Թովմասյանի ինքնակենսագրականներից, որոնք հասանելի են պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերում, խմբագրված են կյանքի ընդդիմադիր տարիները: Նա ՀՀԿ-ին անդամակցել է 2012 թվականից, բայց մինչ այդ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, իսկ այժմ իր ոտքը պնդացրեց նաեւ ՍԴ-ում: Չի բացառվում, որ նա շուտով լինի նաեւ ՍԴ նախագահ:

Ի դեպ, երբ 2013-ին Ժառանգությունը ՍԴ-ում վիճարկում էր ընտրության արդյունքները, Հրայր Թովմասյանը պաշտպանում էր Սերժ Սարգսյանի շահերն ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի: Այդ առիթով էլ Թովմասյանը News.am-ին տված հարցազրույցում խոստովանում է՝ մեծ ներդրում ունի Ժառանգություն կուսակցության ծրագրի եւ կանոնադրության ստեղծման հարցում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Տպել
27620 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ