Ինքնասպանությունների սխալ լուսաբանումը կարող է նպաստել դրանց քանակի աճին. ուղեցույց

Նախորդ ամիս՝ փետրվարին, Հայաստանում գրանցվեցին բազմաթիվ ինքնասպանություններ ու ինքնասպանության փորձեր. 28 օրվա ընթացքում տեղեկություններ հրապարակվեցին տասնյակից ավելի այդպիսի դեպքերի մասին: Ասել է թե՝ յուրաքանչյուր երկու-երեք օրվա ընթացքում ինչ-որ մեկը փորձել է վերջ տալ կյանքին:   

Հոգեբան-մասնագետները համոզված են, որ ինքնասպանությունների վիճակագրության աճին նպաստում են նաեւ զանգվածային լրատվության միջոցները, երբ տեղի ունեցած ողբերգության մասին հայտնում են ոչ ճիշտ մոտեցմամբ ու շեշտադրումներով: Ի վերջո, խոցելի խմբերը ենթարկվում են այդ ազդեցությանը, եւ նրանց մոտ առաջ է գալիս լրատվամիջոցներով տեսածն ու լսածն ընդօրինակելու հակվածություն: Այնինչ, համարվում է, որ ճիշտ լուսաբանումը կարող է դրական ազդեցություն գործել եւ ընդհուպ նվազեցնել ինքնասպանության դեպքերի քանակը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լրագրողների համար մշակել է ուղեցույց, որը կոչվում է «Ինքնասպանությունների կանխարգելում. ուղեցույց մեդիա մասնագետների համար»: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանն այդ ուղեցույցը տրամադրել է մեզ, որից էլ ներկայացնում ենք հատվածներ:

Գրքույկում նախ նշվում է. «Ինքնասպանությունը մարդու կյանքին վերջ տալու ամենաողբերգական ձեւերից մեկն է: Ինքնասպանության հանգող մարդկանց մեծամասնությունը իրարամերժ (ամբիվալենտ) զգացումներ ունի: Նրանք համոզված չեն, որ ուզում են մահանալ: Խոցելի անհատին ինքնասպանության դրդող շատ գործոններից մեկն էլ կարող են լինել լրատվամիջոցներում ինքնասպանությունների մասին հրապարակումները»: 

Ինչպես լուսաբանել որեւէ կոնկրետ ինքնասպանության դեպք

  • Խուսափել ինքնասպանության սենսացիոն լուսաբանումից, մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է հանրահայտ անձնավորության (ուղեցույցի մեկ այլ հատվածում նշվում է, որ հատկապես ուժեղ ազդեցություն են ունենում հայտնի մարդկանց ինքնասպանությունների դեպքերը-խմբ.): Լուսաբանումը պետք է հնարավորինս սահմանափակ լինի: Պետք է անդրադառնալ ցանկացած հոգեկան խնդրի որ միգուցե ունեցել է տվյալ հանրահայտ մարդը: Պետք է խուսափել չափազանցություններից, հանգուցյալի, նրա օգտագործած միջոցների եւ ինքնասպանության վայրի լուսանկարների հրապարակումից: Առաջին էջերում ինքնասպանության լուսաբանումը նպատակահարմար չէ:
  • Խուսափել օգտագործված միջոցի մանրամասն նկարագրությունից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ԶԼՄ-ների կողմից ինքնասպանության լուսաբանումն ավելի մեծ ազդեցություն է ունենում ինքնասպանության միջոցների ընկալման վրա, քան ինքնասպանությունների հաճախականության վրա: Որոշ վայրեր՝ կամուրջներ, ժայռեր, բարձր կառույցներ, երկաթգծեր եւ այլն, սովորաբար կապվում են ինքնասպանության հետ եւ դրան ավելացող հրապարակայնությունը մեծացնում է ռիսկը, որ ավելի շատ մարդիկ կօգտագործեն դրանք:
  • Ինքնասպանությունը չպետք է լուսաբանվի որպես անբացատրելի երեւույթ կամ էլ չափազանց պարզ կերպով: Ինքնասպանությունը երբեք որեւէ մի գործոնի կամ իրադարձության հետեւանք չէ: Այն սովորաբար պայմանավորված է բազմաթիվ գործոնների բարդ փոխազդեցությամբ, ինչպիսիք են հոգեկան եւ ֆիզիկական հիվանդությունը, թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահումը, ընտանեկան վեճերը, միջանձնային կոնֆլիկտները եւ սթրեսորները: Չպետք է մոռանալ, որ ինքնասպանության դրդապատճառերը բազմագործոն են:
  • Ինքնասպանությունը չպետք է դիտվի որպես անձնական խնդիրների լուծման միջոց, ինչպիսիք են սնանկացումը, քննության ձախողումը կամ սեռական բռնությունը:
  • Պետք է հաշվի առնել, որ ինքնասպանության մասին լուսաբանումներն ազդում են ընտանիքների եւ այլ տուժածների վրա թե՛ խարանի, թե՛ հոգեկան տառապանքների տեսքով:
  • Ինքնասպանների հերոսացումը, որպես նահատակների հանրայնացումը կարող է զգայուն մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ հասարակությունը պատվի է արժանացնում ինքնասպանության վարքագիծը: Շեշտը պետք է դրվի տվյալ մարդու մահը սգալու վրա:
  • Ոչ ճակատագրական ինքնասպանության փորձերի ֆիզիկական հետեւանքների (ուղեղի վնասում, անդամալուծություն եւ այլն) լուսաբանումը կարող է կանխարգելիչ բնույթ ունենալ:

Հասանելի օգնության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Լրատվամիջոցները կարող են ակտիվ դեր խաղալ ինքնասպանության կանխարգելմանն օգնելու հարցում՝ հրապարակելով հետեւյալ տեղեկատվությունը՝ ինքնասպանությանը վերաբերող լուրի հետ միասին.

  • Նշել հասանելի հոգեկան ծառայությունների թեժ գծերի ճշտված հեռախոսահամարները եւ հասցեները:
  • Հրապարակայնացնել ինքնասպանության վարքագծի նախնական նշանները՝ փոխանցելով այն ուղերձը, որ դեպրեսիան հաճախ առնչվում է ինքնասպանության վարքագծի հետ եւ որ դեպրեսիան բուժելի է:

Մասնավորապես՝ նաեւ առաջարկվում է.

  • առաջ քաշել ինքնասպանության այլընտրանքներ,
  • չհրապարակել ինքնասպանություն գործածի գրառումներ,
  • չլուսաբանել օգտագործված կոնկրետ մեթոդները եւ չպարզաբանել պատճառները,
  • չհերոսացնել եւ չզգացմունքայնացնել ինքնասպանությունը,
  • չօգտագործել կրոնական կամ մշակութային կարծրատիպեր,
  • չփնտրել մեղավորներ:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը չի կիսում ոչ մասնագիտական շրջանակներում գոյություն ունեցող այն կարծիքը, թե ինքնասպանության դեպքերն ընդհանրապես չպետք է լուսաբանվեն: «Պետք է լուսաբանել, բայց օբյեկտիվ եւ ճիշտ ուղղվածությամբ: Այսինքն՝ միշտ ցանկացած ինքնասպանության դեպքի հիմքում դնել քննադատական վերաբերմունքը երեւույթի նկատմամբ, բայց կարեկցել ինքնասպանության փորձ անողին, ապացուցել, որ դա սխալ ուղի է, կան կյանքի բարդ խնդիրները լուծելու ավելի ճիշտ ճանապարհներ»,- պատասխանեց նա:

Մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանում ինքնասպանությունների դեպքերն ահագնացող չափեր չեն ստացել, բայց միեւնույն ժամանակ տեսնում է այդ միտումը: Հետեւաբար, ըստ հոգեբանի, թեպետ հիմնախնդրի ուղղությամբ հանրապետությունում իրականացվում են որոշակի աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն պետական մակարդակով:

«Արդեն երկու տարի է՝ գործում է «Անտիսուիցիդ» կենտրոնը, որի բազայի վրա վերապատրաստվել են հոգեբույժներ, հոգեւորականներ, ուսուցիչներ, ծառայություն մատուցող մասնագետներ: Նման գործընթացներն իրականացվում են նաեւ «Այգ» հոգեբանական ծառայությունում: Մեր կողմից հրատարակվել է «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության շղթայում» գիրքը եւ «Սուիցիդալ հոգեբանության բացատրական բառարանը» եւ բազմաթիվ գիտական հոդվածներ, այդ թվում նաեւ արտասահմանում եւ այլն»,- մասնավորապես, նշեց Կամո Վարդանյանը:

Հ.Գ. Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայության թեժ գծի հեռախոսահամարն է՝ (010) 36-06-84, Էլ. փոստի հասցեն՝ [email protected]

«Անտիսուիցիդ» կենտրոն կարելի է զանգահարել (010) 54-40-77 հեռախոսահամարով, իսկ «Այգ» հոգեբանական կենտրոն՝ (010) 58-18-14, (077) 58-18-14, (096) 58-18-14:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Տպել
5044 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)