Ձերբակալություններ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում ահաբեկչության վտանգի մասին

Մարտի 4-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման վտանգ կա: Դեսպանատունն անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ է լինելու, բացի այդ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից եւ դեսպանատան տարածքից։ Հայտարարությունը տեղադրված է դեսպանատան պաշտոնական կայքում:

Ըստ աղբյուրի՝ դեսպանատունն իր աշխատանքները կվերսկսի այն ժամանակ, երբ անվտանգության սպառնալիքները կվերանան, գրում է Ռազմինֆոն։

Միեւնույն ժամանակ Անկարայի նահանգապետարանի պաշտոնական հայտարարության համաձայն՝  ամերիկյան աղբյուրները թուրքական հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան եւ քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։ Ըստ հայտարարության՝ այդ պատճառով թուրքական կողմը խստացնում է անվտանգության միջոցառումները մայրաքաղաքում:

Այս հայտարարությունների ֆոնին Անկարայի հանրապետական դատախազության հրամանով Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները գործողություններ են սկսել կասկածյալներին ձերբակալելու համար:

Անկարայի դատախազությունը լիազորել է ձերբակալել 20 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար: Կասկածյալներից 12-ն արդեն ձերբակալվել են: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ Իրաքում եւ Սիրիայում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մի մասը դուրս է եկել այդ երկրներից: Նրանց համար իրենց երկրներ վերադառնալու հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է: Վերջին կես տարվա ընթացքում թուրքական կողմը հայտարարել է մեծ թվով ԻՊ անդամների ձերբակալության մասին:

Թուրքական կողմը հայտնել է, որ Թուրքիայի տարածքում 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ:

Սրան զուգահեռ, թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում եւ Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար: Հանդեսի հետազոտությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն
Տպել
3293 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է