Կոալիցիան վարչապետի հարցը կսկսի պաշտոնապես քննարկել ապրիլի 9-ից. Ռուստամյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի լրագրողի այն հարցին, թե վարչապետի ընտրության օրվա տեղափոխումը արդյո՞ք կապված է նրա հետ, որ կոալիցիան առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ սպասվող աղմուկից խուսափելու համար է գնում փոփոխությունների:

Նշենք, որ ԱԺ խմբակցությունները, ըստ Սահմանադրության՝ վարչապետի թեկնածու պետք է առաջադրեն ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 16-ը: Առաջադրումների ավարտից հետո առաջին իսկ ԱԺ քառօրյայում պետք է տեղի ունենար վարչապետի ընտրությունը: Սակայն 2018-ի հունվարին ԱԺ կանոնակարգ-օրենքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ վարչապետի ընտրության օրվա տեղափոխություն է եղել: Ապրիլի 16-ից հետո կայանալիք հերթական ԱԺ նիստի փոխարեն որոշվել է ընտրությունն անցկացնել ԱԺ հատուկ նիստով: Այսինքն, եթե ապրիլի 16-ից հետո ԱԺ հերթական նիստը եւ ընտրությունը լինելու էր մայիսի 2-ին, փոփոխության արդյունքում հատուկ նիստը նախատեսվել է անցկացնել ապրիլի 17-ին: Այս փոփոխությունն ուժի ﬔջ կմտնի ապրիլին եւ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին: Արդյո՞ք սա պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ-ն առաջադրելու է Սերժ Սարգսյանի եւ այս քայլին է գնում, որ հետագա աղմուկից խուսափի: Մեր այս հարցին Ռուստամյանը պատասխանեց.

«Հանկարծակի բան չէ, դա նախատեսված է Սահմանադրությամբ: Խորհրդարանական համակարգում քաղաքական ուժերը պետք է ձեւավորեն կայուն մեծամասնություն, եւ դրա համար ժամանակ է հատկացվում, ու բոլոր քննարկումներն էլ պիտի նախապես տեղի ունենան, իսկ ընտրություններն Ազգային ժողովում ֆորմալ բնույթ է կրում, համաձայնությունները մինչ քվեարկությունն է լինում: Այնպես չէ, որ մեկ օրում պետք է տեղի ունենա քվեարկություն, ընտրությունն էլ է մեկ օրում որոշվելու: Մինչ այդ լուրջ քննարկումներ են ունենալու: Քաղաքական ուժերի միջեւ լինելու են կոնսուլտացիաներ»,- ասաց Ռուստամյանը:

ՀԺ-ի դիտարկմանը, թե մինչ այս փոփոխությունն ընտրությունը լինելու էր մայիսի 2-ին, Ռուստամյանն ասաց.

«Չեմ կարծում, որ լուրջ պրոբլեմներ կառաջացնի այս փոփոխությունը: Բոլոր փոփոխությունները նախատեսված են սահմանադրության տրամաբանությամբ: Մայիսի 2-ն արդեն ուրիշ կլիներ»,- ասաց նա, իսկ հարցին, թե կոալիցիայում քննարկումները շո՞ւտ են սկսվելու, թե՞ ապրիլի 9-ից 16-ն էլ բավարար կլինի քննարկումների համար, Ռուստամյանն ասաց.

«Ապրիլի 9-ի մոտ օրերին վարչապետի հետ կապված՝ կոալիցիայում առաջին քննարկումները կլինեն, հուշագրով նախատեսված է, որ այդ պաշտոնի առաջադրման իրավունքը ՀՀԿ-ին է, բայց նրանք կներկայացնենք, իսկ կոալիցիայի ներսում կքննարկվի: Բնական է՝ 9-ից շուտ չենք հրապարակի, այդ ժամանակ է, որ նոր համակարգը պիտի սկսի ամբողջությամբ գործել, մինչև նոր նախագահը պաշտոնը չստանա, նա նաև պետք է մասնակցի այդ պրոցեսին»:

Ռուստամյանը նշեց, որ իրենք մինչեւ ապրիլի 9-ն էլ ներքին կարգով կիմանան վարչապետի թեկնածուի անունը, բայց ՀՅԴ-ում պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ը: ՀԺ-ի հարցին՝ շատ ՀՀԿ-ականներ պատրաստ են Սերժ Սարգսյանին խնդրել հրաժարվել 2014 թվականի իր հայտնի խոսքերից, իսկ ՀՅԴ-ն կգնա՞ այդ քայլին, Ռուստամյանն ասաց.

«Մենք այդպիսի տրամադրություն չունենք, այդ հարցը գտնվում է հանրապետականների դաշտում, իրենք պիտի որոշեն, առաջադրեն: Մենք իրենց հետ նախապես չենք քննարկելու, թե ում են առաջադրելու: Սերժ Սարգսյանի հայտարարություններն, ավելի լավ քան ինքը, ոչ մեկը չի կարող մեկնաբանել»,- ասաց նա:

Հարցին, թե քաղաքականությունում եւ քաղաքականից դուրս տղամարդը իրավունք ունի՞ խոսքը դրժել, Ռուստամյանն ասաց.

«Չեմ ուզում ընդհանրապես դատել մարդկանց, բայց բարոյականությունը, տղամարդկութունը շատ առանձգական է դարձել: Նայած, թե ինչ սկզբունքներով են դատում: Ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե նա իր խոսքի տերը չէ, ուրեմն ոչ մի անելիք չունի հասարակության մեջ»,- ասաց նա եւ ավելացրեց, որ Սերժ Սարգսյանն անելիք ունի հասարակության մեջ:

Տպել
2686 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել