Սպառազինությունների մրցավազք` ընդդեմ Հայաստանի. խմբագրական

Այն ժամանակ, երբ Հայաստանում ընթանում էր ՀՀ 4-րդ նախագահի «ընտրությունը» եւ նախագահի թեկնածուն ելույթ էր ունենում ՀՀ խորհրդարանում, հայ հանրությունը, թերեւս ավելի հետաքրքրությամբ լսում էր մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը այդ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանին:

Պուտինի երկու ժամանոց ելույթի մոտ 40 տոկոսը նվիրված էր ռուսական նոր սպառազինություններին: Էլ միջուկային շարժիչով հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը անսահմանափակ է, էլ ստորջրյա «դրոններ», որոնք սուզանավերից ու տորպեդներից մի 10 անգամ ավելի արագ են լողում ջրի տակ, էլ բալիստիկ հրթիռներ, որոնք անխոցելի են հակահրթիռային համակարգերի համար եւ այլն, եւ այսպես շարունակ:

Խնդիրն այն չէ, որ հայ հանրության մի մասը հավատում է այս պնդումներին ու հպարտանում է Ռուսաստանի հաջողություններով, մի մասը հավատում է ու տխրում, իսկ մյուս մասը չի հավատում ու զավեշտալի է համարում այդ երկրում տեխնիկական նման պրոգրեսի մասին պնդումները: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ արդեն ստեղծված զինատեսակների մասին Պուտինի ելույթը ուղեկցվում էր տեսահոլովակով, որտեղ ցուցադրվում էին ոչ թե հենց զինատեսակները, այլ դրանց բավական անորակ մուլտկադրերը:

Խնդիրն այն է, որ այն, ինչ կար այդ ելույթի hետեւում, ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Անկախ նրանից, թե որքանով էր այդ ուղերձը նախընտրական, դրա որ մասն էր պոպուլիստական, պարզ է, որ Ռուսաստանում սկսվում է նոր փուլ: Ելույթի ժամանակ դահլիճում ներկա պատգամավորները, նախարարները եւ այլ պաշտոնյաները հատկապես բուռն ծափահարում էին ելույթի` հատկապես սպառազինություններին վերաբերող հատվածներին: Այսինքն` ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման մասին Պուտինի ներկայացրած ծրագրերն այնքան չէին ոգեւորում ներկաներին, որքան նոր զինատեսակների մասին ասածները: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում կա հստակ պահանջարկ երկրի ռազմականացման նկատմամբ: Ու ակնհայտ է, որ Ռուսաստանն առաջիկայում էլ ավելի խորն է ներքաշվելու սպառազինությունների մրցավազքի մեջ:

Ներկայումս ԱՄՆ-ի ռազմական բյուջեն շուրջ 700 միլիարդ դոլար է, իսկ ՌԴ-ի ամբողջ պետական բյուջեն՝ 1.2 տրիլիոն դոլար: Եվ անսալով այդ երկրում առկա հասարակական պահանջին, ինչը ակնհայտ դարձավ հենց Պուտինի ելույթի ժամանակ,  առաջիկա տարիներին ՌԴ-ում մեծանալու են ռազմական ծախսերը:

Սա ուղղակի ազդեցություն է թողնելու մեր տնտեսության վրա: Նախ՝ այդ պարագայում ֆինանսական միջոցները կրճատվելու են մյուս ոլորտներից: Դա նշանակում է, որ ՌԴ բնակչության գնողունակությունը էապես չի աճելու: Իսկ ՌԴ-ն մեր հիմնական արտաքին առեւտրային գործընկերն է, այսինքն՝ մեր արտահանման ամենամեծ շուկան: Բնակչության ցածր գնողունակությունը կնվազեցնի մեր ապրանքների նկատմամբ պահանջարկը:

Դա կազդի նաեւ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների վրա: Առանց այդ էլ վերջին տարիներին մասնավոր տրանսֆերտների ծավալը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա, ինչը Հայաստանում բնակչության գնողունակության անկման հիմնական պատճառներից մեկն է:  

Մյուս ազդեցությունը, որը կունենա մեր տնտեսության վրա Ռուսաստանի՝ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելը, իհարկե, ռուսական ներդրումներն են: Այսօր ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների մեջ ռուսական կապիտալը բավական զգալի տեղ ունի, չնայած վերջին տարիներին գնալով նվազում է: Այս պարագայում էլ ավելի կնվազի: Չի կարելի բացառել նաեւ, որ ՌԴ իշխանությունները լրացուցիչ վերահսկողություն կսահմանեն կապիտալի արտահոսքի վրա կամ ընդհանրապես կարգելեն գործարարներին ներդրումներ անել այլ երկրներում: Նման սցենարը քիչ հավանական է թվում, սակայն կռահել, թե ինչի կհանգեցնի Ռուսաստանի՝ կրկին գերտերություն դառնալու ցանկությունը, առայժմ դժվար է պատկերացնել:

Եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները լուրջ վերաբերվեն Պուտինի հայտարարություններին ու սկսեն հակաքայլեր անել, ապա դա նույնպես ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա: Ակնհայտ է, որ առաջին հերթին պատժամիջոցներ են մտցվելու Ռուսաստանի ռազմաարդյունաբերության նկատմամբ: Իսկ Ռուսաստանը մեր սպառազինությունների հիմնական, եթե չասենք՝ միակ մատակարարն է: Առանց այդ էլ ներկայումս կան արդեն որոշակի խնդիրներ:

Մի խոսքով, Պուտինի ելույթից սպասվող հետեւանքները հարվածելու են մեր երկրի ամենազգայուն ու ինչ-որ տեղ նաեւ ամենացավոտ կետերին. արտահանում, մասնավոր տրանսֆերտներ, օտարերկրյա ներդրումներ եւ սպառազինությունների մատակարարում: Այնպես որ, ամենեւին էլ զարմանալի չէ, որ հայ հանրությանը այս օրերին առնվազն ավելի պակաս չէր հետաքրքրում Պուտինի ելույթը, քան այն, թե ում է ՀՀ նախագահ նշանակել Սերժ Սարգսյանը:

Սա, թերեւս ամենավատ սցենարն է: Հավանականություն կա, որ Պուտինը իր ելույթով ընդամենը փորձում էր գրավել իր էլեկտորատին, նրան լրացուցիչ դրական լիցքեր հաղորդելու համար: Մյուս կողմից՝ հույս ուներ, որ ԱՄՆ-ն լուրջ կընդունի, կվախենա ու կսկսի մերձեցման գործընթաց:

Ռուսաստանի Դաշնության բնակչության մեծամասնությունը առանց այդ էլ հիացած է Պուտինով, իսկ Ամերիկայի արձագանքը այդ ելույթին բավական հանգիստ էր, ու մի քիչ էլ հումորով: Արեւմտյան մամուլը հիշել էր. որ նմանատիպ ելույթներ Ռուսաստանում նախկինում էլ են եղել եւ հատկապես՝ նախընտրական շրջանում:

Բայց մի բան ակնհայտ է: Մեր կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական ու ներտնտեսական գործընթացները, թերեւս ավելի շատ են ազդում հայաստանցիների, քան ռուսաստանցիների վրա: Ու այդ կախվածությունը գնալով ավելի է խորանում:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փերվարի 3-ի համարում: 

Տպել
4380 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր