Խաղս աճել է, ավելի հասուն մարդ եմ դարձել. Լիլիթ Պողոսյանը կես տարի է՝ մարզվում է Դանիայում

ՀՀ բադմինտոնի հավաքականի անդամ Լիլիթ Պողոսյանն արդեն 6 ամիս է՝ «Centre of Excellence» ծրագրի շրջանակներում Դանիայի Հոլբեկ քաղաքում է: Մարզվում է հագեցած ծրագրով, եւ դա իր արդյունքն արդեն տվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս ժամանակահատվածում բավական մեծ աճ է գրանցվել իր խաղում, նաեւ ավելի հասուն մարդ է դարձել:

«Ինձ համար շատ արագ անցավ, բայց, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչքան եմ փոխվել թե՛ կորտում, թե՛ կորտից դուրս։ Խաղս իսկապես շատ է աճել, արդեն մրցաշարերում հավասար կարողանում եմ պայքարել փորձառու խաղացողների դեմ։ Վերջին 2 մրցաշարերում՝ Շվեդիայում ու Սլովակիայում, ճիշտ է՝ որակավորման փուլը չեմ անցել, բայց պարտվել եմ 3 սեթով ու լրիվ հավասար պայքարներում։ Հիմա մարզումների ընթացքում զարգացնում ենք այն տեխնիկական ու տակտիկական հմտությունները, որոնց օգնությամբ արդեն կկարողանամ հաղթանակը մինչեւ վերջ իմ ձեռքերում պահել։ Իսկ կորտից դուրս՝ որպես մարդ, ավելի ինքնուրույն եմ դարձել, ավելի շփվող, ազատ ու ինքնավստահ»,- ասաց նա:

Տեղական մրցաշարերում նաեւ մրցանակային տեղեր է զբաղեցրել իր ակումբի՝ Taastrup Elite-ի կազմում: Li-ning Valby Open-ում հաղթող է դարձել, իսկ Հոլբեկի մրցաշարում՝ զբաղեցրել է 3-րդ տեղը: Այս արդյունքներին հասել է արդյունավետ եւ լավ կազմակերպված մարզումների շնորհիվ:

«Առավոտյան 6:30 նախաճաշ, 7:30 արդեն օրվա առաջին մարզումն է սկսվում։ Վերջացնում ենք 10-ին, որից հետո լանչ ժամն է՝ 11-00-ն։ Հետո արդեն հանգստի ժամն է, մինչեւ 2-րդ մարզումը, որը սովորաբար լինում է ժամը 15-00-18-00-ն»,- պատմեց նա:

6 ամիս է ապրում է այս ռեժիմով եւ շարունակելու է ունենալ այս առօրյան մինչեւ 2020 թ. օլիմպիական խաղերը, որոնց մասնակցելն իր հիմնական նպատակն է: Որպեսզի օրերը ձանձրալի չդառնան, իր համար այլ հետաքրքիր զբաղմունքներ է գտել: Օրինակ, աշխատում է իր մյուս մասնագիտությամբ՝ լրագրող է:

«Հինգշաբթի օրերին հանգստանալու փոխարեն աշխատում եմ իմ 2-րդ մասնագիտությամբ. նյութ եմ գրում Badminton Europe-ի կայքի համար։ Ու եթե մուսան գալիս է, ինչ որ բան եմ գրում նաեւ իմ բլոգում: Հանգստի ժամերին գիրք եմ կարդում կամ ֆիլմ եմ նայում»,- ասաց նա:

Այս կյանքը Լիլիթին շատ է դուր գալիս: Երբեմն, սակայն, կարոտում է տունը, ընտանիքը, ընկերներին: Ափսոսում է այն ժամանակը, որը կարող էր անցկացնել նրանց հետ:

«Շատ կուզեի, որ իրենք էլ իմ կողքին լինեին, բայց գիտակցում եմ, որ սա ժամանակավոր է, վերջում իհարկե նորից վերադառնալու եմ իմ հին կյանքին»,- ասում է նա:

Ապրիլի 24-29-ն իսպանական Ուելվա քաղաքում կայանալու է 2018 թ. Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախնական ցուցակն արդեն կա, եւ դրա մեջ Լիլիթի անունը չկա: Նրա մասնակցության հարցը վերջնականապես պարզ կլինի մարտի 7-ին: Մարտին պատրաստվում է մարզումների ընթացքում կենտրոնանալ սխալները շտկելու վրա, ինչպես նաեւ կատարելագործել իր խաղաոճին հատուկ հարվածները։ Նաեւ թիմային 2 հանդիպում ունի իր ակումբի կազմում։ Ապրիլի 5-ին էլ Ֆինլանդիայում մասնակցելու է միջազգային մրցաշարի:

Տպել
2906 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց