Եթե չդադարեցնես գործունեությունդ, ապա ազատությունից կզրկենք. քննիչը սպառնացել է Սեֆիլյանին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում: Պաշտպանական ճառով  հանդես եկավ Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: 60 թերթից բաղկացած ճառից Պապիկյանը հասցրեց հրապարկել մոտ 40-ը. դա տեւեց մոտ 6 ժամ: Այն պաբերաբար ընդհատվում էր, ընդմիջվում, բայց միայն 5 րոպեով: Եվ ահա ընդմիջումներից մեկի ավարտին Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի նյարդերը տեղի տվեցին, դիմելով նախագահող դատավորին, Եգորյանն ասաց, որ թեեւ դատավորը 5 րոպեով է ընդմիջում հայտարարում, սակայն նիստը սկսում է 10 րոպե ուշացումով. «10 րոպե ուշացումով եք ներկայանում, ենթադրում եմ, որ մի համեղ բան էիք պատվիրել»,- Եգորյանի խոսքը ընդհատեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւ կոչ արեց հարգալից վերաբերվել դատարանի նկատմամբ: Եգորյանի նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա եւ պարզաբանեց, որ եթե պաշտպանը շարունակի անհարգալից վերաբերմունք դրսեւորել, դատարանն առավել խիստ սանկցիա կկիրառի:

«Ձեզ թող չթվա, որ հնարավոր է այսպես վարվել մարդկանց հետ: 4-5 ժամ այստեղ նստելուց հետո մենք չենք կարող չունենալ հնարավորություն տարրական անհրաժեշտությունների: Եվ դուք, անկախ նրանից, թե ձեր կարծիքով ինչ լիազորություն, ինչ նշանակություն ունեք, չգիտեմ ում համար, դուք չեք կարող նման պահվածք թույլ տալ, դուք պարտավոր եք մեզ ընդմիջում տրամադրել: Ես պահանջում եմ 40 րոպե ընդմիջում»,- նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Եգորյանին թույլ չէր տալիս ավարտել ընդմիջում հայտարարելու միջնորդությունը՝ նրա հետ զուգահեռ նախազգուշական սանկցիաներ կիրառելով եւ պարզաբանումներ ներկայացնելով: «Դուք պարբարաբար անհարգալից վերաբերմունք եք դրսեւորում դատարանի նկատմամբ եւ փորձում եք տպավորություն թողնել ներկաների մոտ: Ես խնդրում եմ դուք հիմա լռեք»,- ասաց դատավորը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Եգորյանը չէր կարող լռելով միջնորդությունը ներկայացնել: Ըստ ամենայնի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը չի մոռացել նախորդ նիստում Եգորյանի՝ իր դեմ հայտնած ինքնաբացարկը, որը վերաբերում էր դատավորի մասնագիտական որակներին, հոգեբանական թեստ չանցնելուն եւ ըստ պաշտպանի՝ դատավարության ընթացքում թույլ տված մի շարք խախտումների: Ի վերջո Տաթեւիկ Գրիգորյանը հնարավորություն չտվեց Եգորյանին ավարտել միջնորդությունը, բայց այնուամենայնիվ 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:

Պապիկյանն ասաց, որ ճառը վերնագրել է «Սեֆիլյանի եւ Ներսիսյանի նկատմամբ ապօրինի հետապնդումները. քրեական գործով շինծու ապացույցներն ու փաստերը»: Ըստ պաշտպանի, իրավաբանական լեզվով այն դատավարություն էր, որի ընթացքում երբեմն կիրառվում էր օրենք: Նա ներկայացրեց նաեւ Բերձորի դեպքերից առաջ Ժիրայր Սեֆիլյանի եւ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից մանրամասներ, ինչպես նաեւ ներկայացրեց Սեֆիլյանի նկատմամբ իրականացված գաղտնալսումների «սխեման»:

Սեֆիլյանին զանգահարողներն, ըստ Պապիկյանի, ԱԱԾ-ում դասակարգվել են հետեւյալ սկզբունքով. «Ընտանեկան կապ», «Սասնա ծռերի անդամ», «Հիմնադիր խորհրդարան», «Մտերիմների «կինը»», «փաստաբան», «լրագրող», «պատգամավոր» «երգիչ», «Նոր Հայաստան ճակատ», «չի պարզվել»: Իր ճառում պաշտպանը նշեց, որ 2016 թ. հունվարի 12-ին Սեֆիլյանը հրավիրվում է քննչական կոմիտե, հերթական հարցաքննությանը, որի սկզբում քննիչ Մակինյանը Սեֆիլյանին զգուշացնում եւ սպառնում է՝ եթե չդադարեցնես քո գործունեությունը, ապա քեզ ազատությունից կզրկենք, սա քո վերջին զգուշացումն է: Պապիկյանի խոսքով՝  դրան նախորդող 2015 թ. նոյեմբերի 11-ի Սեֆիլյանի ՔԿ-ում իրականացված հարցաքննությունը եւ 2016 թ. հունվարի 12-ի հարցաքննությունը հիմնականում նույն բովանդակության էր, եւ ըստ նրա՝ ակնհայտ էր, որ հունվարի 12-ին Սեֆիլյանը ոչ թե հրավիրվել էր հարցաքննության, այլ հրավիրվել էր վերջին զգուշացման: «Հասարակական-քաղաքական գործչից քննիչը, իհարկե շատ ավելի բարձրաստիճան անձանց շուրթերով ու ցուցումով, պահանջում եւ սպառնում է դադարեցնել գործունեությունը: Ի՞նչ էին մտածում այս պահանջի եւ սպառնալիքի հետեւում կանգնած անձինք, երբ քաղաքական գործչին իր գործունեությունից ձեռնպահ մնալու պահանջ եւ սպառնալիք էին ներկայացնում: Սեֆիլյանը, բնականաբար, այդօրինակ սպառնալիքներին ուշադրություն չի դարձնում եւ շարունակում է իր հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունը: Ինչպես պարզվում է հետագայում, այդ սպառնալիքը իրապես վերջինն է լինում: Հասկանալով, որ անհնար է սպառնալիքի ճանապարհով լռեցնել կամ կասեցնել քաղաքական գործչի գործունեությունը, այսպես կոչված զգուշացումից արդեն 2 օր հետո, իրավապահները Սեֆիլյանի դեմ սկսում են կիրառել այլ միջոցներ եւ 2016 թ. հունվարի 14-ին Սմբատ Գալոյանն իր դիմումի համաձայն լուծում է ՊՆ-ի հետ գործող պայմանագիրը , գյուղից տեղափոխվում Երեւան, առանձին բնակվելու, որպեսզի «օժանդակի» Հովհաննեսին (գործով ամբաստանյալ,-հեղ.) եւ մյուսներին՝ զորամասի եւ հեռուստաաշտարակի գրավման հարցում, որն իբր թե նախատեսել էր Սեֆիլյանը: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այս օժանդակությունը շատ «օգտակար» եղավ Սեֆիլյանի դեմ նոր ապօրինի գործ հարուցելու եւ նրան կրկին կալանավորելու համար»,–իր ճառում նշեց Պապիկյանը: Վերջինս, ի դեպ, պարբերաբար հայտարարել է,որ Սեֆիլյանի եւ մյուսների դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանը եւ վկա՝ կրկին նրանց դեմ ցուցմունք տված Գալոյանը ԱԱԾ-ի «լրտեսներն» են:

Հաջորդիվ հեռախոսային խոսակցության ժամանակ Սեֆիլյանին վտանգի մասին է զգուշացնում Վիտալի Բալասանյանը: Նա զգուշացնում է, որ Սեֆիլյանը Արցախ չգնա: Հիշեցնենք, որ 2016 թվականին «100»-ամյակն առանց ռեժիմի նախաձեռնությունը ավտոերթ էր նախատես դեպի Արցախ, սակայն Բերձոր չհասած՝ ոստիկանական մեքենաներով դիմակավորված եւ զինված անհայտ անձինք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Պապիկյանի խոսքով՝ 2015 թ. հունվարի 30-ին երեկոյան ժամը 22:14-ին Ժիրայր Սեֆիլյանին է զանգահարում Վիտալի Բալասանյանը եւ ուղղակի, բաց տեքստով զգուշացնում՝ երթ չանեք, այլապես շատ վատ է լինելու: Ապա Պապիկյանը մեջբերեց մեկ հատված այդ զրույցից. «Լսի, էդ բանը մի արեք, լսի, բան եմ ասում: Վերջապես հազար տարվա ընկերներ ենք, չէ՞:Ես քեզ խնդրում եմ այդ երթը մի արեք: Այլապես ինձ ուրիշ «վարյանտ» չի մնում: Ինձ իզուր տեղը մի քաշի, բեր Զաբուխ, մեր հարաբերություններն էլ կփչանան»,- այսպիսին է եղել գաղտնալսման սղագրությունը:

«Երկիրը կուլ են տալիս, 42 հազար են կուլ տալիս, մենք պետք ա դրա դեմը առնենք... Վիտո ջան, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու, որովհետեւ մենք չենք գալիս խառնելու»,-արձագանքել է Ժիրայր Սեֆիլյանը: Պապիկյանը նշեց, որ անգամ Հիմնադիր խորհրդարանի վրա հարձակման վայրն է իմացել Վիտալի Բալասանյանը։

Հաջորդ նիստում Պապիկյանը կշարունակի իր ճառը. այն տեղի կունենա մարտի 16-ին ժամը 11:00-ին:

Տպել
7753 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ