Ժողովուրդը կարող է գոհ լինել, որ անկախ է․ Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրությունների ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Նա նշեց, թե չի կարծում, որ հայ ժողովուրդն ինչ-որ բանից դժգոհ է, եւ դա լրագրողների տեսակետն է։ Սահակյանի խոսքով՝ հայ ժողովուրդն ուզում է ընդամենը շատ լավ ապրել:

Դիտարկմանը`թե պարբերաբար հնչում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Սահակյանն արձագանքեց. «Նման տեսակետ գոյություն չունի, ես կարծում եմ, որ առաջինը ես եմ դա արձագանքել լրագրողների մոտ, առաջարկություն եմ արել եւ այդ առաջարկությունը պահպանելու եմ, այդպիսի խնդիր գոյություն չունի, թե ինչ-որ մի տեղ կա, որ միայն մեկ մարդ է արժանի, ես գտնում եմ՝ այս պահին արժանի է Սերժ Սարգսյանը»: 

«Սա այն ժամանակաշրջանն է, երբ հանրապետականն իր որոշումը պիտի կայացնի, իհարկե, ես հավատում եմ, որ իր որոշումը կկայացնի այնպես, ինչպես ես նախապես ասել էի: Դրա համար ես այս պահին հարմար չեմ գտնում այս իմաստով շատ երկար խոսել: Ես ինքս գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում կարողանա շարունակել իր աշխատանքը, եւ որ ասում եք՝ այսօր ժողովուրդը դժգոհում է, չնայած ես դրա հետ համաձայն չեմ, պետք է մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի ամուր, ամրակուռ երկիր ունենա»,- ասաց Սահակյանը։

Դիտարկմանը, թե նրա քաղաքականության արդյունքում է այս իրավիճակը հասունացել, Սահակյանը արձագանքեց. «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան՝ ինչը, որ ձեռք է բերել: Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար հստակ ճանապարհ բացեն, ինքը ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում, իսկ այդ ամենի համար իշխանությունները պետք է այնպես աշխատեն, որ ժողովրդի հետ միասին կարողանան այդ ճանապարհը բացեն, որը սպասում ենք բոլորս»: Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ում այս պահին վարչապետի թեկնածուների քննարկումներ չկան, երբ լինի՝ յուրաքանչյուրն իր կարծիքը կհայտնի։

Հարցին, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետ լինել, Սահակյանը պատասխանեց. «Չեմ ուզում այդ մասին մտածել, որովհետեւ մտածում եմ, որ կկարողանամ արգումենտներն այնպես ներկայացնել, որ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ՀՀԿ-ն կհավատան»։

Հարցին, թե ժողովուրդը ինչի՞ց պետք է գոհ լինի, Սահակյանը նշեց, որ ժողովուրդը կարող է գոհ լինել, որ անկախ է։ Դիտարկմանը՝ թե ժողովուրդն անկախ է, բայց՝ աղքատ, Սահակյանն արձագանքեց. «Աղքատությունը մի կողմի վրա դրեք եւ պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք՝ անկախությունն այլ բան է, աղքատությունը այլ բան է, հարստությունն այլ բան է: Այն ժողովուրդը, եթե անկախության ճանապարհով չի գնում, նա ընդհանրապես համաշխարհային մասշտաբով եւ մարդկության հիմնական ճանապարհներից դուրս մնացող ժողովուրդ է»:

Հարցին, թե ինչո՞ւ են իշխանություններն ընկել հարստության հետեւից, Սահակյանը պատասխանեց. «Եթե նման բան կա, դուք պետք է այդպիսի մարդկանց քննադատեք, բայց դա կապ չունի Հայաստանի անկախության հետ»:

Տպել
2350 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին