Ճանապարհ, հայ համայնք եւ առեւտուր. ի՞նչ հարցեր կքննարկվեն Վրաստանի վարչապետի հետ Երեւանում

Այսօր՝ մարտի 2-ին Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլու գլխավորած պատվիրակությունը: Վրաց վարչապետի այցը Հայաստան պետք է տեղի ունենար դեռեւս անցած տարվա դեկտեմբերի մեկին, սակայն հետաձգվել էր վրացական կողմի խնդրանքով՝ կապված Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելու հետ: Ներկայացնում ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի տարածած տեղեկանքը հայ-վրացական հարաբերությունների մասին:

Վրաստանում, ինչպես եւ Հայաստանում, անցում է կատարվում կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի, սակայն ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում արդեն իսկ վարչապետն ունի շատ ավելի լայն լիազորություններ, եւ Գեորգի Կվիրիկաշվիլու այցը, փաստացի, Վրաստանի առաջին դեմքի այցն է Հայաստան:

Վրաստանը Հայաստանի հարեւան միակ քրիստոնեական երկիրն է, որի հետ նաեւ չկան որեւէ սկզբունքային տարաձայնություններ կամ չկարգավորված խնդիրներ: Ըստ այդմ, Հայաստանի երկկողմանի շփումները Վրաստանի հետ շատ ավելի ակտիվ են, քան որեւէ այլ երկրի հետ:

Այդ մասին են վկայում նաեւ փոխայցելությունների հաճախականությունը: Ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի հրապարակած տվյալների՝ ՀՀ բոլոր նախագահներն այցելել են Վրաստան, սակայն ՀՀ նախագահի առաջին այցը եղել է 1996 թվականի հունիսին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից չորս տարի անց: Այն ժամանակ Վրաստան էր այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք արդեն այցերը խիստ հաճախանում են: Քոչարյանը, մասնավորապես, Վրաստան է այցելել յոթ անգամ, փաստացի, 2000-ից 2007 թվականների ընթացքում ՀՀ նախագահը Վրաստան է այցելել ամեն տարի:

Սերժ Սարգսյանը Վրաստան է այցելել ընդամենը վեց անգամ՝ 2008-ին, 2010-ին, 2011-ին, 2014-ին, 2015-ին եւ 2017-ին:

Վրաստանի առաջին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Հայաստան է այցելել 1993 թվականին՝ որպես Վրաստանի Պետության ղեկավար եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ: Հետագայում, նախագահի կարգավիճակով, Շեւարդնաձեն Հայաստան է այցելել նաեւ 1997, 1999 (երկու անգամ) եւ 2001 թվականներին:

Վրաստանում իշխանափոխությունից հետո՝ 2004 թվականի մարտին առաջին անգամ Հայաստան է այցելում վրաց նոր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հետագայում այցելում է Հայաստան եւս 5 անգամ՝ 2005, 2006, 2007, 2009 եւ 2011 թվականներին:

Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստան է այցելել 2014 թվականի փետրվարին: Նույն տարվա օգոստոսին Հայաստանում է եղել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ արդեն դեկտեմբերին՝ այն ժամանակ դեռեւս փոխվարչապետ եւ էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, 2013 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 86,1 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ ներմուծել՝ 65,8 միլիոնի: Համաձայն նույն աղբյուրի՝ Հայաստանը Վրաստանից ներմուծում է հիմնականում գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք եւ դեղամիջոցներ, իսկ արտահանում լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական եւ թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք եւ սննդի արդյունաբերության արտադրանք:

Վրաստանը Հայաստանի համար բացառիկ կարեւորություն ներկայացնող երկիր է: Վրաստանի տարածքով է անցնում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ տխրահռչակ Վերին Լարսի անցակետով: Սույն ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը հայ-վրացական բանակցությունների առանցքային թեմաներից է: Վրաստանի նավահանգիստներով Հայաստանը նաեւ ամենամոտ ելքն է ստանում դեպի ծով:

Ըստ Վիքիպեդիայի տվյալների՝ Վրաստանում ներկայումս բնակվում է շուրջ 350 հազար հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են Ջավախքում, որտեղ կա կոմպակտ հայ բնակչություն, եւ մայրաքաղաք Թբիլիսիում: Հայերն ավանդաբար մեծ դեր են խաղացել Վրաստանի սոցիալ-տնտեսական եւ հասարակաքաղաքական կյանքում: Ներկայում հայերը ներկայացված են վրաց խորհրդարանում երեք պատգամավորներով՝ Հենզել Մկոյան, Սամվել Մանուկյան եւ Ռուսլան Պողոսյան:

Տպել
1199 դիտում

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին