«Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնը Գյումրիում փակել է իր մասնաճյուղը

«Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղը փակվել է: Փակման մասին պրոթեզներ կրող գյումրեցիներին եւ Շիրակի մարզի մյուս համայնքների բնակիչներին որեւէ մեկը նախապես տեղյակ չի պահել: Այսօր վերջույթների պրոթեզներ կրողները կանգնած են փաստի առաջ: Շիրակի մարզում արդեն 25 տարուց ավել բոլորին սպասարկում էր փակված «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի Գյումրու մասնաճյուղը: Այն, որ հաշմանդամություն ունեցողները մնացել են առանց ձեռք ու ոտքի, իմացել են շատ անսպասելի: Հովունու բնակիչ Արամի ձեռքի պրոթեզը վնասվել է, եկել է Գյումրի, որ գնա մասնաճյուղում սովորականի նման նորոգելու, տեսել է դուռը փակ է: Ասել են հույսդ կտրի, փակել են: Բայց Արամը նաեւ մարզիկ է, բազկամարտով է զբաղվում, առաջիկայում էլ պետք է մասնակցի Հաշմանդամային սպորտի 16-րդ փառատոնին: Ձեռքի կոտրված պրոթեզը լուրջ դժվարություններ է առաջացնում:

Լուսանկարում՝ Հովունիի բնակիչ Արամ Մարտիրոսյան

Պրոթեզի վնասված հատվածը եւ տանջանքն է ջուրը լցնում, եւ ուսն է ցավեցնում ու ձգում: Պրոթեզներ կրողներն այսպես երկար դիմանալ չեն կարող: Ասում են՝ ոնց որ սարքի մի մասը փչանա, չսարքես, կաշխատի՞: Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Արմինե Նիկողոսյանն ասում է՝ եւ խնդրին է ծանոթ, նաեւ դեկտեմբերին Երեւանի բողոքի ակցիային է մասնակցել, բայց՝ անօգուտ:

Լուսանկարում ՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Արմինե Նիկողոսյան

«Հենց երեկ էլ խոսել եմ հետները, ասել են դեռ պետք է սպասեք: Բայց սպասել էլ չի լինում էլի, իրանք տենդեր հայտարարեցին, արդյունքն էլ դեռ պարզ չէ, բայց մինչ էդ փաստորեն մեր ջարդված պրոթեզները ոչ մի տեղ չենք կարող սարքել, իսկ մենք էդ մասնագետներին անընդհատ ամեն հարցով դիմում էինք, մենք սովորել ենք գերմանական պրոթեզներին, ոտքից ու ձեռքից ոչնչով չի տարբերվում, բայց դե պրոթեզ է, անընդհատ մի բան լինում է, վնասվում է, աննշան թերությունը եթե մնում է, ավելի է խորանում»,-ասում է Արմինե Նիկողոսյանը: 

Հայտարարված մրցույթի արդյունքների մասին ոչինչ չեն ասել հաշմանդամություն ունեցողներին, ոչ էլ մասնաճյուղն են դեռ բացել: Միայն ասել են, որ երկու ընկերություն է մասնակցել մրցույթին: Բայց դրանք տարբեր գործ են անում,-ասում է Արմինե Նիկողոսյանը: «Մեկը պրոթեզի վերեւի մասն է պատրատելու, մյուսը՝ ներքեւի, ազդրն ուրիշ ընկերություն է սարքելու, ոտնաթաթը՝ ուրիշ: Դա կլինի արդեն լուրջ խնդիր մեր համար: Օրինակ՝ ես: Անվասայլակով եմ տեղափոխվում եւ ինձ համար դժվար կլինի վերջույթ եւ վերեւի մաս տարբեր ընկերություններում պատվիրելը: Նույն տեղում են սարքում, էլի խնդիրներ են լինում, ասենք չափսերի հետ կապված: Հիմա ինչ գիտեք մեկի պատրաստած սրունքը մյուսի պատրաստած թաթին կհարմարվի՞»,-ասում է նա:

Նաեւ լուրջ խնդիր կլինի, եթե Գյումրիում փակված մասնաճյուղը չբացվի: Ամեն մանրուքի համար Երեւան հասնել չեն կարողանա: «Նախ փոխադրամիջոց չկա, հետո ֆինանսական խնդիրներ կան: Քաղաքի մեջ շարժվել չեն կարող, ուր մնաց՝ հասնեն Երեւան»,-ընդգծում է Նիկողոսյանը: Այսօր բոլորը փաստացի մատնված են անգործության: Քիչ են շարժվում, որպեսզի պրոթեզները չվնասվեն, մինչեւ հասկանան, թե Գյումրիում ով եւ երբվանից է իրենց սպասարկելու: Մոտավոր հաշվարկով Շիրակի մարզում 100-ից ավել պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող կա:

Ի դեպ, հունվարին կայացած մրցույթին մասնակցել են դաշտում երկու տասնամյակից ավել աշխատած «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը եւ սպասարկման ցածր գին առաջարկած «Պրոթեզոօրթոպեդիկ» ՓԲԸ-ն, որն, ըստ հաշմանդամություն ունեցողների, ցածր գինն առաջարկում է որակի եւ իրենց առողջության հաշվին, քանի որ աշխատում է չինական հումքով: Համեմատեք գերմանական կոշիկը չինականի հետ, ո՞րը կընտրեք»,-հարցնում են նրանք:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:

Տպել
5612 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել