Ինչո՞ւ է 26-ամյա երիտասարդը ծեծի ենթարկել տրանսգենդեր անձին. հանցագործության շարժառիթը

Նախօրեին 32-ամյա տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել:

Այս մասին մեր զրուցում ասաց «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը: Նա ասաց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):

Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը 04:50-ին 26-ամյա մի երիտասարդ դաժան ծեծի էր ենթարկել տրանսգենդեր կնոջը, ապա այրել նրա բնակարանը: Ոստիկանությունը երիտասարդին բերման էր ենթարկել, սակայն ազատ արձակել:

Մեզ հայտնի դարձավ, որ 26-ամյա երիտասարդը կնոջը ծեծի է ենթարկել այն բանի համար, որ վերջինս խաբել է իրեն: Մասնավորապես տեղեկացանք, որ երիտասադրը տրանսգնեդր կնոջ հետ ծանոթացել է ինտերնետային կայքով, իսկ այդ օրն էլ ըստ պայմանավորվածության (գումարի դիմաց) երիտասարդը գնացել էր կնոջ բնակարան նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Սակայն «գործն» այլ ընթացք է ստացել. երբ 26-ամյա երիտասադրը հասկացել է, որ գործ ունի ոչ թե կնոջ, այլ՝ տղամարդու հետ, որից հետո նրան ծեծի է ենթարկել, ապա այրել բնակարանը:

Տրանսգենդեր անձը տեղափոխվել է Թիվ 1 հիվանդանոցային համալիր: ԵՊԲՀ լրատվականից մեր հարցին ի պատասխան ասացին, որ տուժածի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Վիճակը գնահատվում է ծանր կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Կինն այդ բնակարանում ապրում էր վարձակալական հիմունքներով: Երեկ տանտերը եկել է եւ իր բնակարանը հայտնաբերել ամբողջովին այրված: Բնակարանի տանտերը՝ բրոկերի միջոցով է տունը հանձնել վարձակալության: Նա երեկ այցելել է ոստիկանություն՝ փորձելու պարզել դեպքի մանրամասները: Անմիջապես հարեւանությամբ ապրող բնակիչը մեր զրույցում ասաց, որ տրանսգենդեր կնոջը երբեւէ չի տեսել եւ չի լսել նրա մասին: Այդ օրն էլ վիճաբանության ձայներ չի լսել: Արթանցել են իրավապահների թակոցներից, երբ նրանք հորդորել են դուրս գալ տարածքից՝ հդրեհի պատճառով:

Տեղեկացանք, որ 32-ամյա անձը մի քանի ամիս է, ինչ վարձով ապրում էր այդ բնակարանում:

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց, որ երեկ այցելել է տրանսգենդեր կնոջը, նրա վիճակը շատ վատ է եղել, չի կարողացել ոչ խոսել, ոչ տեղաշարժվել: Ասաց, որ նախկինւմ նրան չի ճանաչել, չգիտի աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, ինչով է զբաղվում: Դրդապատճաների մասին նույնպես ասաց, որ տեղյակ չէ: «Հայ հաասարակությունը քննարկում է ոչ թե այն, թե ինչ հանցագործություն է եղել, այլ՝ որ լավ են արել, պետք է սպանեին, ոչ թե հասներ հիվանդանոց: Շատ ցավոտ է, որ հայ հասարակությունը հոմոֆոբ եւ տրանսոֆոբ»,-ասում է նա: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը զբաղվում է ԼԳԲՏ + համայնքի առավել խոցելի ներկայացուցիչների՝ տրանսգենդեր մարդկանց խնդիրներով: Մեր հարցին, թե վիճակագրություն կա՞ քանի տրանգենդեր է հարձակման ենթարկվել օրինակ 2017 թվականին, Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ ատելության հիմքով հանցագործությունները հասնում են մոտ 100-ի: Կազմակերպությունը առաջիկայում այդ մասով զեկույց է ներկայացնելու:

Ընդհանուր առմամբ տրանսգենդերները իրենց առօրյա կյանքում հաճախ են հասարակության կողմից արժանանում հոգեբանական եւ ֆիզիկական բռնության:

Այս խնդրիրն ուշադրության կենտրոնում է պահում նաեւ ՄԻՊ-ը: Մասնավորապես 2017 թվականին հրապարկվել է զեկույց համաձայն որի՝ 2016 թվականին արձանագրվել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ ոտնձգության 13 դեպք, որոնցից 3-ը արտահայտվել են ֆիզիկական բռնությամբ: Բռնության երկու դեպքերի զոհ է դարձել տրանսգենդեր անձը. մի դեպքում փողոցում ենթարկվել է հարձակման եւ ծեծի, իսկ երկրորդում՝ դանակահարվել: Երրորդ դեպքում՝ անչափահասը, ում նույնասեռական լինելու հանգամանքը հայտնի է դարձել դպրոցում, այնուհետև՝ ընտանիքում, ենթարկվել է բռնության և սահմանափակվել է վերջինիս ազատությունը: 2018-ի զեկույցը դեռ չի հրապարակվել:

ՀՀ քննչական կմոիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ հարուցված քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով 01.03.18թ. ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրը ընդունվել վարույթ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի համարում, 4-րդ էջում:

Տպել
5385 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա