Ռուսները դեռ գալիս են եւ կմանիպուլացնեն ԱՄՆ-ում ընտրությունները․ վստահ է Քլինթոնը

Անկախ նրանից, թե Դոնալդ Թրամփն ինչ կորոշի՝ Ռուսաստանն ապագայում եւս փորձելու է մանիպուլացնել ԱՄՆ ընտրությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախկին նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը

Նրա խոսքով, Ռուսաստանը դեռեւս արշավում է համացանցային ոլորտում ԱՄՆ-ի վրա։  «Ես սա ասում եմ որպես նախկին պետքարտուղար եւ որպես ամերիկացի՝ ռուսները դեռ գալիս են»,- գրել է Քլինթոնը Twitter- ում: «Մեր հետախուզության փորձագետները աղաչում են Թրամփին, որ գործի: Արդյո՞ք նա կշարունակի անտեսել եւ հանձնել, կամ պաշտպանել մեր երկիրը»,- ասել է նա:

Հիշեցենք, որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր հատուկ ծառայությունները համատեղ հետաքննությունից հետո վստահություն էին հայտնել, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որի արդյունքում երկրի ղեկավար ընտրվեց Դոնալդ Թրամփը։ 

Ռուսաստանն այդ մեղադրանքները հերքում է՝ նշելով, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները չունեն ուղիղ ապացույցներ, որոնք կամրապնդեին իրենց տեսակետը։ Դրանք միայն ենթադրություններ են, որոնք կապ չունեն իրականության հետ, բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Տպել
761 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի