Արտագաղթ, մարդկանց չես կարող արգելել ճանապարհորդել. ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյան

ՀՀ ԱԺ-ն ընտրում է ՀՀ 4-րդ նախագահին: Քիչ առաջ ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Նա իր խոսքը սկսեց Մարտի մեկի իրադարձությունները հիշելով:

«Ուղիղ 10 տարի առաջ մեր երիտասարդ պետության ժողովուրդը բախվեց ծանր մարտահրավերի, որի արդյունքում ունեցանք անդառնալի կորուստներ: Գիտեմ, որ ԱԺ-ն Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել է, ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս ողբերգական իրադարձության զոհերի հիշատակին»,- ասաց նա եւ շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրած քաղաքական ուժերին:

«Ինձ արվեց առաջարկ, որը հնրավորություն է տալիս ներդրում ունենալ մեր երկրի խնդիրները լուծելու համար: Սա ինձ համար մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այս, որ մենք թեւակոխում ենք զարգացման մի նոր փուլ»:

Արմեն Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ՀՀ-ն այսօր ունի բանակ, որը իր չափանիշներով չի զիջում եվրոպական երկրների զինված ուժերին:

«Սակայն այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է, սակայն մենք կրում են այդ բեռն արժանապատվության: 26 տարիները մեծ հաղթանակի տարիներն են: Մենք զգացիք հաղթանակի քաղցր համը: Մեր պետությունն այսօր ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաեւ բեւեռացած, ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն: Կարծում եմ, որ հաջորդ 26 տարրիները պետք է կառուցենք՝ հիշելով այն հաջողությունների բանալին, որն ինքներս ենք ստեղծել: Այս պահին մեր հանրապետությունը կանգնած է նոր խաչմերուկի առջեւ: Կա սահմանադրական փոփոխություններ, որոնք պատմական են»,- ասաց Արմեն Սարգսյանը եւ շեշտեց, որ պետք է լինել միասնական ու պայքարել կոռուպցիայի դեմ:

Թեկնածուն կարեւոր ձեռքբերում համարեց քաղհասարակության ստեղծումը: Նա փաստեց, որ Հայաստանի զարգացման համար սփյուռքի ներուժի մի մասն է միայն օգտագործվում, ինչ համար նա հույս հայտնեց՝ միասնական աշխատանքներ տանելու մասին: Խոսելով արտագաղթի մասին նա ասաց, որ մարդկային տեղաշարժերը 21-րդ դարի երեւույթ են:

Արմեն Սարգսյանը խոսեց արտագաղթի մասին, առաջարկեց մի քանի լուծումներ:

«Մարդիկ տեղափոխվում են մի տեղից մյուս տեղը: Արտագաղթ, մարդկանց չես կարող արգելել ճանապարհորդել, գնալ մի տեղից մյուսը: Մեր դեպքում արտագաղթը գերակշռում է ներգաղթին: 26 տարիների ընթացքում Հայաստանը սեղմվում է դեպի Երեւան: Սա լրջագույն խնդիր է: Քաջալերման կարիք կա, քանի որ մեր գյուղերը կարոտ են: Պետք է լինի հարկային, վարկային արտոնություններ, ազգային ծրագրեր, բարեգործություն: Սահմանամերձ գյուղերը կարոտ են նման ուշադրության»,- ասաց Արմեն Սարգսյանը եւ ասաց, որ պետք է սոցիալական արդարություն լինի, պայքար կոռուպցիայի դեմ:

Տպել
3615 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր