Գնալով Հայաստանում ներքաղաքական կյանքը թեժանում է: Մարտի 2-ին նախագահի, իսկ ապրիլի 17-ին վարչապետի ընտրություններն են: Սրան զուգահեռ՝ ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ «ձեռքները ծալած» չեն նստելու: Մասնավորապես՝ խորհրդարանական ԵԼՔ դաշինքը եւ արտախորհրդարանական Ժառանգություն կուսակցությունը նշել են, որ պայքարելու են Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Ծառուկյան խմբակցությունում, թեեւ կարծում են, որ փողոց դուրս գալու համար պետք է լուրջ պատրաստվել: Մասնավորապես, Սերգեյ Բագրատյանը ՀԺ-ի հարցին պատասխանելով նշեց, որ մինչեւ փողոց դուրս գալը լայնամասշտաբ գործողությունների պլան պետք է մշակել:

«Դա բավականին բարդ գործընթաց է եւ պետք է հասարակությանը պատրաստել: Եթե հայտարարենք, որ վաղը ժողովուրդը պետք է փողոց դուրս գա, առանց հիմնավորման, դա բարդ կլինի եւ ի սկզբանե կարող է ձախողվել: Փողոցային հուժկու ակցիայի համար պետք է երկարատեւ նախապատրաստական աշխատանքներ տանել: Հանպատրաստի փողոց դուրս գալը կարող է հանգեցնել անհաջողության եւ հիասթափության: Պետք է հասկանալ, թե ինչի համար են անում այդ պայքարը: Մենք դեռ չգիտենք, թե ով է ՀՀԿ-ի թեկնածուն, բայց եթե կանխարգելիչ պայքար են սկսում եւ հավաքվում է 200 մարդ, դա կհամարվի, որ Սերժ Սարգսյանին չե՞ն ուզում»,- ասաց նա:

ՀՀԿ-ի գործընկեր՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համամիտ չէ, որ քաղաքացիները դժգոհ են ներկա իրավիճակից, որ հասարակությունում անհանգիստ են եւ պատրաստ են փողոց դուրս գալ: Իսկ, ահա իշխող ՀՀԿ-ում չեն բացառում, որ հնարավոր է ներքաղաքական խմորումներ՝ ցույցերի, հանրահավաքների եւ երթերի տեսքով, բայց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը դժվարանում է ասել, թե ընդդիմության փողոց դուրս գալն ինչ արդյունք է տալու:

«Հնարավոր է, որ տեղի ունենան երթեր, միտինգներ: Ժողովրդավարության ժամանակները զարգանում են եւ երթեր տեղի կունենան, չի բացառվում, հատկապես այն դեպքում, երբ նման ցանկություն էլ հայտնել են: Չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կտա, որովհետեւ չգիտեմ, թե ինչ են հասկանում արդյունք ասելով»,- ասում է Գագիկ Մելիքյանը եւ նշում, որ վարչապետի իրենց թեկնածուն անհայտ է:

Հարցին, թե՝ ընդհանրապես փողոցային պայքարն արդյունք տալի՞ս է, ՀՀԿ խմբակցության քարտուղարն առաջարկում է նախաձեռնող ընդդիմությունից ճշտել: «Վերջին շրջանում տեսնում ենք, որ ընդդիմության ցույցերն այնքան էլ հաջող չեն անցնում»:

Մարտի 5-ին նախատեսվում է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ քաղհասարակության հանդիպումն Ազատության հրապարակում: Գագիկ Մելիքյանն ասում է, որ քաղհասարակության եւ ընդդիմության հանդիպումները չեն կարող իշխանությանն անհանգստացնել, քանի դեռ կառուցողական առաջարկություններ չեն հնչել:

«Չեմ կարծում, որ վերացական երթեր կազմակերպելը որեւէ մեկին մտահոգում է եւ չեմ կարծում, որ դա կազմակերպիչներին բավարարում է»,- ասում է Մելիքյանը եւ նշում, որ իրենք եւս պատրաստ են քաղհասարակության կողմից հնչող կառուցողական առաջարկները քննարկել:

Հարցին էլ՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է վերջնական քննարկումների արդյունքում Սերժ Սարգսյանին առաջարկել հրաժարվել 2014 թվականի իր հայտնի խոսքերից՝ վարչապետ չդառնալու մասով: Գագիկ Մելիքյանն այս հարցին շրջանցիկ պատասխաններ էր տալիս, սակայն հաստատեց, որ կուսակցության կանոնադրությունը թույլ է տալիս ԳՄ-ին եւ խորհրդին անհատների որոշումները քննարկման առարկա դարձնել՝ հանուն պետական շահի:

«Պետության շահերից ելնելով մենք միշտ քվեարկում ենք այն նախաձեռնությունների օգտին եւ այն անձանց օգտին, ում նպատակահարմար է գտնում պետական շահը: Այո, իհարկե կուսակցության գործադիր մարմինն ունի այդ լիազորությունը՝ առաջարկություններ եւ քննարկումներ անելու, կուսակցության խորհուրդը եւս նման առաջարկություններ անելու իրավունք ունի: Կարծում եմ, որ գործադիր մարմինը եւ խորհուրդը, առաջնորդվելով իրեն վերապահված իրավունքներից, այն կիրացնի ճիշտ ժամանակին», - ասաց Մելիքյանը եւ ըստ էության՝ հաստատեց, որ Սերժ Սարգսյանի խոսքերը բեկանելու են:

ՀՀԿ-ից Կարեն Ավագյանն էլ կարծում է, որ վարչապետի թեկնածուի առաջադրումը եւ ընտրությունը օրենքով վերապահված է ՀՀԿ-ին, ուստի փողոց դուրս գալու անհրաժեշտություն չկա:

«Քաղաքական զարգացումներն ինքնանպատակ չպետք է լինեն, եթե օրենքի խախտում չկա, ուրեմն ես չեմ կարծում, որ մարդկանց ցանկություններով հասարակությունը պետք է դուրս գա փողոց: Այդ փողոց դուրս գալացողները քանի՞ հոգի են, հաստատ այնքան չեն, որքան ՀՀԿ-ին քվե եւ իշխանություն տվածները: Սա է կառավարության ցանկությունը, մնացածը կարծիքներ են»,- ասաց Կարեն Ավագյանը: Վերջին մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին խնդրի հանուն պետական շահի հրաժարվել 2014-ի իր խոսքերից, պատասխանեց, որ նման հարցերը քննարկվում են ՀՀԿ ԳՄ-ում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում:

Տպել
3953 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ