Պատերազմ և խաղաղություն. ադրբեջանական տարաձայնություններ

Լուսանկարում՝ Է. Նալբանդյանը և Է. Մամեդյարովը Լիսաբոնում Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպմանը, 2010 թ. (ԱԳՆ պաշտոնական կայքից)

Փետրվարի 26-ին Ժնևում մեկնարկեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանը: Նիստերում ելույթներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Մամեդյարովը ելույթ ունեցավ Նալբանդյանից առաջ և իր ելույթում մեծ տեղ հատկացրեց «իր երկրի 20%-ի հայկական օկուպացիային», որի արդյունքում Ադրբեջանն ունի «մեկ շնչին հասնող փախստականների և բռնի տեղահանված անձանց» ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Նա նաև ներկայացրեց Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածը:

Նալբանդյանը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակների համատեքստում խոսեց Սումգայիթյան ջարդերի մասին և նշեց, որ այդ հանցագործության պատասխանատուների անպատժելիությունը բերեց նոր ողբերգությունների, «ինչպիսիք էին հայկական կոտորածները և էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում և շատ այլ վայրերում»:

Նալբանդյանն անդրադարձավ նաև Խոջալուի դեպքերին, նշելով, որ Ադրբեջանի կողմից շինծու մեղադրանքները, այդ թվում Խոջալուի քարոզչությունը, իրենց ոճրագործությունները կոծկելու, պատասխանատվությունից խուսափելու և ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում:

Մամեդյարովը իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքները և կայուն զարգացումը փոխլրացնող երևույթներ են: Իսկ որպես կայուն զարգացման երաշխիք նա բերեց կայացած կրթությունը, որը «Ադրբեջանի ներքին քաղաքականության գլխավոր առաջնահերթյունն է»: Կա՛մ Մամեդյարովը անկեղծորեն տեղյակ չէ իր երկրի կրթական համակարգից, կա՛մ Ադրբեջանում սեփական պատկերացումն ունեն կայացած կրթական համակարգի վերաբերյալ:

Նալբանդյանը, խոսելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին, հպանցիկ անդրադարձ կատարեց նաև ադրբեջանական «կայացած կրթությանը», նշելով, որ «մարդու իրավունքներով զբաղվող շատ կառույցներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից հայերի նկատմամբ մշտապես կիրառվող ատելության քարոզի առնչությամբ»:

Մամեդյարովի ելույթի  հետ գրեթե միաժամանակ ադրբեջանական մամուլում, ռուսական «ՌԻԱ նովոստի»-ին արված հղումով, լուր տարածվեց, որ Մամեդյարովը Ժնևում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացին վերադառնալու մասին, եւ հավելել, որ «պաշտոնական Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք այս պահին չկա»:

Նա բավական հետաքրքիր ձևակերպմամբ է անդրադարձել խաղաղ կարգավորմանը, ասելով, որ «քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այդ գործընթացը, քանի որ բոլորը գիտեն, թե որ ճանապարհով է պետք գնալ, որպեսզի զորքերը վերադառնան զորանոցներ, մարդիկ վերադառնան իրենց տները և խաղաղություն հաստատվի»:

«ՌԻԱ նովոստի»-ի կայքում որևէ անդրադարձ չկա Մամեդյարովի՝ Ժնևի ելույթի կամ ընդհանրապես այցի վերաբերյալ, ուստի հիմքեր կան ենթադրելու, որ այս (ապա)տեղեկատվությունը, տարածվել է ներքին լսարանի, կամ Հայաստանի համար՝ ադրբեջանական լավագույն ավանդույթներով ուշադրություն շեղելու նպատակով:

Այդուհանդերձ, եթե անգամ նման միտք արտահայտվել է Ժնևում, ապա, միևնույն է, դրա կապն իրականության հետ լուրջ կասկածի տակ է: Մինչ Մամեդյարովը Ժնևում էր, Ալիևի օգնական Ալի Հասանովը գտնվում էր Ամստերդամում՝ Եվրոպայի ադրբեջանցիների Կոնգրեսի 6-րդ արտահերթ համագումարին:

Այնտեղ հնչեցրած նրա մտքերից ամենևին չի բխում, որ Ադրբեջանը պատրաստ է երկխոսության: Երկխոսությանը որոշակիորեն խանգարում են նրա ելույթում տեղ գտած «Իրևանի խանությունը ադրբեջանական պետություն է», «Հայաստանը օկուպացիայի և պատերազմի խորհրդանիշ է», «եթե մեզ չխանգարեն՝ մեկ շաբաթում կազատագրենք մեր տարածքները» և նմանօրինակ այլ ձևակերպումները: Հասանովը նաև նշել է, որ Ադրբեջանին և Եվրոպայում բնակվող ադրբեջանցիներին դիմակայում է եվրոպական վերնախավի հետ սերտ կապեր ունեցող հզոր հայկական սփյուռքը՝ ճյուղավորված ցանցով և կենտրոններով՝ Բրյուսելում, Լոնդոնում ու Փարիզում: Սա, թերևս, միակ դեպքն է, երբ մեր ցանկությունը համընկնում է ադրբեջանցու պատկերացրած իրականության հետ:

Միայն Ալի Հասանովի հայտարարությունները չեն, որ հակասում են ակտիվ բանակցությունների վերսկսման մասին Մամեդյարովի մտքերին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը  ՀԿ-ում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ ավելի լավ կլիներ, եթե միջազգային կառույցները զբաղվեին հակամարտության բուն պատճառների վերացման ուղղությամբ, քան հակամարտության հետևանքների հետաքննությամբ: Իսկ այն, որ Հասանովը «բուն պատճառներ ասելով»  նկատի ունի հայերի արդարացի պահանջները, առնվազն բարդ է հերքելը:

Չենք կարող շրջանցել նաև Ալիևի ունեցած տարածքային նկրտումները՝ ընդհուպ մինչեւ Երեւան, որոնց մասին նա հայտարարեց փետրվարի 8-ին, իշխող կուսակցության համագումարին: Դրա վերաբերյալ անգամ իրենց ծույլ կոչերն արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, կրկին հակամարտության կողմերն հորդորելով զուսպ լինել եւ այլն: Ադրբեջանի նախագահը նախկինում էլ, մանավանդ նախընտրական շրջաններում բազմիցս հանդես է եկել նման հռետորաբանությամբ, ինչը, սակայն, պատերազմի չի բերել: Հնարավոր է, որ այս անգամ ևս ամեն ինչ սահմանափակվի առավելագույնը ընտրություններին և դրան հաջորդող մի քանի օրերին սահմանային լարվածության աճով:

Չի բացառվում նաև, որ իրարամերժ հայտարարությունների հիմքում ընկած է ադրբեջանական ներիշխանական պայքարը: Հայտնի է, որ Ալիևի կնոջ կլանի՝ Փաշաևների և ավագ Ալիևի «հին գվարդիայի» միջև հարաբերությունները լարված են, իսկ տեսակետներն ու հետաքրքրությունները չեն համընկնում: Սա ավելի ձեռնտու տարբերակ է մեզ համար, քանի որ ընտրություններից հետո Ալիևը զբաղված կլինի ներքաղաքական խնդիրներով և կտրուկ  քայլերի գնալու հավանականությունը զգալիորեն կնվազի: Եթե, իհարկե, նրան հաջողվի պահպանել երկու ուժերի բալանսը, հակառակ դեպքում միգուցե անհրաժեշտ կլինի արհեստականորեն շեղել ուշադրությունը՝ ստեղծելով ավելի թեժ կետ: Այդուհանդերձ, անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան, կամ գուցե չեն ունենա Ադրբեջանում ընտրություններից հետո, մեզ անհրաժեշտ է պատրաստ լինել դեպքերի ցանկացած զարգացման: Ոչ մի երաշխիք չկա, որ դիվանագետները հանկարծ չեն հոգնի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպել
3002 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին