Թմրամիջոցների համար դեղատոմս կտպագրի պետությունը, մնացածի հոգսը բուժհաստատություններինն է

Արդեն մարտի 1-ից արգելվելու է մի շարք անուն դեղերի ազատ վաճառքը: Եւս երկու խմբի դեղերի բացթողումը դեղատոմսով է դառնալու հուլիսի 1-ից եւ հոկտեմբերի 1-ից: Արդյունքում Հայաստանում գրանցված ավելի քան 4 700 անուն դեղերից մոտ 3 700-ը հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության պարագայում:

Թե ինչպես կգործի կառավարության համապատասխան որոշումը, ցույց կտա ժամանակը, որովհետեւ նախկինում էլ բազմաթիվ դեղեր ընդգրկված են եղել դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում, բայց ինչպես թերեւս բոլորին է հայտնի, այդ թղթի կտորի բացակայությունը խոչընդոտ չի եղել անհրաժեշտ դեղը գնելու համար:

Ամեն դեպքում, նոր կարգի  համաձայն, նախատեսվում է, որ պետք է լինի դեղատոմսի 4 ձեւաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի տրամադրվող դեղերի համար: Որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվելու է։

ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե սահմանված նոր նմուշի դեղատոմսերն ինչ կարգով կամ որտեղից են ձեռք բերելու բուժհաստատությունները: Հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն, N 1 դեղատոմսը, որը նախատեսված է թմրամիջոց պարունակող դեղերի համար, բուժհասատտություններին հատկացնելու է նախարարությունը: Մնացած 3 ձեւերը ձեռք են բերելու բժշկական կազմակերպությունները:

Երեւանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից, օրինակ, պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրին, որ համալսարանի «Հերացի» եւ «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում դեղատոմսերի համար սահմանված ձեւաթղթերի տպագրման աշխատանքներն ավարտված են: «Այժմ ընթանում է անհրաժեշտ ձեւաթղթերի՝ բաժանմունքներին բաշխման գործընթացը, որպեսզի մարտի 1-ից, ըստ սահմանված կարգի, համալսարանական հիվանդանոցներն ապահովված լինեն անհրաժեշտ դեղատոմսերի ձեւաթղթերով»,- նշեցին ԵՊԲՀ-ից:

Ի տարբերություն թմրամիջոց պարունակող դեղերի համար նախատեսված ձեւաթղթերի, որոնք տպագրվում են պետության կողմից, մյուս բոլոր դեպքերում տպագրության հարցերը կարգավորվում են տվյալ հաստատության միջոցների հաշվին՝ համապատասխան ընթացակարգերով:

Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացածը` 6 ամիս: Միաժամանակ, մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը շարունակելու են ուժի մեջ մնալ նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձեւերը: 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում:

Տպել
1788 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան