Ո՞վ է ստում. Լենա Նազարյանը վստահ է՝ ԵԼՔ-ի 7 անդամն էլ դեմ է քվեարկել (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Վերջինս հաշվիչ հանձնաժողովի անդամ էր ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ, որի արդյունքները ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով կեղծվել են։ Գագիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 98 պատգամավորից 96-ը եւ ընդամենը 2-ը դեմ է եղել, այնինչ ԵԼՔ խմբակցության ղեկավարը համոզված է, որ իրենց խմբակցության 7 պատգամավորն էլ դեմ է քվեարկել: Նազարյանը նշեց, որ խնդիր չունի քվեարկության հետ, խնդիրը ընթացակարգի հետ է կապված: «Այդ ընթացակարգը հնարավորություն չի տալիս, լիովին վերահսկել ընտրության ընթացքը»,- նշեց պատգամավորը:

Հարցին` երբ հայտարարվեց երկու դեմ, իսկ նա գիտեր, որ դեմերը շատ են ինչո՞ւ ստորագրեց արձանագրությունը, Նազարյանը պատասխանեց. «Ես իմացա, երբ գնացի խմբակցություն, դա պարզվեց»: Նաեւ նշեց, որ նախօրոք էլ գիտեր, որ իրենց խմբակցության անդամները դեմ էին քվեարկելու:

«Ես վստահ եմ, որ մեր խմբակցության բոլոր անդամները Գագիկ Հարությունյանին դեմ են քվեարկել, հաշվարկի ժամանակ իրավիճակն այնպիսին է, որ քվեաթերթիկները դրվում են սեղանին եւ հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներն ամեն մեկն իր կողմ է տանում քվեաթերթիկը եւ հաշվում: Շատ հնարավոր է եւ կարծում եմ`այդպես էլ տեղի է ունեցել, որ դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով: Ես ինչպե՞ս կարող եմ վերահսկել ամբողջը, երբ ինքս զբաղված եմ քվեաթերթիկ հաշվելով»,- պատասխանեց ԵԼՔ խմբակցության պատգամավորը:

Հարցին հնարավոր բա՞ն է, որ 98 ձայնի միջից առանձնացվեր հենց 7 դեմ ձայնը, ապա դրանցից 5-ը փոխվեր կողմով, իսկ նա այդ ամբողջ գործողությունը չնկատեր, Նազարյանը պատասխանեց. «Այո, իհարկե, հնարավոր է, որ այդպես լինի եւ ես չտեսնեմ: Եթե բոլոր քվեաթերթիկները դրված են սեղանին եւ ամեն մեկը քաշում է իրենը, շատ հեշտ է դա անել»: Նազարյանը նաեւ հավելեց, որ ինքը զբաղված է մի անկյունում հաշվարկով։

Իսկ հարցին, թե ինչո՞ւ է նա վստահ, որ իր խմբակցության անդամները չեն ստում, այլ ստում են մյուսները, նա ասաց, որ վստահում է իր խմբակցության անդամներին: «Վստահ եմ, որովհետեւ ես իրենց ճանաչում եմ, իրենց հետ եմ աշխատում»,- ասաց Նազարյանը:

Տպել
4642 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան