Եթե չտաս մեզ, գողականով հարցը կլուծենք. ՀՀԿ-ական գյուղապետի դեմ հաղորդում է ներկայացվել

Գյուղապետերի կողմից հնարավոր հանցագործությունները չներելու մասին Սերժ Սարգսյանի ելույթից շատ չի անցել, սակայն այդ հարցում որեւէ բան չի փոխվել: Նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Սերժ Սարգսյանն իր ծավալուն ելույթում խոսելով համայնքապետերի մասին ամոթ էր որակել համայնքային գումարները տուն տանող գյուղապետերի արարքը, եւ հայտարարել, որ այսուհետ չեն ներվելու նման գյուղապետերը: Առհասարակ գյուղապետերի կողմից կատարվող հնարավոր անօրինականությունները Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել: Նա ասել էր, թե ինչպես չպետք է լինեն գյուղապետեր:

Մեզ հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի գործունեությունը Սերժ Սարգսյանի կողմից այլեւս ներման չարժանացողների տեսակից է: Փաստաբան Ժիրայր Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն: 

2002 թվականին Աստղաձոր համայնքում կառավարության որոշմամբ վիճակահանություն է իրականացվել եւ նույն գյուղի բնակիչ Կարեն Մաթոսյանին հողատարածք է հատկացվել:

Մաթոսյանը դրա համար վճարել է գույքահարկ, տնօրինել հողատարածքը, տիրապետել այն, սակայն իրավունքի պետական գրանցում կատարելու համար չի դիմել կադաստրի պետական կոմիտե: Այդպես են վարվել նաեւ նույն գյուղի այլ բնակիչներ: 2017 թվականի մարտ ամսից սկսած ոմն Արմեն Հովհաննիսյան ցանկացել է գնել Կարեն Մաթոսյանի 0.12 հա հողակտորը: Այդ ժամանակ հողակտորը Կարեն Մաթոսյանի գիտությամբ մշակելիս է եղել նույն գյուղի բնակիչ Ատոմ Ապետյանը: Ժամանակին Ապետյանի մայրը դիմել է Մաթոսյանին եւ խնդրել հողակտորը մշակել, քանի որ այն անմիջապես իր տան հարեւանությամբ է գտնվում: Կարեն Մաթոսյանն էլ համաձայնվել է, քանի որ հաճախ արտագնա աշխատանքի է մեկնում եւ նպատակ է ունեցել հետագայում այդ տարածքում տուն կառուցել:

2017 թվականից սկսվել է այդ հողակտորի «օրինականացման» գործընթացը: «Համայնքապետարանում սկսվում է որոշումների կայացումը: Հողի նկատմամբ իրավունքը գրանցվում է համայնքին, հետագայում նվիրատվություն է կատարվում Ատոմ Ապետյանին, որն էլ այն վաճառում է Արմեն Հովհաննիսյանին: Հողը ավագանու որոշմամբ է դառնում համայնքային սեփականություն, հետագայում նվիրատվության որոշումն է կայացվում»,- ասաց փաստաբան Ժիրայր Սաֆարյանը՝ նշելով, որ նվիրատվության ժամանակ էլ Կարեն Մաթոսյանը պետք է նախապատվության իրավունք ունենար, քանի որ հիմք ուներ: «Հողի հարցով նաեւ Կարեն Մաթոսյանի նկատմամբ ճնշումներ են եղել: Ասել են՝ եթե չտաս մեզ, գողականով հարցը կլուծենք եւ այլն: Կարենն իր բացատրության մեջ նշել է, որ Ատոմի մերձավորներն են եղել ասողները»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն եւ միջնորդել են, որպեսզի գործի ենթակայությունը որոշելուց այն ուղարկեն հատուկ քննչական ծառայություն, քանի որ հաղորդումը պաշտոնատար անձի վերաբերյալ է եղել: Քրեական գործ դեռ չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվում: «Քննչական որ մտանք, ընդհանուր մթնոլորտն այն է, որ գործ չպետք է հարուցվի»,- նկատեց փաստաբանը:

Բացի դրանից Ժիրայր Սաֆարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան, սակայն հայցը դեռ վարույթ չի ընդունվել: Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից, փաստաբանն ասաց.«Վարչական դատարանից մեծ ակնկալիքներ ունենք: Դատարանում իրավունքի գրանցումների հետ կապված հաջողություներ ունենք: Այն կարծրատիպը, որ ամեն դեպքում մերժելու են, այդքան էլ այդպես չի: Վարչական դատարանից ակնկալիք միանշանակ կա: Ես նաեւ քաղաքացիական հայց էլ եմ նախապատրաստում, էլի ակնկալիք կա: Բայց ամեն դեպքում քրեաիրավական հարթությունում այստեղ խնդիր կա: Համայնքի ղեկավարի ոչ իրավաչափ գործելաոճը, եթե բացահայտվի, միանշանակ պատասխանավության խնդիր պետք է առաջանա»:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանից: Վերջինս երբ իմացավ, թե որտեղից ենք զանգահարել ասաց, որ մարդ է մահացել եւ իր տեղը հարմար չէ խոսելու համար: Հարցին էլ, թե ե՞րբ հարմար կլինի խոսել, համայնքի ղեկավարն ասաց.«Չեք տեսնո՞ւմ ինչքան մարդ կա այստեղ»: Այսքանով մեր զրույցն ավարտվեց:

Աստղաձոր համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ մենք եւս մեկ հրապարակում ենք ունեցել: Ռոբերտ Խաչատրյանի նախկին խորհրդականը մեր թղթակցի հետ զրույցում պնդել էր, թե համայնքի ղեկավարը չարաշահումներ եւ յուրացումներ է կատարել:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի համարում:

Տպել
12331 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը