Սերժ Սարգսյանը կարո՞ղ է անակնկալ մատուցել ու չդառնալ վարչապետ

Ազգային ժողովի օրակարգում արդեն ՀՀ չորրորդ նախագահի ընտրության հարցն է: Շատ քիչ ժամանակ է մնացել նաեւ վարչապետի ընտրություններին: Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին: Այս ընթացքում բազմիցս քննարկումներ ու կանխատեսումներ են եղել տարբեր քաղաքագետների կողմից, որ վերջինս անպայման մնալու է քաղաքականությունում, այն էլ՝ վարչապետի պաշտոնում՝ չնայած նրան, որ հայտարարել էր, թե երրորդ անգամ չի լինի նախագահ, եւ եթե երկրի կառավարման մոդելը փոխվի՝ նաեւ վարչապետ:

Սակայն քաղաքագետները միեւնույն ժամանակ չեն հերքում, որ Սերժ Սարգսյանը կարող է անակնկալ մատուցել ու չդառնալ երկրի առաջին դեմքը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է մի հանգամանք. եթե Սարգսյանը չուզեր, որ իր կուսակիցները խոսեն իր վարչապետության մասին, ապա նրանք վստահաբար չէին խոսի: Այս իսկ պատճառով քաղաքագետը կարծում է, որ քիչ հավանական է անակնկալը.

«Սարգսյանի լռության պայմաններում եղել են մեսիջներ, որոնց ինքը դեմ չէ: Բայց վերջնահաշվում ինքն ինչ կանի՝ ուրիշ խնդիր է: Այս պահի դրությամբ, համենայն դեպս, ինքը Շարմազանովին, խմբակցության ղեկավարին չի արգելում խոսել իր վերադարձի մասին: Դա հարյո՞ւր տոկոսանոց որոշում է, թե՛ իննսուն՝ քիչ մնաց, կերեւա: Սակայն չենք կարող բացառել նաեւ հակառակը»,- մեր զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ շատ դժվար է պատկերացնել, որ Սարգսյանը չի լինի վարչապետ: Ըստ նրա՝ Կառավարության նիստերի փակ դառնալը, մի շարք օրենքների փոփոխությունները արվում են հենց Սերժ Սարգսյանի համար.

«Հավանականություն կա, իհարկե, բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ ինքը ուզում է դառնալ վարչապետ: Ավելին՝ եթե նա վախենար հանրության արձագանքից, ավելի թաքուն կաներ վարչապետ դառնալու իր քայլերը»:

Արմեն Գրիգորյանը նշում է նաեւ Կարեն Կարապետյանի պասիվությունը, որը, ըստ իրեն, եւս վկայում  է Սարգսյանի ապագա պաշտոնի մասին:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը մեր զրույցում ասաց, որ հնարավոր է՝  Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի, որովհետեւ, առհասարակ, քաղաքականության մեջ ամեն ինչ է հնարավոր.

«Քիչ հավանական է, բայց հնարավոր է: Որովհետեւ Հայաստանի վարչապետի հարցը Հայաստանի եւ հայ հասարակության մեջ չի քննարկվում: Դա աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կենտրոնում է: Եւ եթե Ռուսաստանի եւ Արեւելքի հետ հարցերը պարզված են, իսկ ես համոզված եմ, որ պարզված են, ապա շուտով կիմանանք՝ ով է լինելու վարչապետի թեկնածուն: Իսկ բացի Սերժ Սարգսյանից շատ մարդիկ կան, որ կարող են լինել թեկնածու, շատ կան, մեկը չէ: Կարող է այնպիսի մեկին բերեն, որ մենք չենք էլ պատկերացնում»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Մեկ այլ քաղաքագետի՝ Արմեն Վարդանյանի կարծիքով, ամեն ինչ նպաստում է հենց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Նրա խոսքով դրա կարեւոր գործոններից մեկն այն խոսակցություններն են, որ առանց Սարգսյանի չենք կարող Արցախի հարցը  լուծել:

Ինչպես մեր զրույցում ասաց Արմեն Վարդանյանը, Սարգսյանի վարչապետ դառնալը դեռ  վաղուց էր պարզ, երբ Մարգարիտ Եսայանն ասաց՝ ինչու՞ պիտի Սերժ Սարգսյանը գնա թոշակի: Նա նաեւ ասաց, որ վարչապետի լիազորությունները այսքան չէին ուժեղացնի, եթե խոսքը հենց Սարգսյանին չվերաբերեր:

Քաղաքագետները խոսում են նաեւ ներքաղաքական խմորումների մասին: Սակայն նրանք, ընդհանուր առմամբ, ընդվզման մեծ ալիքի չեն սպասում: Ստյոպա Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ մի քանի օրում չեն պատրաստվում ընդվզման, իսկ եթե դա լինի էլ, ապա լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: Այնինչ, Արմեն Գրիգորյանի կարծիքով շատ հնարավոր է՝ քաղաքացիների լայն զանգված դուրս գա փողոց, իսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանը միանշանակ դժվարությունների կհանդիպի: Գրիգորյանը նշում է, որ Սարգսյանը հենց այն կերպարն է, որը կարող է հասարակության բոլոր շերտերին միավորել իրար՝ ընդդեմ իրեն, իսկ ընդվզման համար հենց այդ միավորումն է հարկավոր:

Սրան հակառակ, Արմեն Բադալյանն ընդհանրապես բացառում է ներքաղաքական զարգացումները: Վերջինս նշում է, որ այդ զարգացումների հիմնական գործոնը հասարակության գոյություն ունենալն է, բայց, ինչպես իր խոսքում նշեց քաղաքագետը, Հայաստանի հասարակությունը 2014 թվականի ապրիլի 2-ից հետո վերջնականապես դադարել է գոյություն ունենալ: Բադալյանի խոսքով՝ միայն քիչ ակտիվ քաղաքական ու հասարակական գործիչներ, քաղաքականությամբ հետաքրքրվողներ են մնացել, որոնք էլ չեն կարող ապահովել քաղաքական նոր զարգացումներ:

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

Տպել
5829 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել