Վիլնյուսում տեղի ունեցավ ԼՂ հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի դիտումը

27/02/2018 schedule17:55

Փետրվարի 26-ին Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ ի նշանավորումն Արցախյան շարժման 30-ամյակի, "ARTBOX'' կինոարտադրողների ընկերության եւ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության հետ համագործակցությամբ Վիլնյուսի «Պասակա» կինոթատրոնում կազմակերպեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցում էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ Արցախյան շարժումն ի սկզբանե եղել է գոյության համար մղվող պայքար։ Դա տարածքային վեճ չէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այլ Արցախի հայության գոյության իրավունքի պաշտանության պայքար։ Հայաստանի դեսպանը նշեց նաեւ, որ Արցախը կայացել է որպես ժողովրդավարական պետություն, որտեղ գործում են պետության բոլոր ատրիբուտները: Նա ընդգծեց, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանի կազմ բացառվում է: Տիգրան Մկրտչյանն անդրադարձավ նաեւ հայերի եւ հայկականի հանդեպ Ադրբեջանում սերմանվող ատելության խնդրին, նշելով, որ, ցավոք, այդ հակահայկականությունը նաեւ արտահանվում է. այլ երկներում քաղաքական գործիչների, լրագրողների ծառայություններին են դիմում «հորինված պատմություններ» տարածելու, ուժ կիրառողին՝ ագրեսորին զոհի կերպարով ներկայացնելու համար։

Այնուհետեւ, ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց ֆիլմը՝ նշելով հետեւյալը․ «Ֆիլմում արտացոլված պատմությունը կարող է կրկնվել ցանկացած ժողովրդի հետ, աշխարհի ցանկացած անկյունում՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական պատկանելությունից եւ մաշկի գույնից։ Որեւիցե մեկն ապահովագրված չէ, որ իր կամ իր ազգի հետ չի կարող կրկնվել այն, ինչ տեղի է ունեցել հայերիս հետ Սումգայիթում 1988թ-ին։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունն ինչպիսի հանգուցալուծում կունենան»։

Ֆիլմի համարտադրող կինոպրոդյուսեր, Լիտվան ներկայացնող Կեշտուտիս Դրազդաուսկասն իր խոսքում նշեց, որ շատ կարեւոր է անդրադառնալ պատմական իրադարձություններին, հատկապես այն պատճառով, որ մարդ արարածը հակված է մոռանալու այն, ինչ իրեն ցավ է պատճառում: Նա կարեւոր համարեց, որ յուրաքանչյուր ոք մարդ մնա ցանկացած իրավիճակում:

Ցուցադրությանը մասնակցում էր ֆիլմի գլխավոր հերոսուսհու դերում նկարահանված լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։  Ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպվեց ընդունելություն:

Տպել
1642 դիտում

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն